Մայրենի լեզվի միջազգային օրը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում - VNews

Մայրենի լեզվի միջազգային օրը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում

Մայրենիիի min - Մայրենի լեզվի միջազգային օրը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում

Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ Փարիզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել միջազգային առցանց միջոցառում՝ ցուցահանդես և համերգ. այս մասին հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը:

Ցուցահանդեսին մասնակցել է 26 երկիր, այդ թվում՝ Հայաստանը (https://www.eventsbangladeshinparis.fr/)։ Միջոցառումը կազմակերպվել է Բանգլադեշի ՅՈՒՆԵՍԿՕ-ում մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ: Միջոցառման բացմանը պաշտոնական ուղերձներով հանդես են եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածաշրջանային խմբերի նախագահները, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Բանգլադեշի մշտական ներկայացուցիչը, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, Արևելաեվրոպական տարածաշրջանային խմբի նախագահ, դեսպան Ք. Տեր-Ստեփանյանը, ով կարևորել է մայրենի լեզվի տեղն ու դերը և կենսունակության ապահովումը ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության և փոխանցման գործընթացներում։