Հայի ու այլ մարդկանց ժամանակի միջով ճանապարհորդություները - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Հայի ու այլ մարդկանց ժամանակի միջով ճանապարհորդություները

Ժամանակի միջով ճանապարհորդելը մի ժամանակշրջանից մյուսը տեղափոխվելն է պորտալի կամ ժամանակի մեքենայի միջոցով: Այս երևույթին հանդիպել ենք ֆանտաստիկ գրքերում ու ֆիլմերում և դժվար է հավատալ, որ գուցե իրականում այն նույնպես գոյություն ունի: Սակայն կան շատ հանգամանքներ, որոնք ստիպում են, որ ժամանակի միջով ճանապարհորդությունը չբացառենք իրական լինելուց: ՎիվառոՆյուզը փորձել է մի քանի «հանգամանք» գտնել՝ պարզելու համար կարող է մարդն իսկապես ճանապարհորդել ժամանակի միջով թե ոչ:

Ժամանակի միջով ճանապարհորդողը թանգարանի նկարում

Մինչ այսօր Բրալորն թանգարանի շուրջ պտտվող այս պատմությունը բավական հայտնի է: Մի լուսանկար է դեռ շրջանառվում, որը նկարել են 1941թ.-ին «Սաութ Ֆորքս» կամրջի վերաբացման ժամանակ, սակայն այն այդքան էլ հասարակ չէ: Թանգարանն աշխարհի բոլոր ծայրերից զանգեր ու հաղորդագրություններ է ստացել. նկարի մարդկանցից մեկը տարօրինակ է թվում: Նա կարծես 21-րդ դարից լինի. կրում է սպորտային ժակետ, արևային ակնոցներ ու ձեռքին էլ ունի ֆոտոխցիկ: Այս լուսանկարը թանգարանի ներկայացուցիչները ցույց են տվել տարբեր մասնագետների, սակայն հստակ պատասխան չեն ստացել՝ այն իրակա՞ն է, թե՞ ուղղակի Photoshop ծրագրին լավ տիրապետող մեկի հմտությունների արդյունքը:   

Ժամանակի միջով ճանապարհորդողի կորած ժամացույցը

2008թ.-ի դեկտեմբերին Չինացի հնեաբանները 400 ամյա դամբարանում կատարած հետազոտությունների ժամանակ դագաղներից մեկին կպած գտան ժամացույցի նման մի փոքր առարկա, որը կանգ էր առել 10:06-ի վրա, իսկ ժամացույցի ետևում էլ գրված էր «Շվեյցարական»: Հնեաբանները ոչ մի կերպ չէին կարողանում բացատրել, թե ինչ գործ ուներ այդ իրն այնտեղ և շատերն սկսեցին մտածել, որ դա ժամանակի միջով ճանապարհորդող մեկի մոռացկոտության արդյունքն է:

Փնտրվում է ժամանակի միջով ճանապարհորդողի օգնական

1997թ.-ին մի հայտարարություն էր տարածվել “Backwoods Home” ամսագրում, որտեղ ասվում էր. «Փնտրվում է մեկն, ով ինձ հետ ժամանակի միջով կճանապարհորդի անցյալ: Սա կատակ չէ, Օաքվյու, Քալիֆորնիա 93022: Երբ վերադառնանք կվճարվեք: Պետք է բերեք ձեր սեփական զենքերը, քանի որ անվտանգությունն ապահովված չէ. նախկինում ընդամենը մի անգամ եմ արել սա»: Այդպես էլ չպարզվեց սա կատա՞կ էր, թե՞ լուրջ, և եթե լուրջ էր՝ գտնվե՞ց ինչ-որ մեկը, որը համաձայնեց օգնել այս մարդուն հետաքրքիր արկածը գլուխ բերել:

Թաուրեդ առեղծվածային պետության ժամանակի միջով ճանապարհորդողը

1957թ.-ին մի մարդ ժամանեց Տոկիոյի միջազգային օդանավակայան: Երբ նրա անձնագրի վրա պետք է կնիք դնեին, ճապոնացի աշխատակիցները զարմացան: Նրա անձնագիրը թվում էր իրական է, բայց գրված էր, որ նա մի երկրից է, որը գոյություն չունի: Պետության անունն էր Թաուրեդ: Նրան խնդրեցին քարտեզի վրա ցույց տալ այդ վայրն ու նա մատնանշեց Անդորան, որ գտնվում է Իսպանիայի ու Ֆրանսիայի միջև: Անծանոթը պնդեց, որ նա երբևէ չի լսել Անդորա անունով երկրի մասին: Մեկ այլ զարմանալի բան՝ մարդու անձնագրի մեջ կային այլ վիզաներ, որոնք ապացուցում էին, որ նա այդ անձնագրով արդեն եղել է Ճապոնիայում ու այլ երկրներում: Չկարողանալով պարզել օտարականի ինքնությունը, նրան մի հյուրանոցում տեղավորեցին՝ շրջապատված ոստիկաններով, որ կարողանան հսկել մինչ ամեն բան ճշտելը: Սակայն Թաուրեդ առեղծվածային պետության միակ բնակիչը, որին գիտեինք, անհետացավ մյուս առավոտյան և ոչ ոք չիմացավ, թե ինչպես:

Ժամանակի միջով ճանապարհորդող հայը եղել է 2987թ.-ում

Ապշելու է… նույնիսկ կա հայազգի մի մարդ, որը պնդում է` երիտասարդ տարիքում եղել է 2987թ.-ում: Նրա պատմությունը լսելու համար նման թեմատիկա ունեցող ApexTV-ն 2017-ին եկել է Հայաստան, որպեսզի խոսի նրա հետ: Հայը պատմում է. «1987թ.-ին, երբ ծառայում էի ԽՍՀՄ-ի բանակում, այնպիսի սարքեր ունեին, որոնց մասին մինչև հիմա արգելվում է խոսել: Դրանցից մեկն է ժամացույցները, որոնց միջոցով փորձում էին մեզանից մի քանիսին ուղարկել անցյալ, սակայն չէր ստացվում: Բայց շուտով անցյալ գնալու փոխարեն, կարողացանք գնալ ապագա: Գիտնականների տված ժամերի շնորհիվ ես ու զինծառայողներից մեկը՝ Օլեգը, տեղափոխվեցինք 2987թ.: Քիչ մարդիկ կային, իսկ եղածներն էլ ռոբոտների պես էին, ասես զգացմունքներ չունեին: Նրանք կարծես մեխանիզմով էին աշխատում: Հետո տեսա, որ ամեն բան օդի մեջ է, իսկ երկինքը, լեռները ու օվկիանոսը մանուշակագույն էին: Ամեն ինչ գեղեցիկ էր, բայց իսկապես տարօրինակ: Ես ու Օլեգը տեղի ժամանակին համապատասխան հագուստներ գտնելուց հետո գնացինք մի վայր, որը կոչվում էր «Տրիկապիոն»: Այստեղից կարող էիր ուզածդ մոլորակը ճանապարհորդել: Որոշ ժամանակ այդ վայրն ուսումնասիրելուց հետո երկու մարդ, կամ ավելի շուտ ռոբոտ, մեզ մի վայր տարան, որտեղ լույսն այնքան պայծառ էր, որ թվում էր՝ մաշկս այրվում է: Սկսեցին հարցնել, թե ո՞վ ենք, ինչպե՞ս ենք հայտնվել այնտեղ, ինչպե՞ս ենք կարողացել հատել սահմանը: Չեին կասկածում, որ սահման չենք հատել, այլ ժամանակաշրջան: Ինչպես հասկացա իրենց բառերից այդ ժամանակներին աշխարհում 4 երկիր է լինելու՝ ԽՍՀՄ, ԱՄՆ, Ասիական կոնֆեդերացիա, և ինչպես իրենք էին ասում՝ RA: Վերջինս չկարողացա հասկանալ, թե որ երկիրն է: Հիմա հետաքրքիր է՝ ինչպե՞ս կարող է 2987թ.-ին լինել ԽՍՀՄ, եթե այն փլուզվել է 1991թ.-ին: Երբ չկարողացանք պատասխանել նրանց հարցերին, նրանք սկսեցին խբել ինձ: Փորձում էի դիմանալ, քանի որ գիտեի, որ հենց մեր ժամացույցի վրա 3:40 լինի, ետ կգանք 1987: Երբ աչքերս բացեցի վերադարձել էի իմ ժամանակներ, սակայն այդպես էլ Օլեգին չգտա: Չկարողացա իմանալ՝ նա վերադարձե՞լ է, թե՞ ոչ: Գուցե՞ այնտեղ է մահացել, կամ վերադարձել է ու սպանվել ԽՍՀՄ-ի զինված ուժերի կողմից որևէ բան անելու համար: Մինչ այսօր չգիտեմ»: Ահա այսպիսին է հայի պատմությունը: Արդյո՞ք այն ճիշտ է: Իսկ մյուս պատմությունները՝ իրական են, թե հորինված: Որոշեք ինքներդ՝ հավատալ-չհավատալ:


Գալուստ Գյուլբենկյան

Սարոյանի և Հրանտ Մաթևոսյանի հոր հանդիպումը…

Օֆելյա Համբարձումյան

Ի՞նչ է դեժավուն. Վարկածներն ու առեղծվածները

Սալեմի վհուկների դատավարությունը. Ի՞նչ է եղել իրականում

Ագաթա Քրիստիի անհետացման առեղծվածը

Անհետացած արքայադուստրը. «Անաստասիա» մուլտֆիլմի իրական պատմությունը

Հրաշագործ Մերլինի լեգենդը. Չարի որդին և Աստծո ծառան

Հայազգի Լիանա Շահնազարյանը դատի է տվել Մրայա Քերիին ու իր մենեջերին

Ջրահարսներ. Մի՞ֆ, թե՞ իրականություն

Ֆրանսիայի ամենահայտնի հայերը

Էլդորադոյի լեգենդը. Երկիր, որտեղ գանձերը սովորական են, ինչպես ճամփեզրի քարերը

Արյունոտ Մերիի լեգենդը. Ո՞վ է հայելու մյուս կողմում

Անհետացման տարօրինակ դեպքեր, որոնք մինչ օրս չեն բացահայտվել

5 անիծված ու առեղծվածային նկար (մաս 2)

Հրեշտակներ. Մի՞ֆ, թե՞ իրականություն