Հայերը՝ «Օսկարում». նոմինանտներից մինչև մրցանակակիրներ [ու պիցցայի առաքիչ] - VNews

Հայերը՝ «Օսկարում». նոմինանտներից մինչև մրցանակակիրներ [ու պիցցայի առաքիչ]

27797624 1669644516454892 3754744839221384027 o - Հայերը՝ «Օսկարում». նոմինանտներից մինչև մրցանակակիրներ [ու պիցցայի առաքիչ]

Ամերիկյան կինոակադեմիայի կողմից սահմանված առաջին «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնարկել է հեռավոր 1929 թվականի մայիսի 16-ի, Լոս Անջելեսի Հոլիվուդյան Ռուզվելտ հյուրանոցում: Այդուհետ, «Օսկարը» դարձել ու մինչ օրս մնում է կինոաշխարհի ամենակարևոր իրադարձություններից մեկը. դե իսկ ինչ կարևոր իրադարձություն՝ առանց հայերի մասնակցութան:

Այսօր կխոսենք «Օսկարում» երբևէ հնչած հայկական անունների մասին: 

Վիլյամ Սարոյան. առաջին հայն, ով «Օսկար» ստացավ

William Saroyan

«Օսկար» կինոմրցանակաբաշխության ընթացքում առաջին անգամ հայկական ազգանուն է հնչել դեռևս 1943 թվականին, երբ լավագույն սցենար անվանակարգում հաղթող ճանաչվեց մեծանուն Վիլյամ Սարոյանը: Սարոյանի ու հոլիվուդի հարաբերությունները կարելի է անվանել կարճատև բայց բեղուն: 1930-40-ականներին, երբ հայազգի գրողը դարձավ ամերիկյան գրականության նորահայտ աստեղրից մեկը, Հոլիվուդն, իհարկե, սկսեց հետաքրքրվել նրանով: Արդյունքում, Սարոյանը հոլիվուդյան հայտնի պրոդյուսեր Լուիս Մայերից սցենար գրելու առաջարկ ստացավ: Շաբաթական 1000 դոլար հոնորարով՝ Սարոյանը հեղինակեց «Մարդկային կատակերգություն» սցենարը: Սարոյանն ուզում էր հենց ինքն էլ նկարել ֆիլմը, սակայն Մայերը՝ տեսնելով Վիլյամի «Լավ գործ» կարճամետրաժը, որը նա նկարահանել էր, որպեսզի ներկայացի իր ռեժիսորական հմտությունները, չի հավանում այն և «Մարդկային կատակերգության» էկրանավորումն էլ չի վստահում Սարոյանին: Սարոյանը նեղանում, հեռանում է ու կարճ ժամկետներում գրում «Մարդկային կատակերգություն» վեպը, որը հետագայում դառնում է նրա գրական  ժառանգության կարևոր նմուշներից մեկը։

Այնուամենայնիվ, 1943 թվականին Վիլյամ Սարոյանը «Մարդկային կատակերգություն» ֆիլմի սցենարի համար Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակ է ստանում: Ի դեպ, ֆիլմն առաջադրվում է ևս 5 անվանակարգերում, սակայն մրցանակի արժանանում է միայն կինոնկարի սցենարը՝ Սարոյանի գործը:

Սթիվեն Զաիլյան. «Շինդլերի ցուցակի» հեղինակը

Steven Zaillian, il premio Oscar sarà presidente dell'Ischia Global Fest

Եվս մեկ օսկարակիր սցենարիստ՝ մերոնց մեջ: 1994-ին Սթիվեն Սփիլբերգի «Շինդլերի ցուցակը» ֆիլմի սցենարի համար «Օսկարի» արժանացավ հայազգի Սթիվեն Զաիլյանը: Սակայն վերոնշյալը միակ դեպքը չէր, երբ Զաիլյանի թեկնածությունը քննարկվել է կինոակադեմիայի կողմից. Սթիվենը ևս 3 անգամ առաջադրվել է «Լավագույն սցենար» անվանակարգում՝ «Արթնացումներ» (1990), «Նյու Յորքի ավազակախմբերը» (2002) և «Թագավորի ողջ թիկնազորը» (2006) ֆիլմերի սցենարների համար։ Եվս մեկ անգամ՝ «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում՝ Մարտին Սկորսեզեի «Իռլանդացի» ֆիլմի սցենարի համար, որը հիմնված է Չարլզ Բրանդտի «Ես լսել եմ, դու ներկում ես տներ» վեպի վրա: Ի դեպ, Զաիլյաննն ու Սարոյանը ծնվել են նույն քաղաքում՝ Ֆրեզնոյում:

Շերը հաջողել է նաև կինոյում

Cher in Bob Mackie, 1988 Oscars | Famous dress, Oscar dresses, Oscar fashion

Արդեն հասցրել ենք պատմել, որ ամերիկյան կինոյի առաջին աստեղրից մեկը հայուհի Ֆլորա Զաբել Հիչքոքն է, սակայն նրա կարիերայի ամենաբեղուն շրջանում «Օսկար» բառը դեռևս ոչինչ չէր ասում կինոսերներին: Փոխարենը մեկ այլ հայուհու՝ Շերլին Սարգսյանի անունը հնչել է արդեն հանրահռչակ մրցանակաբաշխության բեմից: հայտնի կինոռեժիսոր Մայք Նիկոլսը առաջարկել է Շերին նկարահանվել իր «Սիլկվուդ» ֆիլմում, Շերն էլ՝ իմանալով, որ գլխավոր դերը կերտում է  Մերիլ Սթրիփը, անմիջապես համաձայնել է: Արդյունքում, գլխավոր հերոսուհուն անպատասխան սիրահարված լեսբուհու դերի համար Շերն առաջադրվում է «Օսկար» մրցանակի: Ավելի ուշ, 1988 թվականին Շերլինին, վերջապես, հաջողվում է ստանալ բաղձալի արձանիկը. «Լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակի է արժանացել նորման ջևիսոնի «Լուսնի իշխանությունում» կատակերգական մելոդրամայի համար:

Ատոմ Էգոյանն ու Տիտանիկի հեղինակը՝ նույն անվանակարգում

Ոսկե ծիրանը» դարձավ մշակութային կյանքի կարևոր իրադարձություններից մեկը. Ատոմ Էգոյան

Կանդահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը Կաննի կինոփառատոնի եռակի մրցանակակիր է: Թեև նրան դեռևս չի հաջողվել արժանանալ «Օսկարի». սակայն 1997 թվականի կինոմրցանակաբաշխության ժամանակ նրա անունը նոմինանտների թվում էր: Էգոյանը առաջադրվել է «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում՝ «Փառավոր ապագա» ֆիլմի համար: Արդյունքում, «Օսկար»-ը բաժին է հասնում Ջեյմս Քեմերոնին՝ Տիտանիկ ֆիլմի համար:

Ակիմ Թամիրով

For Whom The Bell Tolls trailer ss 02 - Հայերը՝ «Օսկարում». նոմինանտներից մինչև մրցանակակիրներ [ու պիցցայի առաքիչ]

Կադր «Ու՞մ մահն է գուժում զանգը» ֆիլմից

Հայկական ազգանուն կարելի է գտնել նաև «Օսկարի»՝ «երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգի նոմինանտների թվում: Ակիմ Թամիրովը այդ անվանակարգում  2 անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի՝ «Գեներալի մահը լուսաբացին» (1936) և «Ու՞մ մահն է գուժում զանգը» (1944) Հոլիվուդյան դասական դարձած ֆիլմի համար։ Վերջինս Էռնեստ Հեմինգուեյի համանուն գրվածքի հիման վրա նկարահանված ռազմական դրամա էր. այն ներկայացվել էր «Օսկարի» այն նույն տարեթվին, ինչ Սարոյանի «Մարդկային կատակերգությունը»: Հետաքրքիր է, որ ֆիլմը առաջադրվել է 9 անվանակարգերում, սակայն դրանցից որևէ մեկը սցենարի համար չէր: Այդուհանդերձ, «Օսկար» ստացավ միայն ֆիլմի երկրորդ պլանի դերասանուհին՝ Կատինա Պակսինոն:

Մեր օրեր…

Մադլեն Շարաֆյանի «Որջը»

«Օսկարի» հավակնորդների ցանկում այս տարի ընդգրկվել են միանգամից երկու ամերիկահայ կինոգործիչներ: «Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում է 28-ամյա ռեժիսոր Մադլեն Շարաֆյանի «Որջը» (Burrow): 6 րոպե տեւողությամբ անիմացիոն ֆիլմը նապաստակի մասին է, որը ցանկանում է ստեղծել իր երազանքի գետնափոր տունը:  Ի դեպ, Շարաֆյանն աշխատել է նաև հայտնի «Կոկոյի գաղտնիքը» ֆիլմում, որն 2018 թվականին Օսկար է ստացել «Լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում:

52ec120928266dd43e90fb662313cddd - Հայերը՝ «Օսկարում». նոմինանտներից մինչև մրցանակակիրներ [ու պիցցայի առաքիչ]

Սև Օհանյան

Մեկ այլ հայկական ազգանուն. Սև Օհանյանը «Հուդան և Սև մեսիան» ֆիլմի պրոդյուսերներից մեկն է: Այն Օսկարի է ներկայացված 6 անվանակարգում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն դերասան», «Լավագույն երգ», «2-րդ պլանի լավագույն դերասան», «Լավագույն օպերատոր» և «Լավագույն սցենար»:

Միակ առաքիչը, որը պիցցա է հասցրել օսկարակիրներին՝ հենց դահլիճում:

1393856338000 GTY 476275539 - Հայերը՝ «Օսկարում». նոմինանտներից մինչև մրցանակակիրներ [ու պիցցայի առաքիչ]

Հիշու՞մ եք 2014 թվականի մրցանակաբաշխությունը, երբ Էլեն Դեջեներեսը աստղերից գումար հավաքեց ու բոլորի համար պիցցա պատվիրեց: Իսկ հիշու՞մ եք, թե ով առաքեց պիցցաները «Օսկարի» դահլիճ. այդ երիտասարդը հայազգի Էդգար Մարտիրոսյանն էր: Թվում է՝ ինչ համեմատելու բաներ են՝ «Օսկար» ստանալն ու պիցցա առաքելը, բայց, արի ու տես, որ 15 րոպեանոց փառքից հետո Էդգարին հաջողվեց սեփական ռեստորան բացել ու բազմաթիվ պատվերներ ունենալ:

 

 


Ամերիկացիներն ու ասիացիները՝ որպես բիզնես գործընկերներ

«Նոր էթիկան» և ինչպես է այն ներազդում «Օսկար»-ի վրա

Օսկարակիր ֆիլմի անգլալեզու ռիմեյք՝ Լեոնարդո Դի Կապրիոյի մասնակցությամբ

Օսկարակիր երգեր

Օսկար 2021. քոչվորների տրիումֆը

«Օսկար»-ի պատմության 5 ամենազավեշտալի դեպքերը

Այս տարվա «Օսկար»-ը կանցնի առանց հյուրերի

93-րդ Օսկարը. ինչպիսին է լինելու տարվա կարևորագույն (մի փոքր տարօրինակ) կինոմրցանակաբաշխությունը

«Օսկար»-ի ամենատարեց նոմինանտը՝ «Լավագույն դերասան» անվանակարգում

Օսկար 2021. հայտնի են հիմնական անվանակարգերի հավակնորդների անունները

Կորոնավիրուսի պատճառով «Օսկար»-ը կանցկացվի միաժամանակ տարբեր վայրերում

Օսկար 2021. ովքե՞ր են հավանական նոմինանտները

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ղազախստանից Օլեգ Բորեցկին]

Ինչ դիտել տանը. Քեյթ Բլանշեթի սիրելի ֆիլմերից 5-ը

Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի կարևորագույն 5 ֆիլմ

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Փամփուշտներ Բրոդվեյի վրայով»