Հայաստանից դուրս. Վիլյամ Սարոյանի տուն-թանգարան - VNews

Հայաստանից դուրս. Վիլյամ Սարոյանի տուն-թանգարան

DSC 20052 - Հայաստանից դուրս. Վիլյամ Սարոյանի տուն-թանգարան

Տուն-թանգարանը

2018 թվականին՝ Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքում բացվեց ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը, հենց այս տանն էլ գրողն անցկացել է կյանքի վերջին 17 տարիները:

Տուն-թանգարանը մի ամբողջական նախագիծ է՝ դասական թանգարան մոդելից բոլորովին տարբեր: Նախագծի գլխավոր նպատակներից մեկն է գրողի առաջին և միակ թանգարանում ներկայացնել Վիլյամ Սարոյան գրողի ամբողջ գրական ժառանգությունը, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիական լուծումներով ներկայացնել Սարոյանի ամբողջական կերպարն ու խառնվածքը:

Թանգարանն ամբողջությամբ ստեղծված է մինիմալիստական ոճով: Կիսադատարկ սրահների շնորհիվ հստակ զգացվում է սարոյանական շունչը: Թանգարանի ինտերակտիվ պատերի միջոցով ներկայացված են գրողի կյանքի տարբեր շրջանների լուսանկարները՝ այցերը Հայաստան, լուսանկարներ Փարիզից, Թուրքիայից, ԱՄՆ-ից, լուսանկարներ ընտանեկան արխիվից։ Ցուցադրվում են նաև Սարոյանի սցենարով նկարահանված ֆիլմերը, մուլտֆիլմերը, պիեսները և այլ փաստավավերագրական կադրեր։ Մեկ ամբողջական պատ ներկայացնում է Վիլյամ Սարոյանի՝ ջրաներկով արված գրաֆիկական աշխատանքները, մյուս մասում ցուցադրված են գրքերի շապիկները՝ պոստերային լուծումներով։


c960e745 d5ab 43b7 8ac5 d7728360a2c5 Saroyan2 960x637 - Հայաստանից դուրս. Վիլյամ Սարոյանի տուն-թանգարան

jOChJrkg 960x640 - Հայաստանից դուրս. Վիլյամ Սարոյանի տուն-թանգարան


Սենյակներից մեկում վերականգնված է Սարոյանական ինտերիերը, որտեղ էլ հյուրերին ողջունոում է գրողի հոլոգրամը։ Հոլոգրամի սենյակի մուտքն արգելված է. Սարոյանի 3D հոլոգրաֆիկական պրոյեկցիան ներկայացված է պաշտպանիչ՝ ապակե պատից այն կողմ: Սենյակը թանգարանում միակ տեղն է, որտեղ ցուցադրված են Սարոյանի անձնական և առօրյա օգտագործման իրերը՝ հանդերձարան, աշխատանքային սեղան, աթոռ, գորգ, լամպ, կտորի կախիչ, գլխարկ, ճամպրուկ, ժամացույց և գրամեքենա:



Ինչպե՞ս ստեղծվեց

Թանգարանն ստեղծվել է շնորհիվ «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի: Չնայած այն հանգամանքին, որ գրողի տունը Ֆրեզնոյի քաղաքային իշխանությունների կողմից ներառվել էր պատմական արժեքների շարքում, միևնույնն է «ձեռքից ձեռք էր անցնում» ու գտնվում էր անմխիթար վիճակում: Ի վերջո՝ 2015 թվականին տունն հանվեց աճուրդի, որից մեկ տարի անց «Վերածնունդ» հիմնադրամը գնեց գրողի տունն ու սկիզբ դրեց նոր նախագծի, որը կոչեց «Սարոյան հաուս»: 

Հետաքրքիր է

Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի լոգոտիպը ստեղծվել է Սարոյանի գրաֆիկական աշխատանքների ազդեցությամբ։ Նրան բնորոշ կալիգրաֆիական, կոր գծերը կերտում են Սարոյանի դիմանկարը՝ ներկայացնելով նրան որպես բազմադիսցիպլինար արվեստագետ, ով թե՛ գրում էր, թե՛ նկարում, թե՛ երաժշտություն ստեղծում։

saroyan store logo copy2 - Հայաստանից դուրս. Վիլյամ Սարոյանի տուն-թանգարան

Ուիլյամ Սարոյանը երազում էր, որ իր տունը դառնա հարմարավետ տարածք ուսանողների համար, որտեղ նրանք կկարողանան գալ և աշխատել: Այդ մասին նշված է նույնիսկ գրողի կտակում: Հետևելով գրողի ցանկությունը՝ նախագծի հեղինակները որոշեցին ստեղծել հատուկ հետազոտական սենյակ, որը հնարավորություն կտա ուսանողներին, գիտնականներին և այլ հետաքրքրված անձանց գալ և օգտվել Ուիլյամ Սարոյանի թողած հսկայական ժառանգությունից:


photo 2 - Հայաստանից դուրս. Վիլյամ Սարոյանի տուն-թանգարան

Սարոյանը ծնվել է 1908 թվականին Ֆրեզնոյում՝ հայ ներգաղթյալների ընտանիքում: Ֆրեզնոյի միջնակարգ դպրոցը թողնելուց հետո Սարոյանը տեղափոխվեց Սան Ֆրանցիսկո, ապա՝ Նյու Յորք: 1934 թ.-ին Սարոյանն ունեցավ իր առաջին գրական հաջողությունը «The Daring Young Man on the Flying trapeze and Other Stories» պատմվածքների ժողովածուի շնորհիվ. ժողովածուն պատմում է Ամերիկայում ներգաղթյալների մասին:

1939-ին գրողը շահեց Պուլիցերյան մրցանակ՝ «Քո կյանքի ժամանակը» պիեսի համար: 1943 թ.-ին նա շահեց Օսկար մրցանակը «Մարդկային կատակերգությունը» ֆիլմի սցենարի համար՝ Ֆրեզնոյի իր մանկության մասին կիսով չափ ինքնակենսագրական կինոնկարը:


gftr1 960x540 - Հայաստանից դուրս. Վիլյամ Սարոյանի տուն-թանգարան

 


Վան Գոգի թանգարանն Ամստերդամում

Tate Modern. թանգարան նախկին էլեկտրակայանի շենքում

Լուսանկարչության միջազգային կենտրոն կամ պարզապես ICP

«Միակ» Ժամանակակից արվեստի թանգարանը. 50-ամյա պատմությունը ներսից ու դրսից

Էրմիտաժ. երբ պատմությունն ու արվեստը մեկտեղվում են

Մետրոպոլիտեն թանգարան. մարդկային հիշողության լավագույն նմուշները

Գտել են Հռոմեական կայսեր հսկա արձանի կորած մատը

Աշխարհի ամենահին 5 թանգարանները [թանգարանների ստեղծման պատմությունը]

Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարանի շենքը կհամապատասխանեցվի արդի պահանջներին

5 երևանյան տուն-թանգարան, որ արժե այցելել

Վիլյամ Սարոյան. Այն հեռավոր գիշերը

Վիլյամ Սարոյանի որդին է պատմում [հայրս մեռնում էր]

Սարոյանական հայրենիք. մեջբերումներ

Օնլայն թանգարաններ՝ արվեստոտ կարանտինի համար

Մարդու մարմնի թանգարանը հրավիրում է հետաքրքիր զբոսանքի

Սարոյանի և Հրանտ Մաթևոսյանի հոր հանդիպումը…