Հայեր, որոնք Grammy-ի են արժանացել (կամ առաջադրվել) - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Հայեր, որոնք Grammy-ի են արժանացել (կամ առաջադրվել)

Գրեմմի ամենամյա մրցանակաբաշխության մասին գրեթե բոլորս գիտենք, բայց քչերը գիտեն, որ տարբեր տարիների մի շարք հայեր նույնպես պատիվ են ունեցել մրցանակաբաշխության անվանակարգերում առաջադրվելու ու նույնիսկ հաղթելու. ոմանք՝ մի քանի անգամ:

ՎիվառոՆյուզը փորձել է պազել, թե ազգությամբ հայ ի՞նչ հայտնի մարդիկ են հաղթել կամ նոմինացվել Գրեմմի մրցանակաբաշխության տարբեր անվանակարգերում:

Ռոս Բաղդասարյան

Առաջին Գրեմմի մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 1959թ.-ին ու հենց այդ ժամանակ էլ հայազգի Ռոս Բաղդասարյանը (լրիվ անունը՝ Ռոստոմ Սիփան Բաղդասարյան), ավելի հայտնի որպես Դեյվիդ Սեվիլ, ստացել է իր առաջին Գրեմմի մրցանակը: Քչերը գիտեն, որ հայտնի «Էլվինն ու բուրունդուկները» մուլտֆիլմի սկզբնական հեղինակը հենց ինքն է եղել. նա է ստեղծել «Էլվինն ու բուրունդուկները» մուլտիպլիկացիոն խումբը, որը սկզբում կոչվել է «Դեյվիդ Սեվիլն ու բուրունդուկները»: 1959թ.-ին նա այդ խմբի շնորհիվ արժանացել է 2 մրցանակի՝ «Լավագույն կատակերգական ելույթ», «Լավագույն  մանկական երգ»,  իսկ “The “Chipmunk Song”-ով էլ առաջադրվել «Տարվա լավագույն երգ» անվանակարգում:

1961թ., արդեն 3-րդ Գրեմմի մրցանակաբաշխություն ու կրկնին Ռոս Բաղդասարյան: Այս անգամ «Երեխաների համար նախատեսված լավագույն ձայնասկավառակ» անվանակարգում հաղթում է “Let’s All Sing With the Chipmunks” ալբոմը: 1962, 1963 և 1966 թվականներին «Քելվինն ու բուրունդուկները» անիմացիոն խմբի մի քանի աշխատանքներ ևս նոմինացվել են տարբեր անվանկարգերում, սակայն չեն հաղթել:

Մայքլ Օմարթյան

1981թ.-ին մեկ այլ տաղանդավոր հայ է արժանանում Գրեմմի մրցանակի: Երգահան, դաշնակահար ու երաժշտական պրոդյուսեր Մայքլ Օմարթյանը որպես Քրիստոֆեր Քրոսի երգերի ու ձայնասկավառակի պրոդյուսեր արժանանում է Գրեմմիի «Տարվա երգ» ու «Տարվա ալբոմ» մրցանակներին: Նրա շնորհիվ Քրիստոֆեր Քրոսը դառնում է առաջին աստղը, որը միանգամից արժանանում է Գրեմմի 4 կարևոր մրցանակի՝ «Տարվա ռեկորդ», «Տարվա ալբոմ», «Տարվա երգ» ու «Լավագույն նոր երաժիշտ»:

Վարդան Քուրջյան

1992թ.-ին հայազգի արվեստագետ Վարդան Քուրջյանը, ավելի հայտնի որպես Վարդան, Բիլի Հոլիդեյի “Billie Holiday – The Complete Decca Recordings” ալբոմի շապիկը ձևավորելու համար արժանանում է «Ալբոմի շապիկի լավագույն ձևավորում» մրցանակին: Վարդան Քուրջյանը ձևավորել է ավելի քան 600 ձայնասկավառակ:

System Of A Down

Զարմանալի կլիներ, եթե հայտնի “System Of A Down” խումբն այս ցանկում չլիներ: Հայկական ծագում ունեցող հիանալի երաժիշտներից բաղկացած այս ռոք բենդը 4 անգամ նոմինացվել է Գրեմմի մրցանակի՝ 2002, 2003, 2006 և 2007 թվականներին, սակայն հաղթել է միայն մեկ անգամ՝ 2006թ.-ին, և նրանց “B.Y.O.B.” երգը դարձել է «Տարվա լավագույն ռոք կատարում»:

Մայք Սարգսյան

2011թ.-ին վիդեո պրոդյուսեր Մայք Սարգսյանը նոմինացվել է Գրեմմիի «Լավագույն երկարատև տեսահոլովակ» անվանակարգում: Նա այս պատվին արժանացել է “The White Stripes” խմբի “Under the Great White Northern Lights” հոլովակի շնորհիվ: Մայք Սարգսյանն աշխատել է այնպիսի աստղերի հետ ինչպիսիք են Ռիհաննան (“Umbrella”), Դեմի Լովատոն (“Skyscraper”, “Heart Attack”), Սելենա Գոմեսը (“Come & Get it”) և ուրիշներ:

Արտո Թունջբոյաջյան

2011թ.-ին Գրեմմի մրցանակի է արժանացել նաև Արտո Թունջբոյաջյանը: Նա մրցանակը ստացել է որպես Paul Winter Consort խմբի անդամ. վերջինս իր “Miho: Journey to the Mountain” ձայնասկավառակով հաղթել է «Նոր ժամանակաշրջանի ալբոմ» անվանակարգում:

Քիմ Քաշքաշյան

2013թ.-ին ներկայիս ամենահայտնի ջութակահարներից մեկը՝ հայազգի Քիմ Քաշքաշյանը, նույնպես արժանացել է Գրեմմի մրցանակի՝ «Լավագույն դասական սոլո կատարում»: Ջութակահարուհին համագործակցում է նաև Տիգրան Մանսուրյանի ու Պյոտր Էտվյոշի հետ:

Տիգրան Մանսուրյան

Այս տարի՝ 2018թ.-ի հունվարի 2-ին տեղի կունենա 60-րդ Գրեմմի մրցանակաբաշխությունը, որի անվանակարգերից միանգամից երկուսում առաջադրվել է նաև հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Նրա հեղինակած «Ռեքվիեմ»-ը ներկայացված է «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն» և «Լավագույն երգչախմբային ելույթ» անվանակարգերում:


Ամենացածր դիտումների մասին…

10 փաստ Մանսուրյանի մասին, որ գուցե չգիտեք

Մանսուրյանը Կոմիտասի մասին

Ամազոնի անտառն այրվում է. Հայտնի մարդկանց արձագանքը սոց. կայքերում

Netflix-ը «Եվրատեսիլ» մրցույթի մասին կատակերգական ֆիլմ է նկարահանում

Որքա՞ն են վաստակում աստղերն Instagram-ի մեկ հրապարակման համար

Պատկերացնենք հայտնի մարդկանց «ծեր» ֆիլտրով

Աստղեր, որոնք այլ աստղերի երկրպագուներն են

Ռիհաննան դարձել է աշխարհի ամենահարուստ կին երաժիշտը

Հայտնի երգեր, որոնք (չեք հավատա, բայց) 2019-ին դարձան 10 տարեկան

Սոֆի Թըրները չի նկարահանվի այն նահանգներում, որտեղ արգելվում է հղիության արհեստական ընդհատումը

Զրուցեցինք Արտո Թունջբոյաջյանի հետ

Կաննի կինոփառատոն 2019. Լավագույն լուքերը

Ռիհաննան ռեգգի ժանրի ալբոմ կթողարկի

Puma-ն Սելենա Գոմեսից ոգեշնչված հավաքածու է թողարկել

Ռիհաննա լինելու արվեստը. Երգչուհու արվեստոտ ֆոտոշարքը BAZAAR-ի համար