Հեմինգուեյի տունը՝ «կատուների դրախտ»... - VNews

Հեմինգուեյի տունը՝ «կատուների դրախտ»…

կատուՀեմմ min - Հեմինգուեյի տունը՝ «կատուների դրախտ»...

Էռնեստ Հեմինգուեյը հայտնի կատվասեր էր:  Նրա ամենամտերիմ ընկերներից մեկը Ձյունիկ անունով կատուն էր, որը Հեմինգուեյը նվեր էր ստացել կապիտան Սթենլի Դեքսթերից նախորդ դարի 30-ականներին: Մինչ օրս Հեմինգուեյի կատուների սերունդները անհոգ ապրում են մեծ գրողի տուն-թանգարանում, որը բացվել է 1964  թվականին և գտնվում է Քի Ուեսթ կղզու վրա:

df5c68853674c5e4d8b5af4d03d37477 - Հեմինգուեյի տունը՝ «կատուների դրախտ»...

Հեմինգուեյի հարյուրամյա առանձնատունն ու արևադարձային մթնոլորտով այգին գրողի կենդանության օրոք իրական «կատվի դրախտ» էր ու այդպիսին է մնացել մինչ օրս: Կատուներին, որոնց ընդհանուր թիվը տատանվում է 6-7 տասնյակի շրջանակներում, թույլատրվում է բառացիորեն ամեն ինչ: Նրանք կարող են քայլել որտեղ ուզեն, թափառել սեղանների, բազմոցների ու զգեստապահարանների վրա, ու, անգամ, քուն մտնել «Ձեռք չտալ» գրությամբ ցուցանակների կողքին: Առանձնատան ու այգու ողջ տարածքում տեղադրված են սնունդ ու ջուր մատակարարող սարքեր, իհարկե, կատուների համար: Երբ այդ առանձնատանը նոր կատուներ են ծնվում, նրանց անվանակոչում են հայտնի մարդկանց անուններով, օրինակ՝ Ուինսթոն Չերչիլ, Գերտրուդա Սթայն, Չարլի Չապլին, Մարլեն Դիտրիխ և այլն: Երբ կատուները սատկում են, նրանց աճյունը թաղում են կատուների գերեզմանատանը, որտեղ յուրաքանչյուր տապանաքարի վրա փորագրված են նրանց անունները և ծննդյան ու մահվան ամսաթվերը:

Այս բոլոր «օրենքների» հիմնադիրը Հեմինգուեյն է, սակայն դրանք գործում են նաև գրողի մահից հետո: 

573de1ff48f579ba14b83ff358ab7d13 - Հեմինգուեյի տունը՝ «կատուների դրախտ»...

Կատուների առկայությունը հատուկ հմայք է հաղորդում կալվածքին, իսկ հուշահամալիրի աշխատակիցները խոստովանում են, որ «այցելուների կեսը գնում է թանգարան՝ Հեմինգուեյի կատուներին տեսնելու»: Այս «կատվի դրախտի» պատմությունը սկսվել է 1935 թվականին, երբ վերոնշյալ կապիտան Դեքսթերը գրողին կատու նվիրեց: Բայց ամենակարևորն այն էր, որ կատուն վեց մատ ուներ. նավաստիները հավատում էին, որ այդտեսակ կատուները հաջողություն են բերում: Տուն-թանգարանի ներկայիս բնակիչները Ձյունիկի սերունդներն են և նրանց մեծամասնությունը տառապում է պոլիդակտիլիայով, այսինքն ունի 6,7, կամ 8 մատ: Հետաքրքիր է, որ պոլիդակտիլիա ունեցող կատուներին, երբեմն, անվանում են «Հեմինգուեյի կատուներ»:

91f3e25d37a7d0c31a45a7772dcc0903 - Հեմինգուեյի տունը՝ «կատուների դրախտ»...

Հեմինգուեյն, առհասարակ, աշխարհի ամենահայտնի կատվասերն է: «Կատուները հայտնվել են այս աշխարհում, որ հերքեն այն համոզմունքը, թե ամեն բան ստեղծված է մարդուն ծառայելու համար», – ասում էր նա:  Բավական է հիշել նրա վաղ (1920-ական թվականների) «Կատուն անձրևի տակ» գործը և գրողի հետագա խոստովանությունները, որ հենց այդ տարիներին նա ու իր կինը այնքան աղքատ էին, որ «չէին կարող իրենց թույլ տալ կատու ունենալ»: Հեմինգուեյը նաև գրել է, որ մի քանի տարի անց ընտանիքում հայտնվեց Ֆ. Քիզ անունով մի կատու, որը դարձավ գրողի առաջին որդու դայակը. «Ֆ. Քիզը պառկում էր Բամբիի կողքին … և ոչ ոքի թույլ չէր տալիս մոտենալ երեխային, երբ մենք տանը չէինք» («Տոն, որ միշտ քեզ հետ է »):

Հայտնի գրող դառնալով և Քի Ուեսթում տուն գնելով ՝ Հեմինգուեյն արդեն կարող էր իրեն թույլ տալ ապրել կատուներով շրջապատված, և, ըստ նրա կենսագիրների, դա իր կյանքի ամենաերջանիկ շրջանն էր.

«Կատուն պառկած էր իր կրծքին և նա ծածկեց իրեն և կատվին թեթև վերմակով, ու, մեկը մյուսի ետևից, բացեց և կարդաց նամակները ՝ մի քիչ վիսկի խմելով»…

 

 


5 ռետրո լուսանկարի նախապատմություններ

Ազատության 55 օր և 400 քմ. Ռոուզ կղզու Հանրապետություն

Ճանաչված մարդիկ, որոնք չէին սիրում կատուներ

Նրանք հասուն տարիքում սկսեցին նկարել և մեծ հաջողության հասան

Ամենահին քաղաքները, որոնք կան մինչ օրս…

Պատմության ամենաերկարատև գահակալությունները. 10 գահակալ

Հոգևոր ու աշխարհիկ առաջնորդներ, որոնք մահացել են բուռն սիրո պահին

Ջինս. բանվորական համազգեստից նորաձև հագուստ

Արենի 1. աշխարհի ամենահին կոշիկը

10 ուղևոր-տեսակ հայրենական տրանսպորտից

Ինչու՞ եվրոպացիները հնդկաձավար չեն ուտում

Մառլեն Դիտրիխ [ժամանակի ամենահայտնի տղամարդկանց սիրելին, մուսան և ճակատագրական կինը]

Բայկալ լճի առեղծվածը…

1 դար առաջ. թուրք-հայկական պատերազմ

Իրեղեն պատմություններ. հայելի

Քաջ Գյուլիզարի ողբերգական պատմությունը