Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
«Մի քանի տարի առաջ ես տեսա մի ֆիլմ, որը կոչվում էր «Bottle Rocket»: Ես ոչինչ չգիտեի այս կինոնկարի մասին, և այն ինձ իրոք զարմացրեց: Դա ֆիլմ էր ՝ առանց մի կաթիլ ցինիզմի, ինչը, իհարկե, ռեժիսորի սիրո անմիջական հետևանքն է՝ իր հերոսների և առհասարակ մարդկության հանդեպ: Դա հազվադեպ բան է: Կինոնկարի կենտրոնական գաղափարը այնքան զգայուն և մարդկային է. մի խումբ երիտասարդներ կարծում են, որ իրենց կյանքը պետք է լցվի ռիսկով և վտանգով, որպեսզի «իրական» համարվի: Նրանք չգիտեն, որ նորմալ է լինել այն, ինչ դու ես:
Ուես Անդերսոնը հատուկ տաղանդ ունի. նա գիտի, թե ինչպես, աներևակայելիորեն ճշգրիտ կերպով, էկրանին փոխանցել մարդկանց փոխհարաբերությունների պարզ ուրախություններն ու նրբությունները ՝ իրենց ողջ հարստությամբ: Այսպիսի զգայունությունը կինոյում հազվադեպ է հանդիպում: Նա ինձ հիշեցնում է «Make Way for Tomorrow»-ի ռեժիսոր Լեո ՄակՔերին և Ժան Ռենուարին: Երբ մանուկ հասակում ես առաջին անգամ դիտում էի Ռենուարի ֆիլմերը, անմիջապես կապ զգացի հերոսների հետ ՝ ռեժիսորի՝ նրանց հանդեպ ունեցած սիրո շնորհիվ: Նույնն է Անդերսոնի պարագայում: Ես մի քանի անգամ դիտեցի «Bottle Rocket»- ը: Ինձ շատ դուր եկավ նաև նրա երկրորդ կինոնկարը ՝ «Rushmore»- ը. այն ունի նույն քնքշությունը, նույն շնորհը: Երկու ֆիլմերն էլ շատ զվարճալի են, բայց միևնույն ժամանակ՝ աներևակայելի հուզիչ:
Անդերսոնը շատ լավ հասկանում է, թե ինչպես է երաժշտությունը փոխազդում նկարների հետ: «Rushmore»-ի ավարտին մի գեղեցիկ պահ կա, երբ տիկին Քրոսը հանում է Մաքս Ֆիշերի ակնոցները և նայում անմիջապես տղայի աչքերին, իրականում՝ իր մահացած ամուսնու աչքերին. այդ ամենը The Faces խմբի Ooh La La երգի ներքո»:
Գրել է Սկորսեզեն՝ ամերիկյան Esquire-ի համար…
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո