fbpx

Մայր Թերեզան ասել է…

  • Ընտանիք ստեղծելու համար բավական է սիրել, իսկ այն պահպանելու համար պետք է սովորել համբերել և ներել:

 

  • Չկան երջանկության բանալիներ. նրա դռները միշտ բաց են

 

  • Եթե դուք ուզում եք երջանկացնել ողջ աշխարհը, գնացե՛ք տուն և սիրե՛ք ձեր ընտանիքը:

 

  • Ավելի լավ դիմահարդար, քան ներքին խաղաղությունն է, չկա:

 

  • Կարևոր չէ՝ ով ինչ է խոսում ձեր մասին. ամեն բան ընդունեք ժպիտով և շարունակե’ք անել այն, ինչ անում եք:

 

  • Ամենակարևոր դեղորայքը քնքուշ սերն է ու հոգատարությունը:

 

  • Աստված մեզ փորձություններ է ուղարկում, որ ամրանանք, այլ ոչ թե հուսահատվենք:

 

  • Եթե դուք դատում եք ինչ-որ մեկին, ապա ժամանակ չեք ունենում նրան սիրելու համար:

 

  • Ժպտացե՛ք մարդկանց, ժպտացե’ք միմյանց, ժպտացե՛ք ձեր ամուսնուն, կնոջը, երեխաներին. կարևոր չէ՝ ում, ժպիտը կօգնի ձեզ մարդկանց հանդեպ ավելի մեծ սիրով լցվել:

 

  • Կյանքը հնարավորություն է, օգտագործի՛ր այն:

 

  • Կյանքը երազանք է, իրականացրո՛ւ այն: 

 

  • Կյանքը պարտականություն է, կատարի՛ր այն:

 

  • Կյանքը հարստություն է, գնահատի՛ր այն:

 

  • Կյանքը սեր է, վայելի՛ր այն:

 

  • Կյանքը վշտերի շղթա է, քանդի՛ր այն:

 

  • Կյանքը պայքար է, սկսի՛ր այն:

 

  • Կյանքը հաջողություն է, փնտրի՛ր այն:

 

  • Կյանքը առեղծված է, բացահայտի՛ր այն:

 

  • Հեշտ է սիրել քեզանից հեռուներին, դժվար է սիրել մոտիկներին:

 

  • Սիրի՛ր, ինքան շատ կիսես մյուսների հետ, այնքան շատ կլինի քո ունեցածը:

 

Կարդացեք նաև՝

Դիանան ասել է…

Բոբ Մարլին ասում է…

Ջոան Ռոուլինգն ասում է…

Մոնիկա Բելուչին ասում է…

Պարույր Սևակն ասել է…

«Սիրելու արվեստը» ասում է…

Ֆրեյդն ասում է…

Սելինջերն ասում է…

Ալբերտ Էյնշտեյնն ասում է…

Բորխեսն ասում է…