Մարկ Տվենի նամակը կնոջը՝ Լիվիին - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Մարկ Տվենի նամակը կնոջը՝ Լիվիին

Գրող Մարկ Տվենը և Օլիվիա Լենգդոնը միասին են ապրել 36 տարի: Նրանք չափազանց տարբեր մարդիկ էին. Մարկը աղքատ ընտանիքից էր, դեռ դեռահասական տարիներից ստիպված էր ինքնուրույն հոգալ ընտանիքի ծախսերը: Որոշ ժամանակ մի պարբերականի խմբագրատանն աշխատելուց հետո սկսում է պատմվածքներ գրել և անմիջապես հայտնի է դառնում ամբողջ Ամերիկայում: Հենց այդ շրջանում էլ հանդիպում է ապագա կնոջը՝ հարուստ կապիտալիստի դուստր Օլիվիային:

Օլիվիա Լենգդոն

Մարկ Տվեն

 

Մարկ Տվենի նամակը կնոջ 30-ամյակին

«Լիվի, թանկագինս,

6 տարի է անցել այն օրվանից, երբ ես հասա այս կյանքում իմ առաջին հաջողությանը՝ գրավեցի քեզ, և 30 տարի՝ երբ նախախնամությունը անհրաժեշտ քայլեր ձեռնարկեց այդ օրա համար՝ ուղարկելով քեզ այս աշխարհ: Մեր միասին ապրած յուրաքանչյուր օրն ինձ ավելի է վստահեցնում, որ մենք երբեք չենք բաժանվի, որ ոչ մի վայրկյան չենք փոշմանի՝ մեր կյանքերն իրար միացնելու համար: Ամեն տարի ես քեզ սիրում եմ, իմ աղջիկ, էլ ավելի ուժգին: Այսօր դու ինձ համար ավելի թանկ ես, քան քո նախորդ ծննդյան օրը, մի տարի առաջ ավելի թանկ էիր, քան երկու տարի առաջ. չեմ կասկածում, որ այս հիանալը ընթացքը կշարունակվի մինչև վերջ:

Արի առաջ նայենք՝ ապագա տարեդարձերին, մեզ սպառնացող ծերությանը և սպիտակ մազերին՝ առանց վախի և հուսահատության: Վստահելով իրար և համոզված լինելով, որ այն սերը, որը կրում է մեզնից յուրաքանչյուրն իր սրտում, հերիք է մեր ապրած բոլոր տարիները երջանկությամբ լցնելու համար:

Այսպիսով, քո և երեխաների հանդեպ մեծ սիրով, ես ողջունում եմ այս օրը, որը քեզ տալիս է հարգարժան կնոջ շքեղություն և 3 տասնամյակների արժանապատվություն:

Միշտ քո`

 Ս.Լ.Կ.»


Վահան Տերյանի նամակը Նվարդ Թումանյանին

«Մենք պարտվել ենք». ադրբեջանցի գրողի նամակը իր ազգակիցներին

Նամակ Ավետիք Իսահակյանին [սիրելի Շուշանիկից]

Սևակի սիրային նամակները [Սուլամիթա՜, իմ սեր]

Հայկ Կոնջորյանի ֆուտուրիստական նամակը Թալեաթ փաշայի անունից

Ի՞նչն է ոգեշնչում հանճարներին. 5 տարօրինակ մուսա

Ես գրում եմ ձեզ Իտալիայից, ասել է թե՝ գրում եմ ձեզ ապագայից։

Նամակ ապագային…

Մնամ համբույրներով [Իսահակյանի նամակը Թումանյանին]

Գրիգոր Զոհրապի վերջին նամակը կնոջը

Չարենցի և Իսահակյանի ընկերությունն ու Չարենցի վերջին բանաստեղծությունը

Համոն այս պատմությունն ամեն անգամ պատմելիս՝ լաց էր լինում [Սահյանի քրոջ հուշերը]

Էյնշտեյնի և Չապլինի զրույց-նամակները [ևս մի քանի զավեշտալի պատմություն Էյնշտեյնի կյանքից]

Ավետիք Իսահակյանի ամենամեծ ու չստացված սերը [Շուշանիկ, ա՜խ, Շուշանիկ]

Թումանյանի նամակը ծնողներին [կարդա]

Դոստոևսկու նամակները կնոջը [կամ խաղամոլի օրագիր]