-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Վարդգես Պետրոսյան. լայն իմաստով գրական, հասարակական, քաղաքական մտածողության մեջ իր ժամանակներում չգերազանցված տիպար: Իսկ ավելի մասնակի իմաստով՝ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս. բոլոր իմաստներով և յուրաքանչյուր գործունեությամբ՝ նվիրյալ:
Աշտարակի իր տանն իր ընտանիքն էր. Վարդգեսը տան փոքրն էր ու տատի ամենասիրելին: Տատին «մայրիկ» էին ասում, տատը 100 տարվա շեմն անցավ ու հասցրեց թոռան հարսանիքին երգել: Իր ժամանակների համար կիրթ կին էր. հպարտանում էր, որ Թումանյանին ու Անդրանիկին է տեսել, Աստված գիտի՝ քանի րոպեով, բայց տեսե՛լ է: Վարդգեսը պատերազմի հետ մոտիկից է շփվել. ավագ եղբորն աքսորել են «Րաֆֆի» կարդալու համար, հայրը որդու բանտարկության հետ չհաշտվելով մահացել է երիտասարդ, քրոջ ամուսինը զոհվել է պատերազմում, իսկ քույրը՝ կապուտաչյա քույրը հիվանդացել է և փրկել նրան չի հաջողվել:
Մնացել է Վարդգեսը իր մոր և «մայրիկի» հետ:
«Փորձեց հիշել մանկությունը: Իզուր է թվում, թե հեշտ է հիշել մանկությունը: Տարիներ հետո մարդիկ ոչ այնքան հիշում են մանկությունը, որքան հորինում են մոտավորապես նման, մոտավորապես իրենցը»:
«Սովետական Հայաստան», «Ավանգարդ», «Պիոներ կանչ», «Երկիր Նաիրի» և իհարկե «Գարուն»՝ 9 տարվա նվիրում: «Գարուն»-ը լույս տեսավ խորհրդային՝ ազատ մամուլի ու գրականության համար, նուրբ ասած, անհարմար տարիներին, այն հայ մամուլի պատմության մեջ իսկական իրադարձություն էր: «Գարուն»-ի տպաքանակը գերազանցեց բոլորին, իսկ ինքը մնաց անգերազանցելի:
«Մեր ամսագրի բանալին մենք այսօրվանից հանձնում ենք տաղանդավոր ստեղծագործություններին, որոնց մեջ մեր դարի, մեր օրերի վեհությունն են՝ տագնապները, հաստատականներն ու հարցականները: Մենք կուզենանք ու կպայքարենք, որ այդ բաց դռներով անգամ չկարողանան ամսագիր թափանցել ժամանակավրեպ, անհույզ ու անմիտ գործեր, որոնց հեղինակները, հաճախ, այն միամիտ գյուտարարներին են նմամ, որոնք 20րդ. դարի 2-րդ կեսին հեծանիվ են հայտնագործում:
Ի՞նչ ենք երազում. ամենից առաջ, որ դուք ծայրից ծայր կարդաք մեր ամսագիրը»:
60-ականների սոցիալիզմի մեջ «Գարուն»-ը փոքրիկ անկախություն էր, մագնիս, որն իր շուրջն էր հավաքել երկրի գրական, ստեղծագործական ու շատ ազատական կորիզը: Բայց «Գարուն»-ը ո՛չ կոլեկտիվ աշխատանքի, ո՛չ էլ լրիվ համակարծիքների հավաքատեղի չէր… «Գարուն»-ն անհատներին էր ու դա Վարդգեսի վաստակն էր. սկզբունքորեն ու հիմնովին տարբեր մտածողություններ համակրգելու ու մատուցելու ստացված գաղափարը: Հետագայում Վարդգեսն ինքը կխոստովանի, որ խմբագրական գործունեությունն այս ամսագրում իր կյանքի լավագույն տարիներն էին:
Հոդվածը դառնում է ինքնատիպ «Հիպոկրատի երդում» լրագրողների համար:
«Ստորագրության պատիվը… Թերթում, ամսագրում չի կարող լինել փոքր կամ մեծ, կարևոր կամ անկարևոր նյութ, և դրա համար ժուռնալիստը ամեն պարագայում պետք է հարգի իր ստորագրությունը։ Խրվե՛նք կյանքի մեջ, այրվե՛նք այսօրվա երազներով, գրենք ավելի լա՛վ, ավելի կրքո՛վ, ավելի մարդկայի՛ն: Արժանի՛ լինենք այն երջանկությանը, որ ընթերցողը որոնի մեր ազգանունը, իսկ երբ ասեն՝ «Ընկերը ժուռնալիստ է» – մարդիկ դեպի մեզ թեքվեն հարգանքով և հետաքրքրությամբ»:
Սիրված արձակագիրը ժամանակին մայրաքաղաք ու գրական կյանք է մտել բանաստեղծություններով՝ «Բալլադ մարդու մասին»: Ինչ վերաբերում է արձակին՝ «Նամակներ մանկության կայարաններից», «Վերջին ուսուցիչը», «Ապրած և չապրած տարիներ»… Պետրոսյանը պատմում է մեղմ ու յուրահատուկ նրբությամբ, ասում է՝
«Սուտ է, աշխարհում ոչ մեկից ու ոչ մի բանից հետք չի մնում. ոչ ավազի վրա, ոչ ուրիշների հիշողության մեջ, ոչ ժամանակի ծալքերում: Մարդուն մնում են միայն ապրած և չապրած տարիները»:
Խորհրդային Հայաստանի ու սփյուռքահայության մասին յուրատեսակ, պարունակային մոտեցմամբ է գրված «Հայկական էսքաիզներ» էսսեն: Արձակգրի ստեղծագործությունը մեծապես երիտասարդների մասին է՝ նրանց հոգեբանական բնութագրի բացահայտման… «Քաղաքի կիսաբաց լուսամուտները», «Դեղատուն «Անի»»:
Վարդգես Պետրոսյանի արձակի և մասնավորապես վեպի սկզբնաղբյուրը կյանքն է, նրանը՝ ներկան արտացոլելու գրականությունն է:
Պետրոսյանը եղելէ ՀԳՄ վարչության առաջին քարտուղար, այդ պաշտոնում աշխատել է մոտ 6 տարի, որից հետո ևս 7 տարի աշխատել է որպես նախագահ։
Վարդգես Պետրոսյանը առաջիններից էր, որ Մոսկովյան բարձր ամբիոնից խոսեց Սումգայիթյան ջարդի ու Ղարաբաղյան հարցի արդար կարգավորման մասին:
Օգտվելով իր պաշտոնական դիրքից ինչպես նաև լինելով Կարեն Դեմիրճյանի համադասարանցին, նա բոլոր հնարավոր միջոցներն օգտագործում էր պատանի, տաղանդավոր խոստումնալից երիտասարդներին աջակցելու համար, լուծում էր հրատարակվելուց մինչև սոցիալական խնդիրներ:
Պետրոսյանի անձնական կյանքը լիքն էր, լեցուն: Ամուսնացել է 2 անգամ, բայց կյանքի վերջին տարիներին ապրել մի երիտասարդ աղջկա հետ:
«Նա այդպես լցվեց իմ կյանքի մեջ՝ խելագար ու զարմանալի, ոչինչ չպահանջող և անզգույշ։ Ես հիմա չեմ հիշում՝ գեղեցի՞կ էր նա արդյոք։ Նրա աչքերի մեջ կար հարցական մի տխրություն, մի քիչ երկինք և մի քիչ խշշոց։ Ինձ թվում էր այդ աչքերն անընդհատ նայում էին կյանքին ու հարցնում՝ ինչո՞ւ… Նա եկավ առանց հարցնելու, փաթաթվեց իմ օրերին՝ ինչպես խաղողի վազն է բարձրանում փայտե հենակների վրա, և ինձ համար կախեց իր ջահելության ողկույզները՝ բոլորը, ինչ ուներ։ Եվ ոչինչ չպատահեց։ Ոչինչ»։
Կինը՝ Սոնան նրան ապահարզան չէր տալիս, ուզածն ունեցվածքից մեծ մասնաբաժին էր, հավանաբար: Հերթական նշանակված դատից 2 օր առաջ Վարդգեսը սպասնվում է անհայտ հանգամանքներում իր տան շքամուտքում (1994թ.): Այն, որ Սոնայի համար շահավետ էր այդ սպանությունը դեռևս ուղղակի վարկած է…
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո