Մի խմբի պատմություն. System of a Down - VNews

Մի խմբի պատմություն. System of a Down

Սոաադ - Մի խմբի պատմություն. System of a Down

Գրեթե երկու տասնամյակ առաջ՝ մի անհայտ խմբի ստեղնաշարային գործիքներ նվագող Սերժ Թանկյանը հանդիպեց սկսնակ կիթառահար Դարոն Մալաքյանին. այդ հանդիպումը ոչ միայն ճակատագրական դարձավ նրանց երկուսի համար, այլև սկիզբ դրեց համաշխարհային ռոք երաժշտության պատմության այնպիսի մի կարևոր խմբի, որն է System of a Down-ը:

System of a Down-ի կենսագրության կարևորագույն հաջողություններից են «Գրեմի»-ի «Լավագույն հարդ ռոք կատարում» մրցանակը ՝ «B.Y.O.B.» երգի համար, «ECHO Awards»-ի «Լավագույն միջազգային մետալ խումբ» և «MTV Europe Music Awards»-ի «Լավագույն այլընտրանքային կատարող» կոչումները: Իսկ հեղինակավոր «Independent Music Press»-ն, անգամ, հրապարակել է «System of a Down: Right Here in Hollywood» գիրքը՝ խմբի արվեստի մասին, որի հեղինակն է հանրահայտ լրագրող Բեն Մայերսը:

… Այն մասին, թե ինչպես սկսվեց այս ամենը

Վերադառնանք Սերժին և Դարոնին. նրանց հանդիպումը պատահական չէր, տղաները սովորում էին «Rose and Alex Pilibos Armenian School» դպրոցում, բացի այդ, թե՛ Դարոնի, թե՛ Սերժի խմբերն իրենց փորձերն անում էին միևնույն ստուդիայում: Նույնանման երաժշտական ճաշակն ու հայկական արմատները «ստիպեցին» նրանց մտերմանալ: Այդ մտերմության արդյունքը դարձավ 1993 թվականին ձևավորված նոր խումբը՝ « Soil»-ը: Խմբի երրորդ անդամը դարձավ Շավարշ Օդաջյանը, որի հետ տղաները նույնպես սովորում էին նույն դպրոցում: Շավարշը դարձավ սկսնակ խմբի մենեջերը, բացի այդ, նա հանդես էր գաիս որպես բասիստ՝ տեղի մետալ երաժշտական խմբում: Շուտով, հարվածային գործիքների առաջ իր տեղը գտավ նաև Էնդի Խաչատուրյանը:

1997 թվականին խմբի կազմը ենթարկվեց փոփոխությունների. Խաչատուրյանը հեռացավ թիմից՝ ներքին տարաձայնությունների պատճառով՝ հարվածային գործիքները զիջելով Ջոն Դոլմայանին: Իսկ Շավարշը սկսեց իր ողջ ժամանակը տրամադրել խմբին՝ դառնալով System of a Down-ի բասիստը. հենց այսպես սկսվեց System of a Down լեգենդար խմբի պատմությունը, որն իր անվանումն, ի դեպ, ստացել է Դարոնի հեղինակած «Victims of a Down» սոցիալական պոեմից: Տղաները փոխարինեցին «victims» բառը՝ «system»-ով, քանի որ այդպես ավելի հնչեղ ու բովանդակային էր:

System of a Down-ի առաջին համերգը տեղի ունեցավ Հոլիվուդում՝ «Roxy» ակումբում, ինչից հետո տղաները մասնակցեցին մի շարք երաժշտական միջոցառումների ու որոշակի հայտնիություն ձեռք բերեցին լրատվամիջոցների շրջանակներում: Շուտով SOAD-ի երեք երգերից բաղկացած դեմո-ձայնագրությունը «պտտվում» էր նախ մետալի ամերիկյան երկրպագուների շրջանակներում, այնուհետև ինչ-որ կերպ հասավ Եվրոպա ու, անգամ, Նոր Զելանդիա: 

System of a Down-ի ելույթներից մեկին ներկա էր նաև հայտնի պրոդյուսեր Ռիք Ռուբինը, որը գլխավորում էր American Recordings-ը:  SOAD-ի հզոր հնչողությունը վերջինիս վրա մեծ տպավորություն թողեց, արդյունքում՝ 1997 թվականի վերջին խումբը պայմանագիր կնքեց American Recordings-ի հետ: Համագործակցության արդյունքը դարձավ խմբի առաջին ալբոմը, որը թողարկվեց 1998-ին: Դրանից հետո սկիզբ առան բազմաթիվ համերգները, SOAD-ը սկսեց հանդես գալ մեկ բեմում այնպիսի անունների հետ, ինչպիսիք են Incubus-ը, Soulfly-ն, Limp Bizkit-ը, Slayer-ը, Metallica-ն ու Black Sabbath-ը, մասնակցել ամենահեղինակավոր ռոք-փոռատոններին, որոնցից մեկն էր նշանավոր Ozzfest-ը:

Հաջողությունն ամրապնդեց խմբի երկրորդ «Toxicity» ալբոմը, որը թողարկվեց 2001 թվականին. այդ տարիներին այն զբաղեցնում էր հիթ-շքերթների ամենաբարձր հորիզոնականները: Ալբոմի թողարկմանը նախորդել էր մի, նուրբ ասած, տհաճ դեպք. հաքերները՝ կոտրելով ձայնագրման ստուդիայի կայքը, գողացել էին ձայնագրված 30 երգերը: Արդյունքում դրանք հայտնվել էին տարբեր անլեգալ ինտերնետային կայքերում: Ձայնագրելով երգերից մի քանիսի րեմեյքներն ու մի քանի նոր գործեր՝ System of a Down-ը թողարկեց իր երրորդ՝ աղմկահարույց ալբոմը՝ «Steal This Album!» անվանմամբ, ինչը թարգմանաբար նշանակում է «Գողացի՛ր այս ալբոմը»: Այն ընդգրկեց 16 երգ՝ ձայնագրված 1995-ից 2011 թվականները:

Այսպիսով, System of a Down-ը արժանացավ խելահեղ հանրաճանաչության՝ գրավելով ոչ միայն ամերիկյան լսարանը, այլև՝ ռոքի աշխարհասփյուռ երկրպագուների սրտերը: 

 

 

 


Սաշա Բորտիչը Սերժ Թանկյանի տեսահոլովակի անվերջ հերթում…

ՄյուզիքԼիսթ. Սերգեյ Սարգսյան

Լևոն Քոչարյանը՝ Սերժ Թանկյանին. «Խնդրում եմ՝ այսուհետ իմ ընտանիքին վերաբերող հայտարարություններում լինես փաստարկված…»

Որքա՞ն է գնահատվում System of a Down-ի անդամների կարողությունը

SOAD-ի Դարոն Մալաքյանը դրամահավաք է իրականացնում Արցախի համար

Սերժ Թանկյանը Թավշյա հեղափոխության մասին ֆիլմ կնկարահանի

System Of A Down-ի «Chop Suey!»-ը հայերեն

Սերժ Թանկյանն ասում է…

Հայեր, որոնք Grammy-ի են արժանացել (կամ առաջադրվել)

SOAD-ի Դարոն Մալաքյանն ասում է՝ ոգեշնչվել է մարդասպան Չարլզ Մենսոնից. երկրպագուները զայրացած են

Սերժ Թանկյանը կոչ է անում Հայաստանին

Linkin Park-ը և Չեսթեր Բենինգթոնը Carpool Karaoke-ում

SOAD-ը ելույթ է ունեցել ԲԿՄԱ-ի մարզադաշտում (լուսանկարներ)