Հայտնի է «Սարդ-մարդը» ֆիլմի 3-րդ մասի պաշտոնական անվանումը - VNews

Հայտնի է «Սարդ-մարդը» ֆիլմի 3-րդ մասի պաշտոնական անվանումը

սաարդ min - Հայտնի է «Սարդ-մարդը» ֆիլմի 3-րդ մասի պաշտոնական անվանումը

«Սարդ-մարդը» ֆիլմի երրորդ մասի պաշտոնական անվանումն արդեն հայտնի է: Լուրերի իսկությունը հաստատել են ֆիլմը նկարահանող Sony և Marvel ընկերությունները. այս մասին հայտնում է CNN-ը:

«Սարդ-մարդ. դեպի տուն ճանապարհ չկա» (Spider-man: No way home) ֆիլմը երկրապագուները այն կկարողանան դիտել 2021 թվականի դեկտեմբերի 17-ին: Ֆիլմի գլխավոր հերոսի կերպարը դարձյալ կկերտի բրիտանացի դերասան Թոմ Հոլլադը, որն առավելապես հայտնի է իր «Սարդ-մարդու» կերպարով: Ֆիլմի ռեժիսորը ևս կշարունակի մնալ  Ջոն Ուաթսը:

Ավելի վաղ ֆիլմի նախկին մասերի գլխավոր հերոսները՝ Միշել Գոնսալեսը (Զենդեյա), Նեդ Լիդսն (Ջոյքոբ Բաթալոն) իրենց պաշտոնական էջերում գրառումներ էին կատարել, որում կատակել էին ֆիլմի նոր անվան շուրջ՝ ակնարկելով, որ նոր «Սարդ-մարդու» մասին նորությունը շուտով կներկայացվի հանրությանը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ներկայացվել էին ֆիլմի առաջին և երկրորդ մասերը՝ «Սարդ-մարդ. տունդարձ»-ը (Spider-man: Homecoming) և «Սարդ-մարդ. տնից հեռու»-ն (Spider-Man: Far From Home):