Հոյակապ կանանց կենսագրություններ, որոնք ոգեշնչում են - VNews

Հոյակապ կանանց կենսագրություններ, որոնք ոգեշնչում են

կանայք - Հոյակապ կանանց կենսագրություններ, որոնք ոգեշնչում են

Կանայք ոգեշնչում են կանանց: Համաշխարհային արվեստի, քաղաքականության, հասարակական կյանքում մեծ դեր ու կարևոր հետք թողած կանայք՝ էլ ավելի: Նրանց կյանքը լի է եղել գունավոր պատմություններով, վայրիվերումներով, բազում խնդիրներով ու փառահեղ հաղթանակներով, դժվար, ծանր վերելքներ և գեղեցիկ ինքնահաղթանակներ, կորուստներ և ձեռբերումներ…

Առանձնացրել եք 5 կենսագրական գրքեր, որոնք պետք է կարդա յուրաքանչյուր կին, ով կարծում է, թե իր կյանքը բարդ է ու զուրկ գույներից, պետք է կարդա և ոգեշնչվի, չհուսահատվի և քայլի առաջ, քանի որ եթե դժվար է ընթացքը, ուրեմն վեր ես բարձրանում:

Անրի Գիդել «Կոկո Շանել»

Դժվար է դիմակայել գայթակղությանը և երգ, բանաստեղծություն, նկար, օծանելիք կամ գիրք չնվիրել այս կնոջը: Ահա, ֆրանսիացի գրող Անրի Գիդելը գիրքը է նվիրել Շանելին:
Սա գրավիչ, զգայական վեպ է, որի սյուժեն Կոկո Շանելի կյանքն է: Ձեռքի պայուսակ երկար շղթայի վրա, փոքրիկ, սև զգեստ, «Chanel No. 5» բույրը. Սրանք Գաբրիելի բացահայտումներից մի քանիսն են նորաձևության աշխարհում: Իգական կոստյումի արդիականացումից բացի, Կոկոն հայտնի է դարձել իր բարդ բնավորությամբ, համաառությամբ և վճռականությամբ, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերմանական կառավարության հետ համագործակցությամբ և Իգոր Ստրավինսկու հետ սերտ հարաբերություններով: Այս ամենն ավելի մանրամասն կարելի է գտնել «Կոկո Շանելի» կենսագրության մեջ, որտեղ գովերգվում է այս հերոսուհին՝ նուրբ, ուժեղ, լեգենդար:
«Կոկոն սիրում էր նստել ճաշասենյակում՝ բուխարու մոտ, մի ձեռքը մտցնելով գրպանը և իր խոսքը ծիծաղով համեմել, և պատմություններ պատմել մի փոքր խռպոտ ձայնով»:

top4 coco - Հոյակապ կանանց կենսագրություններ, որոնք ոգեշնչում են

Becoming. Իմ պատմությունը

Երբ Միշել Ռոբինսոնը փոքր աղջիկ էր, նրա աշխարհը սահմանափակվում էր Չիկագոյի Սաութ Սայդ թաղամասով: Այդտեղ նա ապրում էր երկհարկանի շենքի մի փոքրիկ բնակարանում՝ ննջասենյակը կիսելով եղբոր՝ Քրեյգի հետ: Շուտով կյանքը նրան տարավ շատ ավելի հեռու՝ Փրինսթոնի համալսարան, որտեղ առաջին անգամ սեփական մաշկի վրա զգաց, թե ինչ է նշանակում լինել լսարանում միակ սևամորթ կինը։ Հետո հայտնվեց ապակեպատ մի աշտարակում, որտեղ աշխատում էր որպես կորպորատիվ իրավաբան: Ու հենց այնտեղ ամռան մի առավոտ նրա աշխատասենյակում հայտնվեց իրավաբանական ֆակուլտետի ուսանող Բարաք Օբաման ու գլխիվայր շուռ տվեց խնամքով մշակած նրա բոլոր ծրագրերը: Գրքում Միշել Օբաման առաջին անգամ խոսում է իր ամուսնության վաղ շրջանի մասին, երբ ձգտում էր և՛ աշխատել, և՛ ընտանիքի հոգսերը հոգալ, և՛ նպաստել ամուսնու քաղաքական վերելքին: Նա անկեղծորեն պատմում է ընտանեկան վեճերի մասին, թե իր ամուսինը պե՞տք է առաջադրվի նախագահի թեկնածու, և թե ինչպես ինքը դարձավ քարոզարշավի ամենաճանաչված ու հաճախ քննադատված դեմքը, հետո էլ՝ ԱՄՆ առաջին տիկինը։ «Իմ պատմությունը» գիրքը պատմում է Այովա նահանգի համեստ բնակավայրերի ու Բուքինգհեմյան պալատի շքեղ սրահների մասին, պարուրում սրտամորմոք վշտով, սովորեցնում դիմակայել դժվարություններին: Իր կյանքի պատմությունը համարձակորեն շարադրելով՝ նա մարտահրավեր է նետում բոլորիս, որպեսզի մտածենք ու հասկանանք՝ ով ենք մենք և ինչի ենք ուզում հասնել:

0854ebf1245ba93c7dacd2095d48dfd1 1 - Հոյակապ կանանց կենսագրություններ, որոնք ոգեշնչում են

1 2