Մայիսին թողարկվելիք 10 լավագույն ֆիլմերը՝ ըստ BBC-ի - VNews

Մայիսին թողարկվելիք 10 լավագույն ֆիլմերը՝ ըստ BBC-ի

08 12 - Մայիսին թողարկվելիք 10 լավագույն ֆիլմերը՝ ըստ BBC-ի

Հեղինակավոր BBC-ն ներկայացրել է մայիս ամսվա ամենակարևոր կինոպրեմիերաները. ցանկը՝ ստորև:

Some Kind of Heaven

Հասանելի կլինի մայիսի 14-ից:

Some Kind of Heaven' Review: Documentary on The Villages Is Sobering | IndieWire

Վավերագրական ֆիլմն, որը պատմում է Ֆլորիդային մոտ գտնվող գյուղական համայնքների մասին: Ռեժիսոր Լենս Օփնհեյմի վավերագրական ֆիլմում, որի պրոդյուսերը Դարեն Արոնոֆսկին է, ներկայացվում է աշխարհում թոշակառուների ամենամեծ համայնքը՝ «Թոշակառուների դիսնեյլենդը»:

And Tomorrow the Entire World 

Հասանելի կլինի մայիսի 6-ից:

And Tomorrow the Entire World' Review: A Strong Anti-Fascist Thriller - Variety

Քաղաքական թրիլերն է, որի հիմքում գերմանացի ռեժիսոր Ջուլիա վոն Հեյնզի սեփական փորձն է:

New Order

Ռուսաստանում հասանելի կլինի մայիս 20-ից, իսկ Միացյալ Նահանգներում մայիսի 21-ից:

(Credit: Vittorio Zunino Celotto/ Getty Images)

Ռեժիսոր Միշել Ֆրանկոյի 88 րոպե տևողությամբ դրաման, որը պատմում է մեծահարուստների մի շքեղ հարսանիքի մասին, որն ընդհատվում է չսպասված հյուրերի հանկարծակի ներխուժմամբ: Երկրում ցույցեր են, անկարգություններ, դասակարգային ատելություն ու բռնությունների ալիք:

Army of the Dead 

Netflix-ում հասանելի կլինի մայիսի 21-ից: 

(Credit: Clay Enos/ Netflix)

Ռեժիսոր Զեք Սնայդերի ֆիլմն է: Լաս Վեգասում քայլող մեռյալների ներխուժում է կատարվել: Քաղաքում գրեթե կենդանի մարդ չկա, ինչը կինոյի գլխավոր հերոսին դրդում է խոշոր կողոպուտի մտքին: Նա վարձկանների թիմ է հավաքում և գնում է երկրի ամենավտանգավոր վայրերից մեկը ՝ ջեքփոթի հույսով:

The Water Man 

ԱՄՆ-ում հասանելի կլինի մայիս 7-ից:

(Credit: RLJE Film/ Karen Ballard)

Ֆլմը պատմում է մի տղայի մասին, որի մայրը հիվանդ է: Մորը փրկելու համար տղան մտնում է անտառ` water man-ին փնտրելու, քանի որ, առասպելի համաձայն, նա գիտի հարատև կյանքի գաղտնիքը:

Riders of Justice

Հասանելի կինի Միացյալ Նահանգներում, Կանադայում և Ֆինլանդիայում մայիսի 21-ից:

(Credit: Kasper Tuxen/ Courtesy of Magnet Releasing)

Անհեթեթ վթարը հանգեցնում է Մարկուսի կնոջ մահվան՝ երկաթուղային վթարի արդյունքում: Բայց գլխավոր հերոսն ու նրա գործընկերները վստահ են, որ սա խնամքով ծրագրված սպանություն է: Այսուհետ նրանք կոչվում են Արդարության ասպետներ, և նրանց ոչինչ չի կարող կանգնեցնել:

Cruella

Disney + ալիքում հասանելի կլինի մայիսի 28-ից:

(Credit: Laurie Sparham/ Disney)

Գործողությունը տեղի է ունենում 1970-ականներին Լոնդոնում: Իրադարձությունների կենտրոնում Cruella անունով մի երիտասարդ խարդախ կինն է: Նա ցանկանում է հայտնի դառնալ նորաձևության աշխարհում, բայց նրատիրուհին՝ ազդեցիկ բարոնուհի ֆոն Հելմանը (Էմմա Թոմփսոն), ոչնչացնում է նրա բոլոր հույսերը:
Արդյունքում հերոսուհին դառնում է խելագար Քրուելա դե Վիլլե, որին շատերը լավ գիտեն «101 դալմատինների» մասին մուլտֆիլմերից ու ֆիլմերից: Նա որոշում է վրեժ լուծել բարոնուհուց:

Ցանկը եզրափակում են First Cow,  A Quiet Place և Mainstream ֆիլմերը: 

 

 

 


Ի՞նչ դիտել տանը. ամառային մթնոլորտով ֆիլմեր, որոնք դուք հնարավոր է դեռ չեք տեսել

Կինո՝ կյանքի հիմքով. «Պատանդները»

Ի՞նչ ֆիլմեր են ստեղծվում Հայաստանում կամ ինչպես կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը նկարեց իր առաջին ֆիլմը

10 ամենաթանկ ֆիլմերը

Ի՞նչ ֆիլմեր են ստեղծվում Հայաստանում. հարցազրույց ռեժիսոր Վահան Գրիգորյանի հետ

Ինչ դիտել տանը. եռակի օսկարակիր Ֆրենսիս ՄքԴորմանդի ֆիլմերից, որոնք գուցե չեք տեսել

Օսկար 2021. քոչվորների տրիումֆը

Թողարկվել է «West Side Story» մյուզիքլի թիզերը

BAFTA 2021. առաջին օրվա հաղթողները

5 ֆիլմ + 5 գիրք [Արեն Մալաքյան]

Ինչու՞ է Ռեգե Ժան֊Փեյջը հեռացել «Bridgerton»-ից

Առաջիկա շաբաթվա կինոպրեմիերաները

93-րդ Օսկարը. ինչպիսին է լինելու տարվա կարևորագույն (մի փոքր տարօրինակ) կինոմրցանակաբաշխությունը

Արցախի մասին պատմող ֆիլմն արդեն երևանյան կինոթատրոններում է

ԱՄՆ ռեժիսորների գիլդիայի նոմինանտների թվում են Դեյվիդ Ֆինչերը, Զաք Բրաֆը և այլոք

Ժան-Ժակ Աննոյի նոր ֆիլմը՝ Նոտր Դամի հրդեհի մասին