Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Դերասան Միխայիլ Գալուստյանը ռեժիսոր Սարիկ Անդրեասյանից դատարանի միջոցով ստացել է «Չներվածը» ֆիլմի իրավունքները պարտքի դիմաց. այս մասին հայտնում է Telegram-յան Mash ալիքը։
Ըստ հասանելի տեղեկատվության՝ արտիստի «Фреш-фильм» կինոընկերությունը 15 մլն ռուբլի է ներդրել «Կոմա» ֆանտաստիկ ժապավենի արտադրության համար։ Ֆիլմը պետք է նկարահաներ Անդրեասյանի «Энджой мувиз» ստուդիան։ Թողարկումից հետո ֆիլմիը ձախողել է վարձույթում։ «Կոման» երկուսուկես միլիոն դոլար է հավաքել, ինչը երկու անգամ փոքր է ընդհանուր գումարից, որը ծախսվել է նախագծի ֆինանսավորման համար։ Գալուստյանը դատարանի միջոցով պահանջել է վերադարձնել իր ներդրումները, սակայն ռեժիսորը գործարք է առաջարկել. նա տվել է «Չներվածը» ժապավենի հեղինակային իրավունքները, որի գլխավոր դերում Դմիտրի Նագիևն է։ Նշվում է, որ սա Անդրեասյանի քիչ ֆիլմերից է, որը ծածկել է ծախսերը։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո