Հայտնի է, թե երբ կթողարկվի Բիլի Այլիշի նոր ալբոմը - VNews

Հայտնի է, թե երբ կթողարկվի Բիլի Այլիշի նոր ալբոմը

04 3 - Հայտնի է, թե երբ կթողարկվի Բիլի Այլիշի նոր ալբոմը

Բիլի Այլիշի նոր ալբոմը ՝ «Happier than ever»-ը, լույս կտեսնի 2021 թվականի հուլիսի 30-ին. այս մասին հայտնում է Variety-ն:

Երգչուհին աշխատել է նոր ալբոմի վրա կարանտինի ընթացքում: Ավելի վաղ Այլիշը հրապարակել էր ալբոմի գլխավոր երգի տեսահոլովակի թիզերը: Նրա թվիթերյան էջում տեղադրված տեսանյութը առաջին 24 ժամվա ընթացքում հավաքել է 2.6 միլիոն դիտում: Նույն ընթացքում, ինստագրամում տեսանյութը դիտվել է 15 միլիոն անգամ:

Տեսահոլովակը նկարահանվել է ալբոմին համանուն սինգլի համար՝ «Happier than ever»: