Հայացք ապագային. «Սև հայելու» լավագույն էպիզոդները - VNews

Հայացք ապագային. «Սև հայելու» լավագույն էպիզոդները

05 18 - Հայացք ապագային. «Սև հայելու» լավագույն էպիզոդները

«Եթե մենք կարծում ենք, թե տեխնոլոգիաները միջոց են, ապա ես ձեզ կասեմ, որ դրանք ոչ այլ ինչ են, քան թմրամիջոց. իմ սերիալը պատմում է տեխնոլոգիաների դրական ու բացասական ազդեցության մասին: «Սև հայելի» դուք կգտնեք յուրաքանչյուրի պատին, սեղանին, ձեռքում. սառը, փայլփլուն՝ հեռուստացույցի էկրան, համակարգչի մոնիտոր, սմարթֆոն»,- վստահ էր ֆիլմի սցենարիստ Չարլի Բրուքերը:

«Սև հայելին» հայացք է նետում ապագային՝ ներկայացնելով վերջինիս զարգացման բոլոր հնարավոր ու անհավանական սցենարները: «Սև հայելին» ապշեցնում է, ստիպում մտահոգվել՝ լավագույն դեպքում, վատագույն դեպքում՝ այն վախեցնում է: «Սև հայելու» ամենասև էպիզոդները՝ ստորև:

The National Anthem

7 жизненных уроков, которые мы вынесли из сериала «Чёрное зеркало» - Лайфхакер

«Սև հայելու» ամենահակասական տպավորություն գործող էպիզոդներից մեկը: Այս կոնտեքստում սերիալի երկրպագուները բաժանվում են երկու խմբի. նրանք, ովքեր «Սև հայելուն» սկսել են հետևել, երբ այն արդեն իսկ կուլտային նախագիծ էր: Վերջիններիս համար էպիզոդն անհետաքրքիր է, հեռու սերիալին բնորոշ գիտաֆանտաստիկայից: Մյուսների համար՝ նրանց, ովքեր «Սև հայելուն» հետևել են թողարկման օրվանից, էպիզոտը յուրատեսակ պատվաստանյութ է՝ հետագա խելահեղ պատմություններին պատրաստ լինելու համար: Եվ, իհարկե, կա մի փոքրամասնությունը, որը թեև ուշ է բացահայտել «Սև հայելին», սակայն գայթակղվել է հենց առաջին էպիզոդի աբսուրդային պատմությամբ, որը կարող էր տեղի ունենալ, թեկուզ, մեր օրերում:

Բրիտանիայի վարչապետը տեսանյութ է ստանում անհայտ անձից. վերջինս պատանդ է վերցրել արքայադուստրերից մեկին և սպառնում է սպանել նրան, եթե վարչապետը մի քանի ժամ անց սեռական հարաբերություն չունենա խոզի հետ ու այդ ամենը չհեռարձակվի ազգային հեռուստատեսությամբ:

Առաջինը լինելը միշտ էլ պատասխանատու է, «Սև հայելու» առաջին դրվագը պարզապես պարտավոր էր հանդիսատեսի կոկորդից բռնել, ինչն էլ արեցին հեղինակները՝ կոշտ, սադրիչ սյուժեի շնորհիվ:

Nosedive

Черное зеркало»: В интернете кто-то неправ - обзор сериала - Кино-Театр.РУ

Այժմ մի քանի քայլով մոտենանաք ապագայի ուտոպիական աշխարհին, որտեղ հասարակությունը բացառացիորեն կախված է լայքերից: Ո՛չ, խոսքը հոգեբանական կախվածության մասին չէ: Պատկերացրեք՝ կյանք, որտեղ լայքերը որոշիչ դեր ունեն, նույնիսկ, իրավական մակարդակում, որտեղ ամեն ինչ կապված է անձնական վարկանիշի հետ, ինչն էլ կախված է նրանից, թե ինչպես են ուրիշները վերաբերվում ձեզ:

Լեյսին, ըստ էության, ունի լավ վարկանիշ՝ ​​4,2, բայց իր երազած տունն իրեն թույլ տալու համար հարկավոր է այն առնվազն երեք տասներորդով բարձրացնել: Դրան հասնելու լավ հնարավորություն է` ելույթ ունենալ մանկության ընկերուհու հարսանիքին, որին հրավիրված են շատ «բարձր վարկանիշ ​​ունեցող» հյուրեր, վերջիններիս գնահատականները շատ ծանրակշիռ են և կարող են եղանակ փոխել, սակայն ամեն ինչ ըստ պլանի չի ընթանում…

Շարքի, թերևս, ամենաոճային էպիզոդը կառուցում է աշխարհի ոչ միայն շատ գեղեցիկ, այլև շատ համոզիչ պատկեր, որը կարող է իրականություն դառնալ տասնհինգ-քսան տարի անց: Սա մի աշխարհ է, որում բոլորը բարեկիրթ են, իսկ եթե ոչ… դա կարող է արժենալ նրա ազատությունը, կամ, նույնիսկ, կյանքը:

San Junipero

Черное зеркало 4 сезон: опубликован тизер новой части сериала - Звезды и знаменитости шоу бизнеса - Новости из жизни звёзд Шоу бизнеса - IVONA - bigmir)net - IVONA bigmir)net

«Սև հայելու» ամենաարտասովոր ու, միևնույն ժամանակ, լավագույն դրվագներից մեկն է. հուզիչ, բազմակողմանի մի առակ՝ սիրո, հավատարմության, մահվան, պատերազմի և սիներգիա մասին՝ գիտության ու կրոնի միջև: Ի սկզբանե էպիզոդը ոչ այլ ինչ է, քան նոստալգիկ սիրո պատմություն նրանց համար, ովքեր հոգով մնացել են 80-ականներում, րոպեներ անց այն վերածվում է ոճային, հումանիստական ֆանտաստիկայի:

1987 թվականին Սան Ջունիպերո քաղաքի գիշերային ակումբում հանդիպում են երեկույթների թագուհի Քելլին և ակնոցավոր «մոխրագույն մկնիկը» ՝ Յորկին: Աղջիկները սիրահարվում են, բայց նրաք ստիպված են բաժանվել, որպեսզի հանդիպեն կրկին՝ մեկ շաբաթ անց: Ի վերջո, նրանց միջև սիրավեպ է սկսվում, բայց Սան Ջունիպերոյում ամեն ինչ այնպես չէ, ինչպես թվում է:

Ի դեպ, էպիզոդը «Սև հայելու» այն հազվագյուտներից մեկն է, որը ոչ միայն դիմակայում է կրկնակի դիտմանը, այլև բառացիորեն պարտադրում է վերանայել իրեն, երկրորդ անգամ դիտելու դեպքում ակնարկների մի ամբողջ կույտ ես որսում, որոնք խճանկարի բացակայող կտորների պես ամբողջացնում են պատկերը:

White Christmas

Кадр из сериала "Черное зеркало"

Երկրորդ եթերաշրջանի ավարտից հետո թողարկված ամանորյա հատուկ էպիզոդը ներկայացնում է ոչ թե մեկ, այլ մի քանի պատմություն: Եթե Ջոն Հեմին ճանաչում եք միայն «Mad Men»-ից, ապա ժամանակն է դերասանին նայել այլ անկյան տակ:

Ձյունապատ տնակում երկու մարդ կա: Նրանք այնտեղ են արդեն հինգ տարի, սակայն ոչ մի բառ չեն փոխանակել: Հերթական Սուրբ Ծննդյան օրը նրանցից մեկըորոշում է նշել մոտալուտ տոնը և մյուսին պատմում է մի քանի բան՝ իր անցյալից:

Hated in the Nation

Все серии «Черного зеркала»: от худших к лучшим | GQ Russia

«Սև հայելու» երրորդ եթերաշրջանը եզրափակեց 90 րոպե տևողությամբ մի էպիզոդ, որը պատմում է այն մասին, թե որքան սարսափելի կարող է լինել մարդկային ատելությունը: Տարօրինակ չէ. չէ՞ որ սերիալի լավագույն դրվագները հաճախ հիմնված են մարդկային ամենապարզ ապրումների վրա:

Այս դետեկտիվ պատմությունը սկսվում է մի քանի խորհրդավոր սպանություններից, որոնք անհասկանալիորեն կապված են #DeathTebe հեշթեգի հետ: Ոստիկաններ ՝ Կարին Պարկը և նրա նոր զուգընկեր Բլու Քոուլսոնը հասկանում են, որ դեպքն ավելի ծանր է, քան կարող էին թվալ: Իրադարձությունները աղջիկներին կանգնեցնում են մի երկընտրանքի առաջ, որը կորոշի միլիոնավոր մարդկանց ճակատագիր:

Այս դրվագը հագեցած է գործողություններով և հերոսներով, որոնք հյուսում են մի պիրկ սարդոստայն՝ կասկածանքների ու մեղավորության: Փոքրիկ բոնուս՝ էպիզոդը նաև հարգանքի տուրք է Ալֆրեդ Հիչքոկի «Թռչուններին»:

 


Խելահեղ կրքեր. ևս 5 իսպանական սերիալ

Ի՞նչ լավ սերիալներ թողարկվեցին 2020-ին. [10 սերիալ]

Սթիվեն Քինգի «Թալիսմանը» կէկրանավորեն Սթիվեն Սփիլբերգը և Դաֆեր եղբայրները

5 սերիալ կանանց մասին, կանանց համար

Better Call Saul-ի վերջին եթերաշրջանը հետաձգվել է

Netflix-ը թողարկում է անիմե-սերիալ «Տերմինատորի» մոտիվներով

The Handmaid’s Tale-ի 4-րդ եթերաշրջանի թիզերը

Առանց երազանքի տղամարդու…

Նոր ու լավ դետեկտիվ սերիալներ…

Ապստամբ թագուհին. ինչու՞ է Աննա Բոլեյնի դերը կերտում սևամորթ դերասանուհի

Աննա Բոլեյնի մասին պատմող նոր սերիալում գլխավոր դերը կմարմնավորի սևամորթ դերասանուհի

5 սերիալ՝ սիրո տոներին ընդառաջ [միայնակների համար]

Ի՞նչ կլինի Սամանտայի կերպարի հետ «Sex and the City»-ի շարունակության մեջ

«The Last of Us» սերիալում գլխավոր դերերը կկերտեն «G.O.T»-ի աստղերը

Ռուսական արտադրության նոր սերիալ. «Я не шучу»

Աննա Մելիքյանի «Քնքշանք»-ը…