Մետրոպոլիտեն թանգարան. մարդկային հիշողության լավագույն նմուշները - VNews

Մետրոպոլիտեն թանգարան. մարդկային հիշողության լավագույն նմուշները

18 3 - Մետրոպոլիտեն թանգարան. մարդկային հիշողության լավագույն նմուշները

2020 թվականի ապրիլի 13-ին Մետրոպոլիտեն թանգարանը պիտի նշեր իր գործունեության 150-ամյակը. դա տեղի չունեցավ բոլորիս հայտնի պատճառով: Այսօր կխոսենք Նյու Յորքի կարևորագույն թանգարանի մասին, որն արվեստասերների, արդեն, վեց սերունդների հիացմունքի ու ոգեշնչման վայրն է:

Ինչպե՞ս ամեն ինչ սկսվեց

813845 large - Մետրոպոլիտեն թանգարան. մարդկային հիշողության լավագույն նմուշները

Թանգարանի առաջին շենքը, Dodworth Building at 681 Fifth Avenue

1870 թվականի ապրիլի 13-ին Նյու Յորքում օրինապես գրանցվեց «The Metropolitan Museum of Art» կոչվող մի ընկերություն: Թեև, դեռևս 1866 թվականին մի խումբ ամերիկացիներ, շրջելով ու շփվելով Փարիզի մշակութային միջոցառումներից մեկում, եկան այն մտքին, որ Նահանգները մի կարգին թանգարանի կարիք ունի, ինչպիսին է ֆրանսիական Լուվրը:  Թանգարանի առաջին շենքի հասցեն էր Dodworth Building at 681 Fifth Avenue, առաջին ցուցանմուշը թվագրվում է նույն՝ 1970 թվականին. դա մ.թ.ա. երրորդ դարի հին հռոմեական սարկոֆագ էր, որը հայտնաբերվել էր 1963 թվականին Տարսուս քաղաքում՝ այժմ Թուրքիայի հարավային հատվածում: Այն թանգարանին էր նվիրել ծնունդով Տարսուսցի Աբդո Դեբբասը, որն այդ տարիներին ամերիկյան փոխհյուպատոս էր: Բանն այն է, որ այդ տարիներին Ամերիկան բուռն զարգացում էր ապրում. արդեն իսկ կառուցվել էր երկաթգիծը, որը կապում է արևելյան և արևմտյան նահանգները, Ալյասկան դարձել էր Միացյալ Նահանգների մի մասը: Ամերիկյան կառավարության ներկայացուցիչներն ու դիվանագետները աշխատում էին աշխարհի տարբեր ծայրերում, նրանցից շատերն էլ հետաքրքրվում էին, այդ տարիներին նորաձև համարվող, հնագիտությամբ ու ազատ ժամանակն անցկացնում էին՝ տարբեր հնություններ որոնելով:

Պարզ է, որ այդ տարիներին նման ցուցանմուշը հեշտ չէր Նահանգներ հասցնել, այդպիսով, միայն 1871 թվականին այն հասավ Ֆիլադելֆիա: 

romansarcophogus compressor - Մետրոպոլիտեն թանգարան. մարդկային հիշողության լավագույն նմուշները

Թանգարանի առաջին ցուցանմուշը, հռոմեական սարկոֆագ

Ինչպես նշեցինք, իր տարածքով Մետրոպոլիտեն թանգարանը չորորդն է, սակայն, երևի թե աշխարհում չկա մի այնպիսի թանգարան, որն իր տարածքը կընդլայներ նույնպիսի արագությամբ, ինչպիսին՝ Մետրոպոլիտենը: Թանգարանը եզակի է ոչ միայն իր հավաքածուով, որը, վստահաբար, լավագույններից մեկն է, այլև իր զարգացման ճանապարհով: Այն նման է հսկայական ծառի ՝ բազմաթիվ ճյուղերով, որը աճել է մի փոքրիկ տնկիից: Մետրոպոլիտենը կենդանի և արագ աճող օրգանիզմ է, ինչի վառ վկայությունն է 1909 թվականի և մերօրյա քարտեզների համեմատությունը:

04 14 960x466 - Մետրոպոլիտեն թանգարան. մարդկային հիշողության լավագույն նմուշները

Մինչ վերոնշյալ սարկոֆագը հասավ թանգարան, այնտեղ արդեն բազմաթիվ համալրումներ էին տեղի ունեցել: Թանգարանի առաջին փոխնախագահներից մեկը ՝ Ուիլյամ Բլոջեթը գեղանկարների մեծ հավաքածու էր ձեռք բերել: Վերջինս ակտիվ կոլեկցիոներ էր ու 1870 թվականին՝ ֆրանս-պրուսական պատերազմի բռնկման ժամանակ ճանապարհորդում էր Եվրոպայում: Փարիզյան արվեստի շուկան խուճապի մեջ էր ու արտ-դիլերները ուզում էին հնարավորինս շուտ վաճառել ինչ որ ունեն: Այդպիսով, նույն թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Բլոդջեթը գնեց ֆլամանդական, անգլիական, ֆրանսիական և հոլանդական գեղանկարչության նմուշների երեք մեծ հավաքածուներ ՝ ընդհանուր առմամբ 174 նկար, որոնց թվում էին Հալսի, Վան Դայքի, Տիեպոլոյի և Պուսենի աշխատանքները: Սակայն, Մետրոպոլիտենի առաջին նախագահն էր Ջոն Թեյլոր Ջոնսոնը, որի հավաքածուն էլ դարձավ թանգարանի կորիզը: Մեկ տարվա գործունեությունից հետո թանգարանը տեղափոխվեց Douglas Mansion, նոր հասցեն էր՝ 128 West 14th Street: Թանգարանը վարձակալում էր այդ շենքը նախկին տիրոջ ժառանգներից:

Douglas - Մետրոպոլիտեն թանգարան. մարդկային հիշողության լավագույն նմուշները

Douglas Mansion

Թանգարանի հավաքածուի ընդհանուր արժեքն այն ժամանակ գնահատվում էր 350 դոլար, տոմսի արժեքը 25 ցենտ էր, իսկ շաբաթը երկու օր՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին մուտքն անվճար էր: Այդ օրերին թանգարանի այցելուների թիվը հասնում էր 500-ի: Սակայն, շուտով՝ 1880 թվականին թանգարանը կրկին փոխեց իր «բնակության հասցեն»՝ վերջնականապես հաստատվելով իր այժմյան տեղում: Այդժամ, դա կարմիր աղյուսից կառուցված փոքրիկ շինություն էր, սակայն գրեթե անմիջապես շինությանն ավելացրին ևս երկու՝ հյուսիսային ու հարավային թևեր, ինչից հետո հրավիրվեց հայտնի ճարտարապետ Ռիչարդ Հանթը, վերջինս էլ թանգարանի համար նախագծեց բոլորովին նոր ֆասադ և հսկայական կենտրոնական սրահ ՝ մեծ սանդուղքով: Շուտով, Հանթը մահացավ՝ չհասցնելով իրականացնել իր բոլոր ծրագրերը, որոնք էլ բավականին հավակնոտ էին և ծախսատար: Նոր ֆասադ ու կենտրոնական դահլիճը պատրաստ էին արդեն 1902 թվականին, իսկ 1902-1926 թվականներին կառուցվեցին ևս 6 առանձին սենյակներ: Ու սա միայն սկիզբն էր. մինչ օրս էլ թանգարանը շարունակում է մեծանալ, հարստանալ ու զարգանալ: Այսօր Մետրոպոլիտենն իր տարածքով ու այցելուների թվով չորորդն է աշխարհում՝ Լուվրից, Էրմիտաժից և Չինաստանի Ազգային Թանգարանից հետո:

Ի՞նչ կա Մետրոպոլիտենում

Այս հարցի պատասխանը չափազանց ծավալուն է. հենց դրանով էլ առանձնանում է Մետրոպոլիտենը՝ իր հարուստ հավաքածուով. այստեղ պահվում է 3 մլն նմուշ, իսկ մշտական գործող սրահներում ցուցադրված է՝ շուրջ 2 մլն: Այստեղ են մահմեդական արվեստի գործերի և երաժշտական գործիքների աշխարհի ամենահարուստ հավաքածուները: Այստեղ գործում են հին եգիպտական, հին հունական, հին հռոմեական, ինչպես նաև Մերձավոր Արևելքի արվեստների սրահները: Հարուստ են Չինաստանի, Ամերիկայի հին քաղաքակրթության և Աֆրիկայիգեղարվեստական մշակույթների նմուշների, ինչպես նաև իմպրեսիոնիստական ու հետիմպրեսիոնիստական արվեստի գործերի հավաքածուները: Այստեղ ներկայացված են միջնադարյան քանդակագործության ու ճարտարապետության, փորագրության, վիմագրության և Վերածննդից մինչև XX դարի կիրառական արվեստի լավագույն նմուշները: Այստեղ գործում են նաև գրքի ու մանկական թանգարաններ: 

Պատկերասրահում պահվում են XII–XIX դարերի եվրոպացի վարպետների շուրջ 3 հազար գեղանկարչական գործեր: Թանգարանում են արևմտաեվրոպացի նկարիչներ Սանդրո Բոտտիչելլիի, Յակոպո Տինտորետոյի, Կառավաջոյի, Դիեգո Վելասկեզի, Յան վան Էյքի, Դոմինիկ Էնգրի, Էդուարդ Մանեի, Պոլ Սեզանի, Պաբլո Պիկասսոյի, Ամեդեո Մոդիլիանիի, Պիեռ Բոննարի, Վինսենտ վան Գոգի և ուրիշների արժեքավոր ստեղծագործություններից շատերը,  անտիկ արվեստի բազմաթիվ գլուխգործոցներ` դամբարաններ, մումիաներ, աստվածների և թագավորների քանդակներ, հագուստ և այլն, ինչպես նաև Ռաֆայելի «Տիրամայրը մանկան և սրբերի հետ», Տիցիանի «Վեներան և վինահարը», Էլ Գրեկոյի «Տոլեդոն ամպրոպի պահին», Ռեմբրանդի «Արիստոտելը Հոմերոսի կիսանդրու առջև», Հանս Մեմլինգի «Երիտասարդի դիմանկարը» և այլ գործեր: Թանգարանը չի շրջանցել նաև հայկական մշակույթը. ասյտեղ ցուցադրվում են Արշիլ Գորկու նկարներից, ինչպես նաև XII դարի խաչքար ու XVI դարի հայկական գորգ:

restricted 1 - Մետրոպոլիտեն թանգարան. մարդկային հիշողության լավագույն նմուշները

«Ծաղկաշատ ջրաղացի ջուրը», Արշիլ Գորկի, 1944

5 բան, որ պետք է տեսնել

Եվրոպական նկարչության ոսկեդարը

Իպրեսիոնիստներ, 826 սրահ 

10 10 960x708 - Մետրոպոլիտեն թանգարան. մարդկային հիշողության լավագույն նմուշները

Մետրոպոլիտենի հսկայական թվով ցուցանմուշների շարքում այս սրահը իր առանձնահատուկ տեղն ունի: Հենց այստեղ կարող եք տեսնել Վան Գոգի աշխատանքներից 10-ը, ավելին՝ մեծանուն իմպրեսիոնիստի կտավներից 7-ն էլ գտնվում են կողքի սրահում: Թեև Վան Գոգի ոճն արագորեն փոփոխվել է, այն միշտ ունիկալ է եղել. Մետրոպոլիտենում ներկայացված նկարներում դուք կկարողանաք հետևել այդ փոխակերպմանը: Վինսենթ Վան Գոն այստեղ «հարևանություն է անում» ոչ պակաս յուրահատուկ անհատականությունների հետ, ինչպիսիք են Դեգան, Պիկասոն, Սեզանը և շատ ուրիշներ: Այս սրահները ներառում են նաև 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի եվրոպական քանդակագործության ու գեղանկարչության լավագույն օրինակները:

Կայսերական գեղեցկություն

Հունական և հռոմեական քանդակներ, 162 սրահ 

04 15 - Մետրոպոլիտեն թանգարան. մարդկային հիշողության լավագույն նմուշները

Այս հոյակապ երկհարկանի սրահը կարող է հիանալի սկիզբ դառնալ՝ հելլենիստական ​​մշակույթի մեջ ընկղմվելու համար: Այստեղ ներկայացված հավաքածուն հարուստ է բազմաթիվ ցուցանմուշներով՝ աշխարհի տարբեր անկյուններից՝ Միջերկրական ծովից մինչև դրա հեռավոր սահմանները: Այստեղ ցուցադրված քանդակներից շատերը ստեղծվել են կայսերական այգիները զարդարելու համար. ենթադրվում էր, որ մարմարից և քարից պատրաստված քանդակները հարմարավետություն կստեղծեն և ուրախություն կպատճառեն դիտողին: Այստեղ՝ Մետրոպոլիտենում դրանք կատարում են, գրեթե, նույն գործառույթը:

Յան Վերմերի գեղանկարչության 14% -ն այստեղ է

Յան Վերմերի հավաքածու, 632 սրահ 

05 14 960x1107 - Մետրոպոլիտեն թանգարան. մարդկային հիշողության լավագույն նմուշները

Հոլանդական գեղանկարչության ոսկե դարաշրջանի ամենավառ ներկայացուցիչներից մեկի՝ Յան Վերմերի արվեստի սիրահարները գիտեն, որ նկարչի գործերից պահպանվել են միայն 36-ը. դրանցից հինգը գտնվում են հենց Մետրոպոլիտենում:

Արևելյան արվեստի ամենամեծ հավաքածուն

Ոչ եվրոպական արվեստի պատկերասրահ, 206 սրահ

08 9 960x728 - Մետրոպոլիտեն թանգարան. մարդկային հիշողության լավագույն նմուշները

Այս հսկայական սրահին մանրակրկիտ ծանոթանալու համար անհրաժեշտ է առնվազն կես ժամ: Սկսած XIV դարի չինական որմնանկարներից, որոնց բարձրությունը կարող է հասնել 7,5 մետրի, մինչև մեծ սրահներ, որոնք ամբողջապես ներկայացնում են հարավային և հարավարևելյան Ասիայի արվեստի գործերը: Ի դեպ, սրահի երկրորդ հարկում կարելի է ավելի մանրամասն շրջել. այստեղ դու կկարողանաք տեսնել բազմաթիվ «Բուդդաների»՝ արևելյան տարբեր մշակույթներից:

Արևմտյան կիսագնդի միակ եգիպտական ​​տաճարը

Դենդուրի տաճար, 131 սրահ 

10 11 - Մետրոպոլիտեն թանգարան. մարդկային հիշողության լավագույն նմուշները

Ավելի քան երկու հազար տարի առաջ Նեղոսի ափին կառուցված Դենդուր տաճարը ժամանակին ապամոնտաժվեց և հանձնվեց ԱՄՆ-ին: Այս պատկերասրահը ստեղծվել է՝ թանգարանում առկա հատուկ ցուցանմուշն այնտեղ տեղավորելու համար: Այն թանգարանի ամենահայտնիներից մեկն է:

 

Մետրոպոլիտեն թանգարանին և նրա հավաքածուին սիրահարվելու համար բավական է ընդամենը մեկ ակնթարթ. մարդու հիշողության անհավանական աշխարհն ու մարդու ձգտումը՝ գեղեցիկի իր դռներն է բացում նոր մարդկության առաջ ամեն օր: 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Հայաստանից դուրս. Վիլյամ Սարոյանի տուն-թանգարան

Լուսանկարչության միջազգային կենտրոն կամ պարզապես ICP

«Միակ» Ժամանակակից արվեստի թանգարանը. 50-ամյա պատմությունը ներսից ու դրսից

Էրմիտաժ. երբ պատմությունն ու արվեստը մեկտեղվում են

Աշխարհի ամենահին 5 թանգարանները [թանգարանների ստեղծման պատմությունը]

Օնլայն թանգարաններ՝ արվեստոտ կարանտինի համար

Մարդու մարմնի թանգարանը հրավիրում է հետաքրքիր զբոսանքի

Մատենադարան

10 հայտնի թանգարան, որ կարող եք այցելել առցանց

Տեսնել Ռեմբրանդի կտավները՝ նոր մահանալ

Թանգարան սելֆիի սիրահարների համար (լուսանկարներ)

Սելֆի, որի արդյունքում վնասվել են Դալիի և Գոյայի կտավները

Երբ մարդիկ թանգարանում գտնում են իրենց նմանակներին

Ստորջրյա թանգարան Մալդիվներում

Թանգարան, որտեղ ստացվում են ամենաոճային լուսանկարները

10 հետաքրքիր փաստ Խորվաթիայի մասին