Հայ կինը ռեժիսորի աթոռին. 5 անուն, որ արժե իմանալ - VNews

Հայ կինը ռեժիսորի աթոռին. 5 անուն, որ արժե իմանալ

կինո ռեժիսոր կանայքք min - Հայ կինը ռեժիսորի աթոռին. 5 անուն, որ արժե իմանալ

Այսօր առանձնացրել ենք հայ կին կինոռեժիսորների, որոնցով կարելի է հիանալ և հպարտանալ:

Աննա Մելիքյան

Ժամանակակից ռուսական կինոյի ամենավառ դեմքերից մեկը…

9495862ee24fce0fba5e24e8fdaec83d 1 - Հայ կինը ռեժիսորի աթոռին. 5 անուն, որ արժե իմանալ

Աննա Մելիքյանը մեր ժամանակների ռուսական կինոյի ամենահեռանկարային երիտասարդ ռեժիսորներից մեկն է: Աննան ծնվել է Բաքվում, տեղափոխվելով Հայաստան՝ մինչև 17 տարեկանն ապրել Երևանում ու մեկնել Մոսկվա, որտեղ էլ իր գործունեությունն է ծավալում մինչ օրս: Ուսանողական տարիներին մի քանի կարճամետրաժներ նկարահանելուց հետո ներկայացել է իր առաջին լիամետրաժ ֆիլմով. «Մարս» կինոնկարի պրեմիերան կայացել է Բեռլինի կինոփառատոնի ժամանակ։ Երկրորդ լիամետրաժ ֆիլմը՝ «Ջրահարսը», ստացավ Սանդենս կինոփառատոնի ժամանակ մրացանակ լավագույն ռեժիսուրայի համար և Ռուսաստանի կողմից ներկայացվեց «Օսկարի»։ Աննայի մեկ այլ՝ «Աստղ» ֆիլմի համար նա «Կինոտավր» փառատոնում ստացավ մրացանակ լավագույն ռեժիսուրայի համար։ 2015 թվականին էկրաններբարձրացավ «Սիրո մասին» կինոալմանախը, որը «Կինոտավր»-ում արժանացավ Գրան Պրի մրցանակի:

  • Ամերիկյան Variety ամսագիրը Մելիքյանին ներառել է լավագույն տասը հեռանկարային ռեժիսորների ցուցակում:
  • Աննան ստեղծել է «Մագնում» ընկերությունը, որը զբաղվում է ֆիլմերի և հեռուստասերիալների արտադրությամբ։

Տես նաև՝ 5 ֆիլմ Աննա Մելիքյանից,

Աննա Մելիքյանի «Քնքշանք»-ը:

Իննա Թումանյան

Առաջին ոչ պետական կինոստուդիայի ղեկավարը…

Image result for Իննա Թումանյան

Իննա Թումանյանը խորհրդային հայ ռեժիսոր և սցենարիստ էր, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ և ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամ, ծնվել, ապրել և ստեղծագործել է Մոսկվայում: Իննա Թումանյանը նախ ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը, հետո՝ 1962 թվականին՝ ՎԳԻԿ-ի ռեժիսուրայի ֆակուլտետը: Կինոկարիերան սկսել է 37 տարեկանից՝ նկարահանելով իր առաջին «Մեկնաբանություն ներման հայցին» ֆիլմը: Ի դեպ, կնոջ գրեթե ողջ ստեղծագործական ուղին կապված է Գորկու անվան մանկապատանեկան ֆիլմերի կինոստուդիայի հետ: Հետագա գործունեության ընթացքում Իննան հեղինակել է նաև «Տասնհինգերորդ գարունը», «Սիրել», «Ճանապարհորդությունը» և այլ ֆիլմեր, սցենարներ է գրել 5 կինոնկարի համար:

  • Իննա Թումանյանը առաջին ոչ պետական «Զոդիակ» կինոստուդիայի ղեկավարն էր, որտեղից ծնունդ են առել ժամանակակից ռուսական կինեմատոգրաֆի շատ ռեժիսորներ և պրոդյուսերներ։
  • 2020 թվականին՝ կանանց տոնի առթիվ «Մոսկինո»-ն կազմակերպեց խորհրդային շրջանի կին ռեժիսորների հետահայաց ցուցադրություններ. ծրագրում էր նաև Իննա Թումանյանը: 

 

Թամարա Ստեփանյան

Եվրոպական կինոփառատոնների մրցանակակիրը…

Image result for Թամարա Ստեփանյան

Թամարա Ստեփանյանը երիտասարդ, բայց հեռանկարային կինոռեժիսոր է: Թամարան ծնվել է Հայաստանում, վերջին 16 տարիներին բնակվում է Լիբանանում: 2005 թվականին ավարտել է Լիբանանի Ամերիկյան համալսարանը` հաղորդակցական արվեստներ մասնագիտացմամբ, ռադիո/հեռուստատեսություն/կինո թեքումով: Հայաստանում, Հարավային Կորեայում և Դանիայում մասնակցել է կինոսեմինարների: Համալսարանում սովորելիս մի շարք ֆիլմեր է նկարահանել: 2009 թվականին  «Իմ Բեյրութը» վերնագրով ինստալացիա է հեղինակել, իսկ 2010 թվականին Դանիայում նկարահանել է «Փոքրիկ քարերը» վավերագրությունը:

  • Հայաստանում Թամարան նկարահանել է «Փետրվարի 19» խաղարկային ֆիլմը, որը «Հայակում» մրցանակի արժանացավ որպես լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ: 
  • Թամարայի ֆիլմերը մասնակցել են շուրջ 20 միջազգային կինոփառատոների ու նշանավորվել մի շարք առաջին և հատուկ մրցանակներով:

Նորա Մարտիրոսյան

Հեղինակել է հտանկախության շրջանի հայկական առաջին ֆիլմը, որն ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի պաշտոնական ցուցակում

Image result for Նորա Մարտիրոսյան

Նորա Մարտիրոսյանը սկզբնական շրջանում ինքաարտահայտվում էր տեսողական արվեստի ոլորտում: Նա Հայաստանում ստացել է գեղանկարչի կրթություն և անցել ժամանակակից արվեստին, երբ տեղափոխվել է Եվրոպա։ Նրա «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը հետանկախության շրջանի հայ կինոյի պատմության մեջ առաջին կինոնկարն է, որը ներկայացվում է Կաննի միջազգային կինոփառատոնում։ Ֆիլմի նկարահանումների մեծ մասն արվել են Հայաստանում ու Արցախում։ Ֆիլմը ռեժիսորի առաջին լիամետրաժ ստեղծագործությունն է, որի վրա Նորան աշխատել է շուրջ 10 տարի:

  • Առաջին անգամ էր նաև, որ ACID-ի (Անկախ կինոյի տարածման ասոցիացիան) և Կաննի կինոփառատոնի պաշտոնական ցուցակներում համատեղ ներկայացվում է մեկ ֆիլմ՝ անվանվելով «համընդհանուր ֆավորիտ»։

Մարիա Սահակյան

 «International Filmfestival Rotterdam», «Premier Plans», «Telluride Film Festival»,  «Ոսկե ծիրան» կինոփառատոնների մասնակիցը…

Մարիա Սահակյան.jpg

Մարիա Սահայանը բանաստեղծուհի Սեդա վերմիշևայի թոռնուհին է: Ապագա հայ ռեժիսոր, սցենարիստ Մարիան 13 տարեկան հասակում տեղափոխվել է Ռուսաստան: Հետագայում, այնտեղ ընդունվել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ՝ կինոյի և հեռուստատեսության ռեժիսուրայի ֆակուլտետ: 2003 թվականին ավարտել է ուսումը՝ «Հրաժեշտ» դիպլոմային աշխատանքով, որը մեծ հաջողություն է ունեցել: Ֆիլմը ցուցադրվել է Օբերհաուզենի կինոփառատոնին, Ֆրանսիայի Անժեր քաղաքում տեղի ունեցած «Premier Plans» կինոփառատոնին, Հոլանդիայի «International Filmfestival Rotterdam»-ի պաշտոնական ծրագրում, Telluride Film Festival-ում և այլն:

  • «Հրաժեշտ» ֆիլմը  արժանացել է «Ոսկե ծիրան» փառատոնի գրան պրիի,  Իտալիայի Ֆանո քաղաքում տեղի ունեցած միջազգային կինոփառատոնում հատուկ հիշատակման, ՎԳԻԿ-ի փառատոնին արժանացել է «Սուրբ Աննա» դիպլոմի:
  • Արժանացել է Հայաստանի ազգային «Հայակ» կինոմրցանակի՝ «Ես չեմ» ֆիլմի համար

Ի՞նչ ֆիլմեր են ստեղծվում այսօր Հայաստանում. հարցազրույց Օվսաննա Շեկոյանի հետ

Տերյանի երեք կանայք…

Հայ կանայք, որոնց անունները մշակույթի պատմության էջերում ոսկե տառերով են գրված

10 փաստ տարբեր ժամանակներում կանանց ծանր կյանքի մասին

Պատմության ամենադաժան տիկնայք… 3 պատմություն

Կանայք 1-ին և 2-րդ աշխարհամարտերում. միջազգային ֆոտոարխիվ

Լեգենդար կանանց մեծ ու փոքր գաղտնիքները

կանացի պոեզիա [հայ բանաստեղծուհիներ, որոնց սիրում եք/կսիրեք]

Թևակոխելով բալզակյան տարիք…

Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալին

Օսկարի լավագույն լուքերը

Եվա Բրաուն և Ադոլֆ Հիտլեր

Չարլզ Բուկովսկի

Նամակ ապագային…

Չգրված օրենքներ, խախտումներ ու խորհուրդներ առաջին ժամադրության համար

Տղամարդկային անհավատարմություն…