Մարկային հոգեբանության մասին ամենահայտնի 5 գրքերը - VNews

Մարկային հոգեբանության մասին ամենահայտնի 5 գրքերը

Why we love social psychology - Մարկային հոգեբանության մասին ամենահայտնի 5 գրքերը

Մարդկային հոգեբանությունն այնքան խորը, բազմաթիվ, բարդ ու անվերծանելի շերտեր ունի, որ դարեր շարունակ անհաշվելի թվով գրքեր, աշխատություններ են ստեղծվել, որոնք այս կամ այն կերպ փորձել են գոնե որոշակիորեն բացատրել մարդու հոգու անհատակ խորքերը:

Ձեզ ենք ներկայացնում 5 հոգեբանական գրքեր, որոնք պետք է կարդաք ինքներդ ձեզ ավելի լավ հասկանալու համար:

Հնազանդության վարքագծային ուսումնասիրություն

հեղինակ՝ Սթենլի Միլգրեմ

Միլգրեմի գիտափորձ կամ Միլգրեմի էֆեկտ, հեղինակություններին ենթարկվելու սոցիալական հոգեբանական վարքի պատճառներն ուսումնասիրող փորձարարական հոգեբանության գիտափորձ, պարտադրված սոցիալական դերի դեպքում մարդու վարքագծի հոգեվերլուծական ուսումնասիրություն, հոգեբան Սթենլի Միլգրեմին համաշխարհային ճանաչում բերած հայտնի վիճահարույց գիտափորձը։ Նպատակն էր հասկանալ, թե մարդն ինչու, ինչպես և որքան է պատրաստ ցավ պատճառել, եթե դա իր աշխատանքային պարտականությունների մեջ է մտնում։ Միլգրեմի գիտափորձի ուսումնասիրությունները Զիգմունդ Ֆրոյդի ուսումնասիրությունների նման հանգեցրին մարդկային բնույթի մասին ընդունված տեսակետների հիմնովին վերանայման։

Գիտափորձի ուսումնասիրության առարկան «ուսուցիչն» էր, որը հետևելով գիտափորձի ղեկավարի հրահանգներին, պատժում էր էլեկտրական աթոռ հիշեցնող նստարանին նստած «աշակերտին» յուրաքանչյուր սխալի համար հոսանքահարելով, չնայելով, որ իր գործողություններով ակնհայտ անտանելի ցավ է պատճառում։ Փորձարկվող «ուսուցիչները» քայլ առ քայլ կատարում էին ղեկավարի ցուցումները, անտեսելով իրենց իսկ բարոյական նորմերը, ներքին պայքարը, հակադրվելով իրենց իսկ խղճին։ Գիտափորձն անսպասելի բացահայտում էր, որ «հեղինակություններին հնազանդվելն այնպես խորն է արմատավորվել մեզանում, որ մարդկանց գերակշիռ մեծամասնությունը պատրաստ է հնազանդվել հակադրվելով իր կամքին, նույնիսկ գիտակցելով անտեսել, որ իր գործողություններով լուրջ վնասվածք և տառապանք է պատճառում բացարձակապես անմեղ մեկին»։ Դաժանության պատճառները հասկանալու համար իրականացվել է այս գիտափորձի որոշ փոփոխություններով բազմաթիվ այլ տարբերակներ ոչ միայն ԱՄՆ-ում, այլև աշխարհի տարբեր երկրներում։

Այս հետազոտությունն առաջին անգամ նկարագրվել է 1963 թվականին «Անոմալ և սոցիալական հոգեբանություն ամսագրում» (Journal of Abnormal and Social Psychology) Եյլի համալսարանի հոգեբան Սթենլի Միլգրեմի «Հնազանդության վարքագծային ուսումնասիրություն» ( Behavioral Study of Obedience) հոդվածում։ 1974 թվականին «Հնազանդվել հեղինակությանը. փորձարարական դիտում» (Obedience to Authority: An Experimental View) գրքում Միլգրեմը ներկայացրել է իր առավել մանրակրկիտ եզրակացությունները։

440px Milgram experiment v2.svg - Մարկային հոգեբանության մասին ամենահայտնի 5 գրքերը

Կյանքին ասել՝ «Այո». հոգեբանը համակենտրոնացման ճամբարում

հեղինակ՝ Վիկտոր Ֆրանկլ

Այս գիրքը ավստրիացի հոգեբան Վիկտոր Ֆրանկլը գրել է համակենտրոնացման ճամբարում՝ 1942-45 թվականներին:

Ֆրանկլը գաղտնի գրել է ստենոգրաֆիկ նշաններով ապագա գրքի համար թղթի կտորների վրա գրություններ: Գիրքը վերջապես գրվել է 1945 թվականին՝ Ֆրանկլի ազատագրումից մի քանի ամիս անց, և առաջին անգամ լույս է տեսել 1946 թվականին Վիեննայում: Սկզբնապես հեղինակը նախատեսում էր այն անանուն հրապարակել, բայց հարազատներն ու ընկերները համոզեցին նրան տեղադրել իր ազգանունը:

Վիկտոր Ֆրանկլի կյանքի օրոք գիրքը թարգմանվել էր 24 լեզուներով և ընդհանուր առմամբ վաճառվել էր ավելի քան 10 միլիոն օրինակով:

Գրքում նկարագրված համակենտրոնացման ճամբարի բանտարկյալների ծանր կյանքի փորձը և դրա հոգեբասնական մանրակրկիտ վերլուծությունը Ֆրանկլի անունը դարձրեց հայտնի ողջ աշխարհում:

Человек в поисках смысла - Մարկային հոգեբանության մասին ամենահայտնի 5 գրքերը

1 2