Հայտնի դերասաններ, որոնք թողել են ծխելը - VNews

Հայտնի դերասաններ, որոնք թողել են ծխելը

cxell min - Հայտնի դերասաններ, որոնք թողել են ծխելը

Այսօրվա մեր անդրադարձը կօգնի ձեզ ևս մեկ անգամ վերանայել ձեր ապրելակերպն ու լուրջ մոտենալ ձեր առողջությանը. առանձնացրել ենք կինոաստղերի, որոնք թողել են ծխելը…

Ջոն Համմ

Джон Хэмм

Ջոն Համմն առավել հայտնի է  Դոն Դրեյփերի դերով«Mad Men» սերիալում: Նրա հերոսը գովազդատու է, որը վաճառում է ծխախոտային ապրանքներ և, համապատասխանաբար, անընդհատ ծխում է: Համը հրաժարվեց իր կախվածությունից դեռևս 1995 թվականին և այդ օրվանիցառողջ ապրելակերպ է վարում: «Սերիալի նկարահանման երկար տարիների ընթացքում ես ստիպված էի դիմել հատուկ բուսական ձողիկների օգնությանը, որոնք չեն պարունակում նիկոտին, դրանք օգտագործում էին բոլոր դերասանները»: Այնուամենայնիվ, ծխելու հետևանքները հիշեցրին իրենց մասին 2013 թվականին, բժիշկները ստիպված եղան հեռացնել Ջոնի ձայնալարերի պոլիպը:

«Ֆիլմերում ծխելը գլամուրային է թվում, բայց ոչ մի գլամուր բան չկա, երբ արթնանում ես՝ մոխրամանի հոտով», – ասում է դերասանը:

Ջենիֆեր Էնիսթոն

Дженнифер Энистон

«Ընկերներ» սերիալի աստղ Ջենիֆեր Էնիսթոնը տարիներ շարունակ ծխում էր և չէր կարողանում ազատվել այդ վատ սովորությունից: Ըստ շրջանառվող լուրերի ՝ կախվածությունը սրվել էր Բրեդ Փիթի հետ բաժանվելուց հետո  (ով, ի դեպ, նույնպես  ծխող էր): Բայց 2007-ին դերասանուհին ենթարկվեց ինտենսիվ թունազերծման, որն օգնեց նրան ընդմիշտ ազատվել նիկոտինից և կոֆեինից: Բացի այդ, Ջենիֆերը սկսեց ակտիվորեն զբաղվել սպորտով և յոգայով: Դերասանուհին խոստովանում է, որ յոգան լիովին փոխեց իր կյանքը: Դա նկատելի է. 50 տարեկան հասակում Էնիսթոնը 30 տարեկանի տեսք ունի:

Բրեդ Փիթ

Брэд Питт

Մանկուց Բրեդ Փիթը օրական ծխում էր մեկ տուփ ծխախոտ և երկար ժամանակ չէր կարողանում հաղթահարել կախվածությունը: Նա առաջին անգամ հրաժարվեց կախվածությունից «Տրոյա» ֆիլմի նկարահանման հրապարակում. նա, այդ օրերին,  ստիպված էր ժամեր անցկացնել մարզասրահում: Ցավոք, արդեն «Մարտական ​​ակումբի» նկարահանման հրապարակում նա կրկին սկսեց ծխել: Բայց հետո Փիթի կյանքում հայտնվեց Անջելինա Ջոլին, որը կարծում էր, որ իր ծխող ամուսինը վատ օրինակ է ծառայելու երեխաների համար: Ինչպես գիտենք, ի վերջո, այս ամուսնությունը չստացվեց, դա սրեց դերասանի կախվածությունը՝ ալկոհոլից և մարիխուանայից: Այնուամենայնիվ, ազատվելով ամուսնալուծության ծանր բեռից ՝ Փիթը հայտարարեց, որ որոշել է վերջ դնել իր բոլոր վնասակար սովորություններին ու կախվածություններին:

Մեթ Դեյմոն

Мэтт Дэймон

Մեթ Դեյմոնը և Բեն Աֆլեքը սկսել են ծխել ավագ դպրոցում: Մեթը խոստովանում է, որ իրենց թվում էր, թե ծխելը մոդայիկ է, քանի որ իրենց սիրելի դերասանները, ինչպիսիք էին Ջեյմս Դինը և Մարլոն Բրանդոն, ծխախոտը ձեռքերից բաց չէին թողնում: Սակայն մեծանալուն պես նա հասկացավ, որ դա վնասից զատ ոչինչ չի տալիս: Այնուհետև Դեյմոնը պայմանավորվեց Լոս Անջելեսից եկած հիպնոթերապևտի հետ և երեք սեանսից հետո սկսեց ամեն բանի նորովի նայել:

Բացի այդ, Դեյմոնի վրա մեծ ազդեցություն ունեցավ նրա եղբայրը, որը դադարեցրեց ծխելը՝  նախքան երեխաներ ունենալը: Սա ոգեշնչեց դերասանին, և ինքն էլ որոշեց նույնն անել:

Շարլիզ Թերոն

Шарлиз Терон

Շարլիզ Թերոնը երկար տարիներ փորձում էր թողնել ծխելը, սակայն բոլոր փորձերը ձախողվում էին: Պապարացիները անընդհատ ֆիքսում էին նրան՝ ծխախոտը ձեռքին: Դերասանուհին շատ էր ծխում սթրեսը հաղթահարելու համար, երբեմն՝ օրական մի քանի տուփ: Սակայն ինչ-որ պահի նա, ինչպես իր գործընկերներից շատերը, որոշեց դիմել հիպնոթերապիայի մեթոդին: Բացի այդ, Թերոնը սկսեց առողջ ապրելակերպ վարել՝ ներառելով իր կյանք յոգան և պիլատեսը: Այս ամենը օգնեց նրան մեկընդմիշտ ազատվել սովորությունից:

Տես նաև՝