Աշխատեք ձեր սիրտը պահել մաքուր ու լիքը ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով ու մարդուն նայեցեք բարի սրտով ու պայծառ հայացքով:
Արևը ստվեր չի տեսնում:
Գրել անկեղծ ու կենդանի լեզվով` դրանում է գրողի գլխավոր արժեքը:
Երեք բան երբեք չեն վերադառնում՝ արձակված նետը, ասված խոսքը և անցած օրերը:
Սքանչելի բան է երկինքը, բայց ո՞վ է գլուխը վեր բարձրացնում:
Բնազդի հետ ճիշտ բանականություն պետք է լինի:
Չէ՞ որ պատմությունը նրա համար է, որ մենք բան սովորենք։ Վերջապես լուսավորությունը, արվեստներն ու գիտությունն էլ նրա համար են, որ մենք ավելի մարդասեր դառնանք, ավելի լայն նայենք մարդկանց ու աշխարհին:
Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հեգեբանությունը:
Թարգմանությունը ապակու տակ դրված մի վարդ է:
Արվեստը պետք է լինի աչքի նման թափանցիկ, պարզ և աչքի նման բարդ:
Չգիտենք ինչի հավատանք, ինչ սիրենք, ինչ ցանկանանք, տարուբերվում ենք մի մեծ վարանքի մեջ, բարոյական մի անեզր ալեկոծության մեջ, նավահանգիստ չենք հասնում, փարոս չենք տեսնում, և մեր բոլոր մխիթարությունն այն է, որ ազնիվ են մեր տանջանքները:
Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքը ու կարոտը, ինչպես այսօր, և երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր:
Մեծ գաղափարները մարդկանց մեծացնում են, զորացնում, ազնվացնում են… Բայց դրա համար պետք է մարդու գլուխը էնքան մեծ ու բանական լինի, որ մի մեծ գաղափար մտնի նրա մեջ ու մերվի: Դժբախտաբար մեծ մասմաբ էդպես չի լինում, գաղափարը չի մտնում գլխի մեջ, այլ գլուխն է մտնում գաղափարի մեջ…
Խավարն ու ետամնացությունը հեշտ է փարատել լույսով ու առաջադիմությունով, բայց չարությունը դժվար է փոխել բարության:
Վերջապես կցանկանայինք, որ մեր ազգն էլ կարողանար տեսնել, տեսնել, գնահատել ու պաշտպանել իր ծնած ուժերը: