Հանուն Արցախի. ռուս բանաստեղծուհին օգնում է պատերազմից տուժած ընտանիքին - VNews

Հանուն Արցախի. ռուս բանաստեղծուհին օգնում է պատերազմից տուժած ընտանիքին

ռուսսս min - Հանուն Արցախի. ռուս բանաստեղծուհին օգնում է պատերազմից տուժած ընտանիքին

Փետրվարի 17-ին, ժամը 20: 00-ին (չորեքշաբթի), տեղի կունենա առցանց հանդիպում հայտնի բանաստեղծուհի, դերասանուհի, երգչուհի Վերա Պոլոզկովայի հետ: Վերան կընթերցի բանաստեղծություններ իր նոր ՝ «Работа горя» ժողովածուից, որը վերջերս է լույս տեսել: Ընթերցումներից զատ, հյուրերը կկարողանան իրենց հարցերն ուղարկել Վերային՝ գրելով այն հանդիպման չաթում:

Մասնակցության համար անհրաժեշտ է ձեռք բերել էլեկտրոնային տոմս: Տոմսերի վաճառքից հավաքված ողջ գումարը կփոխանցվի Լեռնային Ղարաբաղից տեղահանված փախստականների ընտանիքին:

preview - Հանուն Արցախի. ռուս բանաստեղծուհին օգնում է պատերազմից տուժած ընտանիքին

«Ноги в тепле» հարթակում ասվում է…

«Ընտանիքի մայրը հերոսուհի է, մենք նրան միայն այդպես ենք անվանում: Գեղեցկուհի Կարինեն ունի վեց երեխա, իսկ յոթերորդն արդեն ճանապարհին է: Ընտանիքը ապաստան է գտել Տավուշում՝ Լուսաձոր գեղատեսիլ գյուղում: Կարինեն իդեալական աշխարհ է ստեղծել, որտեղ սիրուն երեխաները իրենց տնային հանձնարարություններն են կատարում, բոլորը գերազանց են սովորում ու սիրով օգնում են իրար: Նախկինում ընտանիքը մեծ ֆերմա ուներ՝ կովեր, խոզեր, հավեր, ինչպես նաև մեծ այգիներ ու մի քանի հեկտար ձմերուկի դաշտ: Այդ ամենը կորցնելուց հետո նրանք չթևաթափվեցին ու որոշեցին նորից արարել ու ստեղծել՝ օրինակ ծառայելով երեխաներին…»: 

Ընտանիքին հողատարածք է տրամադրվելու՝ տուն և ֆերմա կառուցելու համար: Կազմակերպիչների նպատակն է յուրահատուկ ցեղատեսակի հորթեր գնել ընտանիքի համար…

 


Ամեն-ամեն ինչ Դերենիկ Դեմիրճյանի մասին…

Գրողներ, որոնք չեն սիրել իրենց ստեղծագործությունները

Խուլիո Կորտասար. Փարիզաբնակ արգենտինացին

Ադրբեջանցիները պահանջում են ապամոնտաժել Գարեգին Նժդեհի արձանը

Զրույց «Այն եզդի կնոջ ճամպրուկը» գրքի հեղինակ Թերեզա Ամրյանի հետ

«Գանձերս խզարում են». Սոս Էլբակյան

«Իմ Արցախ». արցախցի երգիչ Միշան, Սեմյոն Պեգովն ու Տիմոֆեյ Երմակովը համատեղ երգ են ձայնագրել

Դեկտեմբերի 31-ին Ստեփանակերտում և Երևանում երկինքը կլուսավորվի օդապարուկներով

«Թևերդ բաց, լայն թևերդ ու զավակիս հով արա». Կարին Տոնոյան

Գևորգ Արշակյան. Ֆանտաստիկ մարդ

Արցախի հանրային ռադիոն՝ պատերազմի օրերին ու պատերազմից հետո [Պատմում է Անի Մինասյանը]

Ես Հովիկ Աֆյանն եմ․․․

Մանե Թանդիլյան. ՓԱՍՏԵՐ

Արցախի տաք ջրերը. Ջերմաջուր

Նա պիտի էրթար. նարինե Դովլաթյան [ՆՈՐ ԵՐԳ]

Մոնթեի ազատագրած Քարվաճառը