Ճանաչված մարդիկ, որոնք չէին սիրում կատուներ - VNews

Ճանաչված մարդիկ, որոնք չէին սիրում կատուներ

կատուու min - Ճանաչված մարդիկ, որոնք չէին սիրում կատուներ

Բոլորը չէ, որ սիրում են կատուներ, սակայն գոյություն ունեն այնպիսիք, որոնք ատում են կատուներին: Ոմանց դեպքում այդ ատելությունը հիմնավորված է ալյուրոֆոբիայով (վախ կատուներից): Այսօր կպատմենք հանրահռչակ գատոֆոբների մասին:

Նապոլեոն Բոնապարտը սարսափում էր կատուներից:

napoleon min 960x546 - Ճանաչված մարդիկ, որոնք չէին սիրում կատուներ

Նապոլեոնի վախի պատճառը նույնիսկ հայտնի է. մանկության տարիներին նրան կատուն վախեցրել է կատաղությունից ՝ նետվելով նրա վրա, երբ փոքրիկ Նապոլեոնը պառկած էր օրորոցի մեջ: Այս ֆոբիան քաջ հայտնի էր Նապոլեոնի հակառակորդներին: Բրիտանացիները, անգամ, կատուներ են արձակել Նապոլեոնի զինվորների առջև, ինչը վերջինիս նյարդայնացրել և գրեթե խուճապի է մատնել: Երբ նրան աքսորեցին Սուրբ Հելենա կղզի, մի կատակասեր մարդ գովազդ տարածեց, որ կղզին առնետներով է ողողված, հարկավոր է այնտեղ կատուներ տանել: Օրեր անց Նապոլեոնի հարևանությմբ տասնյակ կատուներ հայտնվեցին:

Հետաքրքիր է, որ մի շարք այլ հայտնի հրամանատարներ նույնպես չէին սիրում կատուներին, այդ թվում էին Չինգիզ Խանը, Ալեքսանդր Մեծը և Հուլիոս Կեսարը…

Գատաֆոբների ցանկը գլխավորում է Ադոլֆ Հիտլերը. նա ոչ միայն չէր սիրում մեր չորքոտանի բարեկամներին, այլև սաստիկ վախենում էր դրանցից: Այդուհանդերձ, նա լավ էր վերաբերում շներին:

hitler min 960x546 - Ճանաչված մարդիկ, որոնք չէին սիրում կատուներ

Մեկ այլ պատմական դեմքի՝ իտալական բռնապետ Բենիտո Մուսոլինիի մասին պարբերականները գրում էին. «Նա ամենաշատը ատում է Հիտլերին, ազնվականներին, փողը, ծերությունն ու կատուներին»…

мусолини min 960x546 - Ճանաչված մարդիկ, որոնք չէին սիրում կատուներ

Ամերիկայի նախագահ Դուայթ Դ. Այզենհաուերը այնքան չէր սիրում այս կենդանիներին, որ հրահանգել էր կրակել յուրաքանչյուր կատվին, որը կհայտնվի իր ֆերմայի շրջակայքում:

AMN min 960x546 - Ճանաչված մարդիկ, որոնք չէին սիրում կատուներ

Հանուն արդարության, պիտի նշենք, որ կատուների թշնամիների շրջանակներում հանդիպում են նաև ստեղծագործ մարդիկ: 

Որոշ աղբյուրների համաձայն, կատուներին, առանձնապես, չէր սիրում Շեքսպիրը:

շեքսպիր min 960x546 - Ճանաչված մարդիկ, որոնք չէին սիրում կատուներ

Չնայած այն հանգամանքին, որ իր ստեղծագործություններում վերջինս հաճախ էր հիշատակում կատուներին (ի դեպ, որպես կանոն, բացասական երանգավորմամբ), իրական կյանքում նա փորձում էր հեռու մնալ կատուներից:

 

 

 


Քաղաք, որն ապրում է 8 օր. Burning Man

5 ռետրո լուսանկարի նախապատմություններ

Հեմինգուեյի տունը՝ «կատուների դրախտ»…

Ազատության 55 օր և 400 քմ. Ռոուզ կղզու Հանրապետություն

Նրանք հասուն տարիքում սկսեցին նկարել և մեծ հաջողության հասան

Ամենահին քաղաքները, որոնք կան մինչ օրս…

Պատմության ամենաերկարատև գահակալությունները. 10 գահակալ

Հոգևոր ու աշխարհիկ առաջնորդներ, որոնք մահացել են բուռն սիրո պահին

Ջինս. բանվորական համազգեստից նորաձև հագուստ

Արենի 1. աշխարհի ամենահին կոշիկը

10 ուղևոր-տեսակ հայրենական տրանսպորտից

Ինչու՞ եվրոպացիները հնդկաձավար չեն ուտում

Բայկալ լճի առեղծվածը…

1 դար առաջ. թուրք-հայկական պատերազմ

Իրեղեն պատմություններ. հայելի

Քաջ Գյուլիզարի ողբերգական պատմությունը