«Մալմկրոգ». Կրիստի Պույուն ազնվականների, քրիստոնեության և պատերազմների մասին - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

«Մալմկրոգ». Կրիստի Պույուն ազնվականների, քրիստոնեության և պատերազմների մասին

Անցած տարի Բեռլինի միջազգային կինոփառատոնի՝ ԲեռլինալեիEncounters մրցութային ծրագրում ներկայացվեց Ռումինական նորագույն ալիքի կարևորագույն ռեժիսոր՝ Կրիստի Պույուի «Մալմկրոգ» պատմական դրաման։ Առանց սփոյլերների՝ պատմում ենք, թե ինչպիսին է ստացվել Արևելյան Եվրոպայի կարևորագույն կինոհեղինակներից մեկի ֆիլմը, որի տևում է 200 րոպե։

2005 թվականին «Պարոն Լազարեսկու մահվան» համար Պույուն արժանացել էր Կաննի միջազգային կինոփառատոնի «Հատուկ մրցանակ» ծրագրի հաղթողի պատվավոր կոչմանը և Եվրոպական կինոակադեմիայի անվանակարգերին։ 2016-ին էկրան բարձրացավ Պույուի «Սյերանեվադան», որտեղ, ինչպես և «Լազարեսկու»-ի պարագայում, պահանջվում էրհանդիսատեսի կողմից համբերություն և հետաքրքրվածություն, քանի որ ֆիլմերի տևողությունը գերազանցում է 2 ու կես ժամը։ Թեև նմանատիպ պատմողական ոճը փառատոնային ֆիլմերի պարագայում կարող է թվալ դաժան մաքառում՝ այն ամբողջապես արդարացված է, քանի որ գործ ունենք «սլոուբըրներ» հիշեցնող շարադրանքի հետ, այնիմաստով, որ մեզ՝ հանդիսատեսներիս, հնարավորինս խորը տեղափոխում են էկրանային տարածություն, իսկ դրա համար անհրաժեշտ է անշտապ ռեժիսորական մոտեցում։ Պույուի վերջին՝ «Մալմկրոգ» դրաման գերազանցել է նախորդ ֆիլմերի տևողությունը և երկարաձգվել, հասել է 3 ժամ 20 րոպե՝ այն էլ պատմական, ազնվական միջավայրում, որտեղ ռուս քաղաքագետները, գեներալներն ու կոմսերը բանավիճում են ֆրանսերենով։

Տպավորիչ, էկրանային ժամանակի մեջ խիտ դասավորված երկխոսություններով և մենախոսություններով հագեցած ֆիլմն ավելի շատ հիշեցնում է բարոյականափիլիսոփայական վեպ՝ Դոստոևսկու, Պլատոնի, Արիստոտելի և սխոլաստիկների աշխատությունները: Իրականում, մի քանի եվրոպական երկրների համարտադրության շնորհիվ ստեղծված ֆիլմը մասամբ հիմնված է 19-րդ դարի ռուս հրապարակախոս և գրող Վլադիմիր Սոլովյովի «Երեք զրույց պատերազմի, առաջընթացի և համաշխարհային պատմության վերջի մասին» տեքստի վրա և կառուցվածքով բաժանված է 6 գլխի։ Հետաքրքական է, որ գլուխները համաչափ չեն՝ դրանցից յուրաքանչյուրը տևողությամբ կարող է կտրուկ տարբերվել նախորդից՝ տևելով տասը րոպեից մինչև մի ամբողջ ժամ։

Անտիկ փիլիսոփայության ուսումնասիրությունը Սոլովյովին ոգեշնչեց մի ստեղծագործական ձևաչափի, որը հազվադեպ է հանդիպում ռուսական գրականության մեջ ՝ դասական պլատոնական երկխոսություն։ Զրուցակիցները, որքան էլ որ անհամաձայն լինեն իրենց մեջ և կինեմատոգրաֆիկ առումով էլ ավելի վառ ընդգծվեն սեփական համոզմունքների տեսակետների տարբերությամբ, հավասարապես մասնակցում են հեղինակի հիմնականգաղափարների բացահայտմանը: Բարձրաձայնվում և գնալով ավելի բուռն են քննարկվում վերնախավին հուզող սոցիալքաղաքական թեմաները, բարոյական նորմերն ու հավատքի հիմնահարցը։

Մարդասիրական կարծիքները բախվում են միլիտարիստական, տեղտեղ ագիտացիոներանգներ ունեցող համոզմունքների հետ, մեջ են բերվում ժամանակակից և անտիկ շրջանների փիլիսոփաների և մտավորականների թեզիսներ։ Սոցիալքաղաքական զրույցի օրակարգը փոխվում է մշակութայինով, կրոնականով, քննարկվում է Կատարյալ չարիքի և Բարու թեման. բարձրահոն, ոսկեզօծ մոմակալների, ճերմակասյուն պատշգամբների, նկարազարդ գոբելենների և մեծաքանակ գրադարակների ֆոնին տիկնայք և պարոնայք փորձում են գտնել Ճշմարտությունը։

Պույուն ոգեշնչվել է Սոլովյովի աշխատությամբ, որն անգլերեն թարգմանվել է ավելի ընդարձակ՝ «Պատերազմն ու քրիստոնեությունը ռուսական դիտանկյունից. երեք զրույց» (War and Christianity: From the Russian Point of View, Three Conversations)։ Պատմափիլիսոփայական հիմքը, որի վրա ռեժիսորը կառուցում է իր սեփական էլիտար բանավիճողներից կազմված արիստոկրատիկ հավաքույթը, դարձնում է ֆիլմը մի փոքր թատերականացված, դեկորատիվ։ Թեև Պույուի նախորդ՝ «Սյերանեվադայում» գործողությունները կրկին մեկ բնակավայրի մեջ էին (միայն կարճատև դուրս գալով դրա սահմաններից շենքի բակ), ապա «Մալմկրոգ»-ում ձեռք չտված ձյան և ձմեռային բնության անդորրում թաղված առանձնատունը դիտվում էմեկուսացված, միայնացված։ Ինչպես Միխաիլ Հանեքեի «Ճերմակ ժապավեն»-ում զգացվում է Կատարյալ չարիքի գալուստը՝ ֆաշիզմի և նացիզմի տեսքով, այդպես էլ Պույուի ֆիլմում կարելի է նուրբ ենթատեքստերով կարդալ գալիք՝ 1917 թվականի Հեղափոխության ժամանումը։

Մալմկրոգը Թրանսիլվանիայի տեղայնքի անվանում է, որտեղ ռուսաց վերնախավ պատկերող անձինք միմյանց հետ շփվում են ֆրանսերեն, փորձում հասկանալ «եվրոպացու» և քրիստոնեության առաքելությունը, զինվորականի և բանակային ապագայի տեսլականը։ Պույուն, ինչպես և իր հերոսը՝ տանտեր Նիկոլայը, ով հյուրընկալել է պատվավոր հյուրերի, փորձում է գլուխ հանել դեռևս միանշանակ և հստակ պատասխաններ չունեցող աբստրակտհարցերից։ Եթե Ձեզ համար տեսական գիտություններն ու փիլիսոփայական մտքերի փոխանակումը հետաքրքական ընթացքներ և երևույթներ են՝ ինտերիերային 3 ու կես ժամը կանցնեն հնարավորինս հետաքրքական։


Բեռլինալեի հաղթողներն են…

Առաջիկա կինոպրեմիերաները 08.03.21-ից 21.03.21-ը

Մարտին Սկորսեզեի Էսսեն՝ Esquire-ի համար [Ուես Անդերսոնի մասին]

Նորույթ Netflix- ից. Քրիս Էվանսը, Ռայան Գոսլինգը և Ռեժ Փեյջը «The Avengers»-ի ռեժիսորների նոր ֆիլմում

Netflix-ի օգտատերերը քննադատել են Ալ Կապոնեի մասին կենսագրական ֆիլմը

Միխայիլ Գալուստյանը Սարիկ Անդրեասյանից ստացել է «Չներվածը» ֆիլմի իրավունքները` դատարանի միջոցով

Արդյո՞ք Էմմա Ուաթսոնը պատրաստվում է դադարեցնել կինոկարիերան

Առաջիկա կինոպրեմիերաները 26.02.21-ից 07.03.21-ը

Փոլ Ու. Ս. Անդերսոնի նոր ֆիլմը

Փելեշյան. ինչից սկսել ծանոթությունը կարևորագույն վավերագրողի հետ

Կյանքից հեռացել է դերասանուհի Եկատերինա Գրադովան

Համացանցում է հայտնվել «Տիտանիկի» այլընտրանքային վերջաբանը…

Մարտին Սկորսեզեն քննադատել է ֆիլմերի հոսքային հարթակները

Քեյթ Ուինսլեթը պատմել է, թե ինչը նրան չի հերիքել ինտիմ տեսարանների ժամանակ

Հասանելի է Վուդի Ալենի սեքս-սկանդալի մասին պատմող «Allen v. Farrow» վավերագրական ֆիլմաշարի թրեյլերը

Մահացել է «Войны и мир»-ի օպերատոր Ավետիս Զենյանը