Հնդկաստանի խորհրդավոր վայրերը... - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Հնդկաստանի խորհրդավոր վայրերը…

«Աշխարհով մեկ» շարքն իր ճամփորդությունն է շարունակում Երկիր մոլորակի ամենահետաքրքրաշարժ անկյուններում:

Vnews-ն այսօր անդրադառնալու է Հնդկաստանին, մասնավորապես նրա խորհրդավոր վայրերին: Հնդկաստանը հրաշալի երկիր է ճամփորդության համար: Իսկ եթե  մշակութային արժեքներից զատ՝ ուզում եք նաև բացահայտել այս երկրի խորհրդավոր և գաղտնի շունչը, ապա պատրաստվեք, սկսում ենք…

Դղյակ-ուրվական Բհանգար

Հնդկաստանի ամենասարսափելի վայրը այս ամրոցն է: Տեղացիները ասում են, որ այն նախկինում շատ լավ վիճակում է եղել, բայց անհայտ պատճառներով դատարկվել է: Այսօր ամրոցում ապրում են միայն ուրվականներ: Այցելուների համար ամրոցն իր դարպասները բացում է միայն ցերեկային ժամերին, քանի որ լուսավոր է, իսկ գիշերն այստեղ մտնելն արգելվում է: Այս դղյակի հետ հնդկացիները հյուսում են առասպելներ և վախ ներշնչող պատմություններ: Ասում են, որ դղյակում հոգիներ են ապրում…

Գուջարաթ լողափ

Մարդիկ ասում են, որ այս լողափից առեղծվածի հոտ է գալիս: Այն գրավում է զբոսաշրջիկներին իր արտասովոր համբավով: Տեղացիներն ասում են, որ երբ ուժեղ քամի է փչում, լսվում են ուրվականների ձայները, որոնք այստեղ ժամանակին թաղվել են: Այս լողափում հին ժամանակներում տեղի են ունեցել զոհաբերություններ…

Ուրվական-շենք, Մումբայ

Լեգենդի համաձայն՝ այս բնակարանի շենքում ապրում է մի կնոջ ուրվական: Ըստ հնդկական հեքիաթների՝ նրա կյանքն ավարտվել է ջրհորի հատակում: Մահից հետո նրա հոգին հանգստություն և խաղաղություն չի գտել  և մնացել է երկրային կյանքում: Էքստրեմալ զբոսաշրջության սիրահարներն այցելում են այս վայր՝ հուսալով գոնե տեսնել ուրվական կնոջ ուրվագծերը…

Շանրվար բերդ

Լեգենդն ասում է, որ պալատական դավադրությունների արդյունքում երիտասարդ իշխանը սպանվել է ամրոցում իր ազգականի կողմից: Հոգին չի կարողացել, կամ այս դեպքում չի ցանկացել լքել այս մահկանացու աշխարհը և այժմ անհանգիստ թափառում է բերդի պատերի մեջ:

 GP թաղամաս, Մեերութ

Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նկատեցին, թե ինչպես են լքված տանը մոմի լույսի ներքո ինչ-որ տղամարդիկ ալկոհոլ խմում: Հետագայում բնակիչները պարզեցին, որ այդ տղամարդիկ ուրվականներ են: Այս լքված վայրը, ինչպես և վերոհիշյալ վայրերը, գրավում է ճանապարհորդներին իրենց արտասովոր իրականությամբ:

Բոմբեյի Գերագույն դատարան

Ճիշտ է, թե ոչ, բայց ասեկոսեներ են պտատվում, թե շենքում ուրվական է հաստատվել, որտեղ կառավարվում է օրենքը խախտած մարդկանց ճակատագիրը: Ամեն անգամ, երբ ընթերցվում են հատկապես ծանր հանցագործությունների մի դատավճիռ, նա հայհոյում է բոլոր ներկաներին մի քանի լեզուներով:

Աղբյուրը՝ miridei.com/

Ինչպես հասկացաք Հնդկաստանը անսովոր զբոսաշրջության ու պարանորմալ երևույթներով երկիր է: Իսկ այս ցանկն ամբողջական չէ…

Ճամփորդեք նաև՝