Հրապարակվել է Բուքերյան մրցանակի շորթ լիսթը - VNews

Հրապարակվել է Բուքերյան մրցանակի շորթ լիսթը

27797624 1669644516454892 3754744839221384027 o 49 - Հրապարակվել է Բուքերյան մրցանակի շորթ լիսթը

Ապրիլի 22-ին Լոնդոնում Բուքերյան միջազգային մրցանակի ժյուրին ընտրեց 6 գիրք, որոնք ներառվեցին միջազգային գրական մրցանակի «կարճ ցուցակում»:  Մրցանակի պատմության մեջ առաջին անգամ եզրափակիչ փուլի մասնակիցների թվում հայտնվեց ռուս հեղինակգործ `Մարիա Ստեպանովայի «Памяти памяти» վեպը:

Ինչպես հայտնում է մրցանակաբաշխության կայքը, շորթ լիսթում ներառվել են նաև Դեյվիդ Դիոպի «At Night All Blood is Black», Մարինա Էնրիկեսի «The Dangers of Smoking in Bed», Բենիամին Լաբատուտի «When We Cease to Understand the World», Օլգա Րավնի «The Employees» և Էրիկա Վյույարի «The War of the Poor» գրքերը:

 

Clockwise from top left: Maria Stepanova, Olga Ravn, Benjamín Labatut, David Diop, Éric Vuillard, Mariana Enríquez.

Բուքերյան մրցանակը անգլիական գրականության ամենահեղինակավոր մրցանակներից մեկն է։ Մինչ 2013 թվականը այն շնորհվում էր Ազգերի Համագործակցության անդամ հանդիսացող երկրում, Իռլանդիայում կամ Զիմբաբվեում ապրող հեղինակի անգլալեզու վեպի համար։ 2014 թվականից, ըստ մրցանակային ֆոնդի նախագահ Ջոնաթան Թեյլորի, այլևս չեն գործում տարածքային ու ազգային սահմանափակումներ։ Հաղթողը ստանում է 50 հազար ֆունտ ստեռլինգի անդորրագիր (մինչ 2002 թվականն այդ գումարը կազմում էր 21 հազար ֆունտ)։ Առաջին մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 1969 թվականին։ 2002 թվականից Բուքերյան մրցանակի հովանավորն է Man ընկերությունների խումբը, այդ պատճառով էլ մրցանակի ամբողջական անվանումն է՝ The Man Booker Prize։

 

Մրցանակի դափնեկրի անունը հայտնի կդառնա հունիսի 2-ին կայանալիք վիրտուալ միջոցառման ժամանակ, որը կհեռարձակվի Քովենթրիից: