Ժամանակակից դասականներ. Հայաստանում տեղի կունենա մեգահամերգ - VNews

Ժամանակակից դասականներ. Հայաստանում տեղի կունենա մեգահամերգ

Փառատոն1 - Ժամանակակից դասականներ. Հայաստանում տեղի կունենա մեգահամերգ

Նոյեմբերի 1-9 Հայաստանում առաջին անգամ կանցկացվի  «Ժամանակակից դասականներ» փառատոնը, որին կմասնակցեն տարբեր երկրների անվանի կոմոզիտորներ, ինչպիսիք են՝  Ալեքսեյ Շորը, Ալեքսանդր Չայկովսկին, Գեորգս Պելեցիսը, Կառլ Ջենկինսը, Ցիգան Չենը, իսկ արդեն իսկ Երևանում նրանց կմիանա հայ մեծանուն կոպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

Փառատոնոնի շրջանակներում տեղի կունենան համերգներ՝ վերոհիշյալ կոմպոզիտորների հեղինակային ստեղծագործություններով, որոնք կկատարվեն հայտնի մենակատարների կողմից:

Առանձին համարգային երեկո կնվիրվի  վրացի մեծ կոմպոզիտոր Գիա Կանչելիի հիշատակին: Համերգային ծրագրերը կկատարեն Հայաստանի  Պետական սիմֆոնիկ և Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբերը՝ Սերգեյ Սմբատյանի, Էդուարդ Թոփչյանի, Կառլ Ջենկինսի և Քշիշտոֆ Պենդերեցկո ղեկավարությամբ: Փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի Պետական սիմֆոնիկ նվագախումբը, Եվրոպայի աջակցության մշակութային հիմնադրամը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: