Հայերենում տարածված սխալներից մի քանիսը... - VNews

Հայերենում տարածված սխալներից մի քանիսը…

բառ min - Հայերենում տարածված սխալներից մի քանիսը...

Մենք կրկին ուսուցողական նյութ ունենք Ձեզ համար. այսօր առանձնացրել ենք բառաձևերի ամենատարածված սխալ կիրառությունները:

Սխալ է. որոշները

Ճիշտ է. որոշ  մարդիկ, որոշ  իրեր

 

Սխալ է. ընդհակառակ, ընդամեն

Ճիշտ է. ընդհակառակը, ընդամենը

 

Սխալ է. ֆիդային, ֆիդայիններ

Ճիշտ է. ֆիդայի, ֆիդայիներ

 

Սխալ է. կապնվել (ինչ-որ մեկի հետ), խաբնվել

Ճիշտ է. կապվել, խաբվել

 

Սխալ է. թռնել, փախնել, կպնել

Ճիշտ է. թռչել, փախչել, կպչել

 

Սխալ է. փախչեցի, թռչեցի, կպչեցի

Ճիշտ է. փախա, թռա, կպա

 

Սխալ է. կորեց, կորչեց

Ճիշտ է. կորավ

 

Սխալ է. գովալ, խոսալ, ծիծաղալ

Ճիշտ է. գովել, խոսել, ծիծաղել

 

Սխալ է. խոսացնել, ծիծաղացնել, նստացնել, քնացնել

Ճիշտ է. խոսեցնել, ծիծաղեցնել, նստեցնել, քնեցնել

 

Սխալ է. մոտեցրեցի, նստեցրեցիր, հասցրեցին

Ճիշտ է. մոտեցրի, նստեցրիր, հասցրին

 

Սխալ է. հույսով եմ

Ճիշտ է. հուսով եմ

 

Սխալ է. վիրաբուժ, հոգեբուժ, ակնաբուժ

Ճիշտ է. վիրաբույժ, հոգեբույժ, ակնաբույժ

 

 

Սխալ է. ընտանեական, պատանեական, հարսանեական

Ճիշտ է. ընտանեկան, պատանեկան,  հարսանեկան

 

 

Սխալ է. նախագա – նախագան – նախագայի

Ճիշտ է. նախագահ – նախագահը – նախագահի

 

 

Սխալ է. բարյացկամ, անբարյացկամ

Ճիշտ է. բարյացակամ, անբարյացակամ

 

 

 


Հայերենում տարածված սխալներից մի քանիսը…

Հայկական դարձվածքներ. QUIZ

Ճիշտ հայերեն. Բառաձևեր և կապակցություններ

Ամանո՞ր, թե՞ ամանօր. ճիշտ հայերեն

Ճիշտ հայերեն. միաժամանակ և միառժամանակ

Թուրքերենից փոխառություններն ու դրանց հայերեն համարժեքները

Ճիշտ հայերեն. որ և որպեսզի շաղկապների կիրառության մասին

Եվս 50 օտար բառերի հայերեն համարժեքներ

«Առթիվ» և «կապակցությամբ» բառերի գործածության մասին…

Խոսենք հայերեն. 50 օտար բառերի հայերեն համարժեքներ

ԱՅԼԵՒՍ բառի սխալ կիրառությունները…Պարզաբանում է Դավիթ Գյուրջինյանը

ՏՆԻ՞Ց, ԹԵ՞ ՏԱՆԻՑ․ [Լեզվի կոմիտեի նախագահն է պարզաբանում]

QUIZ. ստուգեք ձեր հայերենը

Բառազույգեր. ճիշտ կիրառություն

կույս բառի ծագումն ու իմաստը գրաբարում

շնորհակալ եմ քեզ, թե՞ շնորհակալ եմ քեզանից [ո՞րն է ճիշտ]