Հարցազրույց Իվետա Մուկուչյանի հետ. Ծուռ նստենք, դուզը խոսենք - VNews

Հարցազրույց Իվետա Մուկուչյանի հետ. Ծուռ նստենք, դուզը խոսենք

G5D 9737 - Հարցազրույց Իվետա Մուկուչյանի հետ. Ծուռ նստենք, դուզը խոսենք

Ներշնչման աղբյուրը

Ինչպես շատ արտիստների մոտ, ինձ մոտ էլ է երբեմն այնպիսի զգացողություն լինում, որը պայմանականորեն կարելի է անվանել ‹‹վերջը մոտ է›› (ժպտում է): Դա մի պահ է, որը, որպես կանոն, հաջորդում է երկարաժամկետ նկարահանումներին կամ անվերջ ձգվող ձայնագրություններին: Սակայն ամեն անգամ, երբ փորձում եմ թեկուզ մեկ վայրկյանով թևաթափ լինել, դատարկվել, միանգամից նոր լիցքավորման և ներշնչանքի աղբյուրներ են հայտնվում` մարդիկ… Ամեն անգամ նոր դիմագծերով ու աչքերի արտահայտությամբ, սակայն բոլոր դեպքերում գործունեությանս նկատմամբ գնահատանքի խոսքեր ասելու մեծ ցանկությամբ:

Հավատացեք, գնահատված լինելուց առավել այլ ոգեշնչման և ներշնչման աղբյուր չի կարող լինել:

Ապագայում Հայաստա՞ն, թե՞ Եվրոպա

Այս պահին չգիտեմ նույնիսկ որտեղ եմ ապրում. ես այստեղ եմ, այնտեղ եմ, կամ մի երրորդ տեղ… միաժամանակ: Իհարկե վերջերս աշխատանքի բերումով շատ եմ լինում Հայաստանում, որն ամենահարազատն է ինձ: Սակայն իսկապես չեմ կարող հստակ ասել, թե որտեղ կլինեմ ապագայում, չեմ էլ փորձում կանխատեսել:

G5D 9460 - Հարցազրույց Իվետա Մուկուչյանի հետ. Ծուռ նստենք, դուզը խոսենք

Երևանը

Երևանի ամենալավ կողմն ըստ իս մարդկանց ջերմությունն է, որը ոչ մի այլ տեղ չես գտնի: Իսկ ինչ վերաբերում է այսպես կոչված թերությանը, ապա իսկապես շատ կցանկանայի, որ մարդիկ ավելի քիչ հուսահատ ու մեկուսացված զգային իրենց աշխարհից:

G5D 9676 - Հարցազրույց Իվետա Մուկուչյանի հետ. Ծուռ նստենք, դուզը խոսենք

Հայ Սուպերսթարը

Այսօր կարող եմ վստահաբար ասել, որ  ‹‹Հայ սուպերսթար››-ի ընթացքում հնչած քննադատությունների արդյունքում է նաև, որ այսօր հայտնվել եմ այն կետում, որում եմ այսօր:

Սրանից մի քանի օր առաջ պատահաբար հիշեցի նաև իմ շատ սիրելի Նաիրա Գյուրջինյանի խոսքերը: Եթե կհիշեք նա մրցութային օրերից մեկի ընթացքում ասաց. ‹‹Դե սիրուն աղջիկ ես, բայց երգելն այդքան էլ լավ չի ստացվում, քոնը չէ››: Ու ինչքան շնորհակալ եմ այսօր, որ իմ թերությունները տեսնող ու բարձրաձայնող մասնագետն այսօր այլ կերպ է ընդունում այն ամենն ինչ անում եմ, երբեմն-երբեմն կարծիքս ու տեսակետս է նույնիսկ հարցնում: Սա ցույց է տալիս անցածս ճանապարհը, արձանագրած աճը:

Իսկապես շնորհակալ եմ այդ քննադատությունների համար, որովհետև եթե դրանք չլինեին, չէի հասկանա, որ հենց սա է իմ ճանապարհը և ես պետք է պայքարեմ դրա համար:

G5D 9693 - Հարցազրույց Իվետա Մուկուչյանի հետ. Ծուռ նստենք, դուզը խոսենք

Բեմում հուզելու համար՝ կա՛մ պետք է երեխայի պես անկեղծ լինես, կա՛մ այնքան արհեստավարժ, որ խաղաս այդ անկեղծությունը

Ես ունեմ բեմ բարձրանալու իմ օրենքը. դիմացինը պետք է զգա, որ ես նրա կինն եմ, քույրն եմ, հարազատն եմ, ամենամոտ ընկերն եմ, այն սերն եմ, ում նա չի հասել:

Գեղեցկության գաղտնիքը

Մի բան պարզից էլ պարզ է`բնականից լավը չկա: Իսկ երբ այդ բնական գեղեցկությունը  նաև ինքնավստահ ես կարողանում մատուցել, ապա վստահաբար դա գրավում է մարդկանց:

Այնուամենայնիվ, բնական գեղեցկությանը զուգահեռ պարտադիր է նաև հատուկ խնամքը:

Հայուհին

Հայ կանանց պակասում է ինքնավստահությունը, սեփական ներքին ձայնին վստահելու հաարձակությունը:

G5D 9534 - Հարցազրույց Իվետա Մուկուչյանի հետ. Ծուռ նստենք, դուզը խոսենք

Կնոջ համար ամենակարևորը

Վստահ ասում եմ` ամենակարևորը կանացի երջանկությունն է: Գալիս է մի տարիք, երբ դու իսկապես ցանկանում ես ունենալ քո սեփական տունն ու ընտանիքը: Կարծում եմ դրանից վեր բան չկա:

Ամենագեղեցիկները

Այնքան յուրահատուկ կանայք կան: Թերևս կառանձնացնեմ Մոնիկա Բելուչիին և Օրնելա Մուտիին: Այսօր ուղղակի գեղեցիկ կին լինելը հեշտ է, դրան զուգահեռ պետք է նաև շատ ուժեղ լինես: Այս կանայք գեղեցկությանը զուգահեռ, ուժեղ են, կիրթ են, գիտեն իրենց իրական արժեքը:

G5D 9556 - Հարցազրույց Իվետա Մուկուչյանի հետ. Ծուռ նստենք, դուզը խոսենք

 

Mukuchyan brand

Մեր բրենդը ներկայացնում է էքսքլյուզիվ աքսեսուարներ, ժամացույցներ, հագուստ, որոնք շուտով հնարավոր կլինի ձեռք բերել նաև Երևանում՝ MADE  խանութում:  Մեր առաջարկած աքսեսուարները բնորոշվելու են սահմանափակ քանակությամբ և չկրկնվող աշխատանքներ են լինելու:  

Սիրած գույնը

Կանաչ

Միտքը

Օրվա վերջ մենք չենք հիշելու այն պահերը, երբ տխրում էինք, այլ հիշելու ենք այն, երբ ժպտում էինք:

Սիրած վայրը

Իբիցա

Սիրած ֆիլմը

Ծանոթացեք, Ջո Բլեք / Meet Joe Black:

Սիրած գիրքը

Սիդնի Չարլզի բոլոր գրքերը

Սիրած արտիստը

Թինա Թըրներ, Մայքլ Ջեքսոն

Սիրած լեզուն

Ֆրանսերեն, որը մինչ օրս չեմ սովորել

Ամենամտերիմ մարդը:

Մայրիկս

Ամենաշատ օգտագործվող արտահայտությունը

Ծուռը նստենք, դուզը խոսենք:

Ձեր Տարերքը

Երաժշտություն

Կնկարագրե՞ք Ձեզ 5 բառով

Անհավասարակշիռ կշեռք, ոչ ստանդարտ, հասարակ, խորը, շատ ընկերասեր:

Զրուցեց Շուշան Կարապետյանը

Լուսանկարեց Լուսինե Գրիգորյանը

Լուսանկարները՝ Vahakni Tennis-ում

Սպորտային հագուստը՝ Megasport-ի

Զգեստները՝ «Անկասա» նորաձևության տան

G5D 9481 - Հարցազրույց Իվետա Մուկուչյանի հետ. Ծուռ նստենք, դուզը խոսենք

G5D 9530 - Հարցազրույց Իվետա Մուկուչյանի հետ. Ծուռ նստենք, դուզը խոսենք  G5D 9740 1 - Հարցազրույց Իվետա Մուկուչյանի հետ. Ծուռ նստենք, դուզը խոսենքG5D 9302 - Հարցազրույց Իվետա Մուկուչյանի հետ. Ծուռ նստենք, դուզը խոսենք

G5D 9332 - Հարցազրույց Իվետա Մուկուչյանի հետ. Ծուռ նստենք, դուզը խոսենք

G5D 9731 - Հարցազրույց Իվետա Մուկուչյանի հետ. Ծուռ նստենք, դուզը խոսենք

G5D 9644 - Հարցազրույց Իվետա Մուկուչյանի հետ. Ծուռ նստենք, դուզը խոսենք

G5D 9336 - Հարցազրույց Իվետա Մուկուչյանի հետ. Ծուռ նստենք, դուզը խոսենքG5D 9337 - Հարցազրույց Իվետա Մուկուչյանի հետ. Ծուռ նստենք, դուզը խոսենք


Իվետա Մուկուչյանի նոր երգը

Իվետա Մուկուչյանը երգել է «Զինվորի տանը»

«Ուղևորություն դեպի Քարվաճառ». Իվետա Մուկուչյան

Իվետա Մուկուչյանի գերմանալեզու ռեպորտաժը՝ Արցախի մասին

Իվետա Մուկուչյանի կատարումը Դադիվանքում

«Մեզ ոչինչ չի հաղթի». նոր տեսահոլովակի ողջ հասույթը կուղղվի հիմնադրամին

Իվետա Մուկուչյանի պատասխանն ադրբեջանցի երգչուհուն

3+3 ՐՈՊԵ [զրույց Իվետա Մուկուչյանի հետ]

Իվետա Մուկուչյանը նոր երգ ու տեսահոլովակ է թողարկել

Իվետա Մուկուչյանը Շառլ Ազնավուրի հայտնի երգի նոր տարբերակն է հրապարակել

Իվետա Մուկուչյանը խոսել է Սրբուկի՝ Եվրատեսիլին մասնակցելու մասին

Հովհաննես Շիրազն ու Իվետա Մուկուչյանը [նոր երգ Իվետայից ու Շիրազից]

Թողարկվել է «Մեծ Խաղի» պաշտոնական տեսահոլովակը

Իվետա Մուկուչյանը Ֆրանսիայում և Չեխիայում եվրատեսիլյան միջազգային ժյուրիի անդամ

Իվետա Մուկուչյանի նոր տեսահոլովակի թիզերը՝ «Սիրահարվել եմ քեզ»

Ահա թե ինչ էր անում օրերս Իվետա Մուկուչյանը Գերմանիայում. հարցազրույց