Հոգևոր ու աշխարհիկ առաջնորդներ, որոնք մահացել են բուռն սիրո պահին - VNews

Հոգևոր ու աշխարհիկ առաջնորդներ, որոնք մահացել են բուռն սիրո պահին

111111111111111 min 1 - Հոգևոր ու աշխարհիկ առաջնորդներ, որոնք մահացել են բուռն սիրո պահին

Այս ցանկում ներկայացրել ենք մի քանի անուն, որոնց մահը կապվում է անկողնու և գիշերային արկածների հետ: Բնականաբար, այս ամենը հաստատված չէ պաշտոնական մակարդակում, սակայն չար ու բարի լեզուները պնդում են՝ նրանք մահացել են հենց սիրով զբաղվելու ընթացքում…

Նելսոն Ռոկֆելեր

4e2d128bb70ae4c55489cebba967b19d cropped 525x700 - Հոգևոր ու աշխարհիկ առաջնորդներ, որոնք մահացել են բուռն սիրո պահին

ԱՄՆ փոխնախագահը որքան վառ կյանք է ապրել, այնքան է աղմկահարույց մահ է ունեցել: Սա իսկական սկանդալ դարձավ Սպիտակ տան համար. փոխնախագահի մահը գրանցվեց մի ձմեռային երեկո, երբ վերջինս փորձում էր ջերմացնել իր օրվա ավարտը օգնական Մեգան Մարշակի հետ: Քաղաքական գործչի թիկնազորը, որը ժամանեց դեպքի վայր րոպեներ անց, հագցրեց նրան ու նստեցրեց բազկաթոռին: Թվում էր, թե ամեն ինչ նորմալ է, ու հնարավոր կլինի խուսափել ասեկոսեներից, սակայն ժամանած բժիշկն արձանագրեց դիակի մոտ բավականին հազվագյուտ երևույթ՝ հետմահու պրիապիզմ. նրա սեռական օրգանն այնպիսի էրեկտիվ վիճակում էր, որ թվում էր, թե նա ողջ է, ու հասկանալի է, որ չհաջողվեց մահը մատուցել որպես սրտային կաթվածի հետևանք:

Ֆելիքս Ֆոր

Скандальная смерть президента Франции Феликса Фора | Crazy.casa

Ֆրանսիայի ամենասիրառատ նախագահներից մեկը, որը ղեկավարել է երկիրը 1895-1899 թվականներին, սիրում էր մի քիչ թեթևանալ պետական գործերից՝ իրեն նվիրելով հաճույքին ու կանանց։ Նա հաճախ էր այցելում հասարակաց տներ, որտեղ հասցրել էր անգամ սիրելի կանայք ունենալ։  Ֆորի ամենասիրելի մարմնավաճառը Մարագարետ Ստենելն էր, ում հետ սեռական հարաբերության ժամանակ էլ նախագահը հանկարծամահ եղավ։ Պաշտոնական վարկածում նշվեց, որ նախագահը մահացել է սրտի կաթվածից։ Սակայն պարբերականներն այլ կարծիքի էին…

Յոհան ХІІ

41ea1c96c550722d9034dcc34c9a08fa cropped 666x680 - Հոգևոր ու աշխարհիկ առաջնորդներ, որոնք մահացել են բուռն սիրո պահին

Յոհանը՝ վերոնշյալ Մարոզիի թոռը պապական աթոռին է բազմում ընդամենը 18 տարեկան հասակում: Իր պահվածքով նա կարողացավ 8 տարվա ընթացքում արժանանալ ամենաանբարոյական Պապի տիտղոսին: Ասում են, որ նա համարձակվել էր Պապի նստավայրը վերածել իսկական հասարակաց տան: Յոհանը բռնաբարում էր կին ուխտավորներին հենց Սուրբ Պետրոսի տաճարում: Յոհանը նաև սիրում էր դիմել հեթանոսական աստվածներին, իսկ խնջույքների ընթացքում կենացներ նվիրել սատանային: Շատ հռոմեացիներ նրան համարում էին սատանայի մարմնավորում: Նրա մահվան մասին 2 վարկած կա. մի մասն ասում է, որ Պապը մահացել է սեքսի ընթացքում սրտամկանի ինֆարկտից, մնացածներն էլ պնդում են, որ նրան ծեծել է սիրուհիներից մեկի զայրացած ամուսինը: 

Պավել 2-րդ պապ

27084d5168202d4bc836f13579e63e54 cropped 375x500 - Հոգևոր ու աշխարհիկ առաջնորդներ, որոնք մահացել են բուռն սիրո պահին

Յոհանը միակ Հռոմի պապը չէր, որ նախընտրում էր աշխարհիկ հաճույքներ… այդպիսին էր նաև Յոհան Երկրորդը: Այստեղ ամենասկանդալայինն այն է, որ շատերը պնդում էին, թե Պապը մահացել է մի երիտասարդ տղայի հետ սիրով զբաղվելու ընթացքում: Վենետիկն, իհարկե, հերքում է նմանօրինակ տեղեկատվությունը… Պավել Երկրորդը մահացավ ընդամենը 54 տարեկան հասակում՝ 1471 թվականին. նրա հավատարիմները պնդում էին, որ Պապը մահացել էր ոչ թե սեքսի, այլ սեխի պատճառով՝ սննդային թունավորումից:

Կառլոս Մեծ

Կառլոս Մեծ (XIX դարի պատկեր)

Կրկին արքա և կրկին Ֆրանսիա. նա պատմության ամենաականավոր դեմքերից մեկն է, որին հաջողվել է կայսրությանը հասցնել իր հզորության գագաթնակետին: Այդուհանդերձ, նրա վախճանը արքայավայել կհամարեն միայն խիստ հեշտասերները: 72 տարեկան հասակում Կառլոսը սիրով էր զբաղվում իր սիրելի տիկնոջ հետ, երբ ամուսնական անկողնում էլ կնքեց իր մահկանացուն: Նրա մտերիմները փորձեցին ինչ-որ կերպ բացատրել արքայի դիակի դեմքի տարօրինակ արտահայտությունն, ու հայտարարվեց, որ նա մահացել է ռևմատիզմի արդյունքում ի հայտ եկած ու մի քանի օր տևած տենդի պատճառով, իսկ չարակամները, կամ, ուղղակի, ճշմարտության կողմնակիցները ներկայացրեցին նրա մահվան մյուս վարկածը. չէ՞ որ ոչ մի կրիմինալ բան չկա կնոջ հետ սիրով զբաղվելու մեջ…


5 ռետրո լուսանկարի նախապատմություններ

Հեմինգուեյի տունը՝ «կատուների դրախտ»…

Ազատության 55 օր և 400 քմ. Ռոուզ կղզու Հանրապետություն

Ճանաչված մարդիկ, որոնք չէին սիրում կատուներ

Նրանք հասուն տարիքում սկսեցին նկարել և մեծ հաջողության հասան

Ամենահին քաղաքները, որոնք կան մինչ օրս…

Պատմության ամենաերկարատև գահակալությունները. 10 գահակալ

Ջինս. բանվորական համազգեստից նորաձև հագուստ

Արենի 1. աշխարհի ամենահին կոշիկը

10 ուղևոր-տեսակ հայրենական տրանսպորտից

Ինչու՞ եվրոպացիները հնդկաձավար չեն ուտում

Բայկալ լճի առեղծվածը…

1 դար առաջ. թուրք-հայկական պատերազմ

Իրեղեն պատմություններ. հայելի

Քաջ Գյուլիզարի ողբերգական պատմությունը

Գայլերի ոհմակի տեղաշարժման մարտավարությունը