Մահացել է Անդրեյ Մյագկովը - VNews

Մահացել է Անդրեյ Մյագկովը

20210218 myagkov post - Մահացել է Անդրեյ Մյագկովը

83 տարեկանում մահացել է ռուս դերասան Անդրեյ Մյագկովը: Այս մասին հայտնել է Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի մամուլի ծառայությունը։ Մահվան պատճառը չի նշվում: Դերասանը մահացել է Մոսկվայում: Նախնական տվյալներով՝ նրա մահվան պատճառը սրտի սուր անբավարարությունն է եղել։ Մյագկովին տանը մահացած է գտել կինը։

Անդրեյ Մյագկովը Խորհրդային Միության հայտնի դերասաններից մեկն էր: Կինոյում առաջին անգամ նկարահանվել է 1965 թվականին` «Ատամնաբույժի արկածները» կինոնկարում: Սակայն նրան համընդհանուր ճանաչում բերեց Էլդար Ռյազանովի հետ երկար տարիների համագործակցությունը՝ նկարահանվելով «Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ» (1975 թ.), «Ծառայողական սիրավեպ» (1977 թ.), «Ավտոտնակ» (1979 թ.) և «Դաժան ռոմանս» (1984 թ.) ֆիլմերում: Կինոգետների կարծիքով Անդրեյ Մյագկովը ավելի շատ կատակերգու դերասան է, չնայած նրա խաղացանկում առկա են խոշոր դրամատիկական դերեր, ինչպիսին է օրինակ` գիտնական Շվիրկովի դերը Մառլեն Խուցիևի «Վերջաբան» (1983 թ.) ֆիլմում: