Մի անգամ Կոնֆուցիոսն ու Լաո Ցզին հանդիպում են… - VNews

Մի անգամ Կոնֆուցիոսն ու Լաո Ցզին հանդիպում են…

es ashxatum em 2 2 51 - Մի անգամ Կոնֆուցիոսն ու Լաո Ցզին հանդիպում են…

Լաո Ցզին ապրում էր քարայրի մեջ՝ լեռներում: Նրա տարօրինակությունների մասին լեգենդներ էին պտտվում: Կոնֆուցիոսը որոշում է այցելել նրան: Իսկ երբ դուրս է գալիս Լաո Ցզիի մոտից, դողում էր ողջ մարմնով: Կոնֆուցիոսին հարցրեցին.

– Ի՞նչ է պատահել:

– Ես գիտեմ, որ թռչունը թռչում է, գազանը վազում է, ձուկը՝ լողում: Վազողին կարող է բռնել թակարդը, լողացողին՝ ցանցը, թռչողին՝ նետը: Իսկ ինչ վերաբերում է վիշապին, ես դեռ չգիտեմ՝ ինչը կարող է նրան հաղթել: Լաո Ցզին մարդ չէ, նա վիշա՛պ է:

Անգամ Լաո Ցզիի աշակերտներն են զարմանում, քանի որ Կոնֆուցիոսը ավելի մեծ էր, նրան հարգում էր ողջ ժողովուրդը, նրան հագում էին արքունիքում: Ու այն, թե ինչպես է վարվել Լաո Ցզին Կոնֆուցիոսի հետ, վիրավորական էր: Բայց ոչ Լաո Ցզիի տեսանկյունից: Նա հասարակ մարդ էր, մեծամիտ չէր, մաքուր ու  ազնիվ: Ու եթե դա՝ նրա մաքրությունը, հասարակ լինելը, խոցում էր Կոնֆուցիոսին, գուցե արդեն իսկ նշանակում էր, որ Լաոն հաղթե՞լ է նրան:

Լաո Ցզին մաքուր հայելի էր, որի մեջ արտահայտվում էր ամեն անկատար բան:

Աշակերտները հարցրեցին նրան.

– Ի՞նչ եք արել, ուսուցի՛չ:

– Ոչինչ էլ չեմ, արել: Արտացոլել եմ, – պատասխանեց նա:

Երբ Կոնֆուցիոսը նայեց Լաո Ցզիի աչքերի մեջ, հասկացավ, որ այդ մարդուն խաբելն անհնար է: Նա փորձեց խոսակցություն սկսել «բարձր մարդու» մասին, բայց Լաո Ցզին ծիծաղեց և ասաց.

– Ես երբեք չեմ տեսել ինչ-որ բարձր կամ ցածր բան: Մարդը մարդ է, ճիշտ այնպես, ինչպես ծառը ծառ է: Բոլորն էլ մասնակցում են նույն և միևնույն Գոյությանը: Չկա ոչինչ, որ մյուսից բարձր է կամ ցածր: Դա անհեթեթություն է:

Այդ ժամանակ Կոնֆուցիոսը հարցրեց՝ ի՞նչ է լինում մարդու հետ մահվանից հետո.

–  Դու ապրում ես, այնպես չէ՞, բայց արդյո՞ք կարող ես ասել՝ ինչ է կյանքը:

Կոնֆուցիոսը շփոթվեց, իսկ Լաո Ցզին շարունակեց.

– Դու անգամ ա՛յս կյանքը չգիտես, որն ապրում ես… Ու փոխարեն այն փորձես ճանաչել ու հասկանալ, անհանգստանում ես այն մյուս կյանքի մասին, որը սահմանից այն կողմ է…

Կոնֆուցիոսն ասում է…

Լաո Ցզին ասել է…