fbpx

Լրացուցիչ

Հայերեն թարգմանված 5 բեսթսելլեր, որոնք նաև էկրանավորվել են

Կինո՞, թե՞ գրականություն. ոմանք նախընտրում են ֆիլմեր դիտել, ոմանք՝ գրքեր կարդալ: Իսկ երբ ֆիլմերը որևէ գրքի էկրանավորումն են, ապա դրանք անխոս սիրվում են և՛ գրքասերների, և՛ կինոսերների կողմից: Նման դեպքերում նաև անխուսափելի են hամեմատությունները. գի՞րքն է ավելի լավը, թե՞ ֆիլմը:
Մենք այս հոդվածով ձեզ ներկայացնում ենք 5 բեսթսելլեր, որոնք թարգմանվել են հայերեն, և որոնք հիման վրա նկարահանվել են ֆիլմեր, ֆիլմեր որոնք պակաս հայտնի և հաջողված չեն, քան գրքերը:

1. Ինֆեռնո, հեղինակ՝ Դեն Բրաուն, ռեժիսոր՝ Ռոն Հովարդ

Երկրի և մարդկության փրկության սևեռուն գաղափարով տարված տաղանդավոր գիտնականի ահասարսուռ ուղերձի հետքով են ընթանում գրքի հերոսները: Ամերիկացի պրոֆեսորը և նրա հնարամիտ ուղեկցորդուհին խելահեղ որոնումների մեջ են հիասքանչ Ֆլորենցիայում, Վենետիկում և Ստամբուլում: Արդյո՞ք զուր են ջանքերը… Վեպում անդադար փախուստ է և փնտրտուքներ. ընթերցողի առջև մերթ ընդ մերթ հառնում է Դանթե Ալիգիերիի դժոխքը՝ Ինֆեռնոն, և ոչ միայն «Աստվածային կատակերգության»՝ գաղտնաբառեր ծառայող տողերում, այլև Վերածննդի մեծագույն վարպետների կտավներում:

Գիրքը հայերեն թարգմանվել է 2015 թ., թարգմանիչ՝ Վահե Արսեն:

Գիրքն էկրանավորվել է 2016 թ., գլխավոր դերերում Թոմ Հենքս, Բեն Ֆոսթեր ևն: Այն կարող եք դիտել այստեղ

2. Օդապարուկ թռցնողը. հեղինակ՝ Խալեդ Հոսեյնի, ռեժիսոր՝ Մարկ Ֆորսթեր

Աֆղանստանի լեռները խաղաղ էին մի ժամանակ, և մայրաքաղաք Քաբուլը՝ հարուստ, բարեկեցիկ ու կանչող: Օդապարուկ թռցնելու ամենամյա մրցույթին սպասում էին բոլորը՝ անկախ ծագումից ու դիրքից: Ամիրի համար այդ մրցույթն իր հոր՝ Բաբայի ուշադրությունն ու հարգանքը նվաճելու միակ հնարավորությունն էր, և վերջապես նա հաղթում է իր ընկեր ու սպասավոր Հասանի զոհողության շնորհիվ: Հաղթանակն անդառնալիորեն փոխում է տղաների կյանքը՝ բաժանելով նրանց մինչև այն պահը, երբ Ամիրի համար «կրկին լավը դառնալու հնարավորություն կար»: Կօգտվի՞ տղան այդ հնարավորթյունից, կքավի՞ անցյալի մեղքերը:

Գիրքը հայերեն թարգմանվել է 2017 թ., թարգմանիչ՝ Մարիա Սադոյան:

Գիրքն էկրանավորվել է 2007 թ., գլխավոր դերերում՝ Խալիդ Աբդելա, Աթոսա  Լեոնի, Շոն Թոուբ ևն: Այն կարող եք դիտել այստեղ: 

3. Ընթերցողը. հեղինակ՝ Բերնհարդ Շլինկ, ռեժիսոր՝ Սթիվեն Դոլդրի

Գերմանացի գրող Բերնհարդ Շլինկի «Ընթերցողը» վեպը 15-ամյա պատանու և 36-ամյա կնոջ սիրո պատմություն է, որն ընդհատվում է այդ կնոջ անսպասելի անհետացումով: Տարիներ անց պատանին, որն արդեն իրավաբանություն էր ուսանում, կնոջը հանդիպում է դատարանում: Պարզվում է, որ նա հսկիչ է եղել համակենտրոնացման ճամբարում: Վեպում քննարկվում են հոլոքոսթի, նացիոնալ-սոցիալիստական ժամանակների իրողությունները, մեղքի և քավության խնդիրը:

Գիրքը հայերեն է թարգմանվել 2012 թ., թարգմանիչ՝ Գայանե Գինոյան:

Գիրքն էկրանավորվել է 2008 թ., դերերում՝ Քեյթ Ուինսլեթ, Ռեյֆ Ֆայնս, Դեյվիդ Քրոս ևն: Այն կարող եք դիտել այստեղ

4. Մեծն Գեթսբի. հեղինակ՝ Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ, ռեժիսոր՝ Բազ Լուրման

«Մեծն Գեթսբի» վեպը ամերիկացի գրող Ֆ. Ս. Ֆիցջերալդի գլուխգործոցն է: Այն համարվում է ամերիկյան գրականության «ջազի դարը» բնորոշող ստեղծագործություն: Այդ ժամանակաշրջանը, որ ընդգրկում է Առաջին աշխարհամարտի ավարտից մինչև 1920–ականների կեսերի Մեծ ճգնաժամի տարիները, իր անվանումը ստացել է հենց Ֆիցջերալդի կողմից: Այն պատմում է մի գեղեցիկ և տխուր սիրո մասին, մարդկային նվիրվածության անսահմանության, երազանքներին հետևելու կարևորության և երբեմն էլ անիմաստության մասին: Վեպը 20-րդ դարում անգլերենով գրված 100 լավագույն գրքերի ցանկում զբաղեցրել է 2-րդ տեղը:

Գիրքը հայերեն է թարգմանվել 2014 թ., թարգմանիչ՝ Սոնա Սեֆերյան:

Գիրքը մի շարք էկրանավորումներ ունի. 1926 թ., 1949թ., 1974 թ., 2002 թ., 2013 թ.: Վերջին էկրանավորման գլխավոր դերերում են Լեոնարդո ԴիԿապրիոն, Թոբի Մագուայերը, Քերի Մալիգանը ևն: Այն կարող եք դիտել այստեղ:

5. Ծաղրասարյակ սպանելը… հեղինակ՝ Հարփըր Լի, ռեժիսոր՝ Ռոբերտ Մալիգան

Վեպի գործողությունները ծավալվում են ամերիկյան մի փոքրիկ քաղաքում, համեստ մի ընտանիքի պատմության շուրջ: Իննամյա հերոսուհու աչքերով հետևելով վեպի իրադարձություններին` սկսում ես խորհրդածել այնպիսի լուրջ հարցերի շուրջ, ինչպիսիք են հանդուրժողականությունը, արդարադատությունը, բարությունը, խիղճն ու պարտքի զգացումը: Եվ ի վերջո, տող առ տող, վեպի ասես պարտադրող ինքնաքննության ճանապարհով համաձայնում ես երեխայի այն վերլուծությանը, որին նա հանգում է երեք տարվա փորձառության, իսկ դու` ընթերցանությունից ստացած հոգեկան փորձի արդյունքում. «Մենք դեռ էլի ենք մեծանալու, բայց մեզ սովորելու քիչ բան է մնացել… թերևս միայն հանրահաշիվ»:

Գիրքը հայերեն է թարգմանվել 2015 թ., թարգմանիչ՝ Արամ Արսենյան:

Գիրքն էկրանավորվել է 1962 թ., գլխավոր դերերում Գրեգորի Պեկ, Մերի Բեդամ, Ֆիլիպ Էլֆորդ ևն: Այն կարող եք դիտել այստեղ:

աղբյուրը՝ zangak.am

 


Ալարկոտ մարդիկ մեկ նախադասությամբ նկարագրում են հայտնի գրքերը

5 գրքի էկրանավորում

Հայտնի գրքերի ամենալավ էկրանավորումները. մաս 4

Դեն Բրաունն ասում է…

Դերասաններ, որոնք գրեթե մահացել են նկարահանումների ժամանակ

«Եվ արձագանքեցին լեռները» ասում է…

5 ֆիլմ, որ նկարահանվել է Սթիվեն Քինգի գրքերի հիման վրա

Հայտնի աստղեր, որոնք չկան սոցիալական ցանցերում

Աստղերի բացառիկ լուսանկարները հայտնվել են համացանցում

Հայտնի գրքերի ամենալավ էկրանավորումները. մաս 3

Ի՞նչ կարդալ ամռանը. խորհուրդ է տալիս Գրքամոլը

Հայտնիներ, որոնք ճանաչված աստղերի երեխաներ են

Նկարչուհին հայտնի մարդկանց դարձնում է մուլտֆիլմի հերոսներ

Ինչպիսի՞ տեսք են ունեցել հայտնիները դպրոցում (լուսանկարներ)

Հայտնի ռեժիսորների մուսաները… մաս 3

10 հայտնի գիրք, որոնց նախնական վերնագիրն այլ էր