Հովհաննա. Կինը Հռոմի պապի աթոռին  - VNews

Հովհաննա. Կինը Հռոմի պապի աթոռին 

.jpg - Հովհաննա. Կինը Հռոմի պապի աթոռին 

«Հռոմ, 9-րդ դար: Պապական երթը շարժվում է Սբ. Պետրոսից դեպի Լատերանի պալատ, Հռոմի Պապ Հովհաննես 8րդը քայլում է եկեղեցականների ուղեկցությամբ: Հանկարծ նա վայր է ընկնում, հատակն արյունոտվում է և պապը լույս աշխարհ է բերում մի երեխա»: Սա հավատացյալների կողմից կարող էր դիտարկվել իբրև հրաշք, սակայն դա ոչ այլ ինչ էր, քան խաբեություն. Հռոմի Պապ Հովհաննես 8րդը կին էր:

Հովհաննա. Կինը Հռոմի պապի աթոռին

Վերոնշյալ դեպքի շարունակության ու Հովհաննայի կյանքի հետագա ընթացքի մասին թեորիաները մի քանիսն են. ոմանք ասում են, որ նա մահացավ անմիջապես ծննդաբերելուց հետո, մյուսները պնդում են, որ նրան վռնդեցին քաղաքից ու սկսեցին քարկոծել, ուրիշներն էլ, թե Հովհաննան և նորածինը տեղափոխվեցին մենաստան ու շարունակեցին ապրել:

Հակասությունները ոչ միայն Հովհաննայի մահվան մեջ են, այլև առհասարակ կին Հռոմի Պապի գոյության: Վատիկանը պաշտոնապես չի ընդունում իր եկեղեցու պատմության մեջ նման դեպքի առկայությունը, սակայն շատերը հակված են կարծել, որ հեռավոր 9-րդ դարում մի կնոջ հաջողվել է հասնել պապական աթոռին՝ թաքցնելով իր իրական սեռը: Ապացույցների շարքում թվագրվում է նաև այն, որ արդեն վաղուց բոլոր պապական երթերը կամ կրոնական ծեսերը շրջանցում են վերոնշյալ փողոցը:

ioanna1 1 - Հովհաննա. Կինը Հռոմի պապի աթոռին 

Ո՞վ էր Հովհաննան

Ըստ ընդհանուր տեսակետի՝ Հովհաննան ծնվել է մոտավորապես 818թ.-ին, անգլիացի միսսիոների ընտանիքում: Մոր մահից հետո Հովհաննան սկսում է ուղեկցել հորը, և այդտեղ դրսևորվում է նրա ճարտասանական տաղանդը. նա պատմում էր քրիստոնեական հավատքի մասին: Արդեն այդ տարիներին նա, անվտանգությունից ելնելով, սկսում է իր ճառերն ասել տղամարդկային հագուստով: Շուտով՝ հոր մահից հետո Հովհաննան տեղափոխվում է մենաստան, որտեղ էլ հանդիպում է մի երիտասարդ վանականի և սիրահարվում: Հավհաննան և իր սիրելին մենաստանից դուրս են գալիս, երկար թափառում, կրոնական կրթություն ստանում և արդյունքում հայտնվում Հռոմում՝ տղաների մենաստանում: Այստեղ որևէ մեկի մտքով չի անցնում, որ Հովհաննան կին է:

11693 cover 960x480 - Հովհաննա. Կինը Հռոմի պապի աթոռին 

Վանականից մինչև Հռոմի պապ

Նրա ինտելեկտն ու ձգտումը նկատում է Լեւոն 4րդը, որը այդ ընթացքում Հռոմի պապի աթոռին էր, և Հովհաննային նշանակում է իր քարտուղար: Իր տաղանդի և լայն աշխարհայացքի շնորհիվ Հովհաննան հեշտությամբ ձեռք է բերում շրջապատի վստահությունն ու հարգանքը: Արդյունքում՝ Լւոն 4րդի մահից հետո նա նստում է Հռոմի պապի աթոռին:

857թ.-ը ճակատագրական է լինում Հովհաննայի համար, քիչ չէ, որ Հռոմի փողոցներում հայտնվում են մեծաքանակ հանցագործներ, մի բան էլ ՝ նա հղիանում է և մեկնում քաղաքից, որպեսզի թաքցնի հղիությունը, սակայն հավատացյալները պահանջում են, որ նա վերադառնա քաղաքի համար այդ ծանր իրավիճակում: Հովհաննան վերադառնում է և տեղի է ունենում վերոնշյալ դեպքը նրա ծննդաբերության և մահվան մասին:

o o 960x638 - Հովհաննա. Կինը Հռոմի պապի աթոռին 

 

Այնուամենայնիվ, Հովհաննայի մասին վկայող հստակ փաստեր չկան. դրանք կամ ոչնչացվել են եկեղեցու վրա բիծ չթողնելու համար, կամ «կինը՝ Հռոմի պապի աթոռին» հորինվածք է: