Հայկ Պետրոսյանը նոր երգ է հրապարակել - VNews

Հայկ Պետրոսյանը նոր երգ է հրապարակել

ոեռտ 2 - Հայկ Պետրոսյանը նոր երգ է հրապարակել
Դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանը իր Ֆեյսբուքյան էջում նոր երգ է հրապարակել։ Նա ա գրել է.
«Այս երգը բանակում եմ գրել..
Այն սիրո խոստովանություն է մեր ծնողներին, ովքեր առաջին արցախյան պատերազմից ի վեր արեցին ամեն ինչ, որպեսզի մենք ունենանք մանկություն, կրթություն, անկախություն, պետականություն… այս պատերազմին էլ ժայռի պես կանգնած էին մեր կողքին: Ինչքա՜ն ցավ կա այսօր նրանց աչքերում…
Սիրելի ծնողներ խոնարհվում եմ ձեր առջև: Սիրո և երախտիքի լավագույն դրսևորումը կլինի ապահով երկիր կառուցելը ո´չ միայն ապագա սերունդների, այլ նաև մեր ծնողների համար: Մենք էլ մեր հերթին պետք է ամեն ինչ անենք, որ լինենք արժանի զավակներ:
Հ.Գ. Պատերազմի օրերին հայրս եկավ Արցախ՝ Կարմիր Շուկա , և մենք միասին թեյ խմեցինք մեր խրամատում: Իմ կյանքի ամենահիշվող և ոգեշնչող օրերից մեկն է այդ օրը:
Հ.Գ.Գ. Երգի մեղեդին լսել եմ իմ լուսահոգի տատիկից: Պատերազմի տարիներին ամեն գիշեր քնելուց առաջ խնդրում էի, որ երգի ինձ համար, նա էլ երբեք չէր մերժում»։