Մի սիրո պատմություն. Մերիլին Մոնրո և Արթուր Միլլեր - VNews

Մի սիրո պատմություն. Մերիլին Մոնրո և Արթուր Միլլեր

մոնրոսեեր min - Մի սիրո պատմություն. Մերիլին Մոնրո և Արթուր Միլլեր

Թեթևամիտ շիկահերն ու զուսպ ինտելեկտուալը միմյանց սիրեցին ակնթարթորեն: Այնուամենայնիվ, նրանց զգացմունքները ժամանակի փորձությունը չհաղթահարեցին: Նրանց սերը տևեց 5 տարի, սակայն դրանք վառ, խելահեղ ու սիրաշատ տարիներ էին:

Նրանք տարբեր աշխարհներից էին. սեքսուալ կինոաստղ, որին տենչում էր մարդկության ողջ ուժեղ սեռը, և պրագմատիկ արձակագիր, որն ամբողջովին ընկղմված էր գաղափարական մտորումների աշխարհում:

Ընտանեկան կյանքն իր հետ բերեց բազմաթիվ խնդիրներ և անհաշտություններ: Նրանք փորձում էին երեխա ունենալ, սակայն ապարդյուն… Մերիլինը մի քանի անգամ վիժեց: Այս ամենը պատճառ դարձավ, որ կինոաստղը կախվածություն ձեռք բերի ալկոհոլից ու թմրանյութերից…

Հանդիպում, ռոմանտիկա, նամակագրություն…

История любви Мэрилин Монро и Артура Миллера в фотографиях

Նրանք հանդիպեցին անցյալ դարի կեսերին: Այդ ժամանակ Մոնրոն իր առաջին քայլերն էր անում կարիերայում, մինչդեռ Միլլերն արդեն արժանացել էր Պուլիցերյան մրցանակի և հասարակության շրջանում մեծ ճանաչում ուներ: Այդ ժամանակ Մերիլինը հարաբերությունների մեջ էր ռեժիսոր Էլիա Կազանի հետ, որը Արթուրի մտերիմ ընկերն էր: Ընկերոջ խնդրանքով Միլլերը դերասանուհուն ուղեկցեց Լոս Անջելեսում կայանալիք մի միջոցառման, որտեղ էլ սկսվեց ամեն ինչ…

Մերիլինի խոսքերով. «նա մի կում զովացուցիչ ընպելիք էր՝ տաքությամբ պարուրված մարմնի համար»:

Քանի որ գրողը ապրում էր Նյու Յորքում, 1951 թվականի սկզբին նրանք ստիպված եղան ժամանակավորապես բաժանվել: Սակայն դերասանուհին հույս ուներ, որ նա շուտ կվերադառնա ու անգամ իր անկողնու վերևում փակցրել էր Արթուրի լուսանկարը: Իսկ սիրային ջերմ նամակագրությունը ուժ ու հույս էր տալիս երկուսին:

История любви Мэрилин Монро и Артура Миллера в фотографиях

Նրանց հարաբերությունների դադարը տևեց 4 տարի: Նրանք կրկին հանդիպեցին այն բանից հետո, երբ արտիստուհին տեղափոխվեց իր սիրելիի հարազատ քաղաք՝ դերասանական արվեստում վարպետանալու նպատակով:

Ցանկանալով ավելի մոտ լինել Միլլերին՝ Մերիլինը սկսեց շփվել դրամատուրգի ընկերների հետ: Նրանց հարաբերություններն աստիճանաբար սկսեցին զարգանալ, չնայած այն փաստին, որ Միլլերն ամուսնացած էր և չէր ցանկանում լքել կնոջը: Գրողի աճող հայտնիության պատճառով մամուլը սկսեց հետաքրքրվել նրանց սիրավեպով: 1956 թվականին Արթուրը բաժանվեց կնոջից. մամուլն ու հասարակությունը այդ բաժանման պատճառը տեսնում էին միմիայն Մոնրոյի մեջ:

1956 թվականի հունիսի 29-ին նրանք ամուսնացան:

История любви Мэрилин Монро и Артура Миллера в фотографиях

… Իսկ անմիջապես հետո Միլլերն ուղեկցեց դերասանուհուն Անգլիա՝ աշխարհահռչակ Լ. Օլիվիեի ֆիլմում նկարահանվելու: Մոնրոն այս ամուսնությունը համարում էր ամենաերջանիկն իր կյանքում, մինչդեռ Միլլերն այլ զգացողություններ ուներ: Միլլերի՝ ավելի ուշ հայտնաբերված գրառումները վկայում էին, որ նա ամաչում էր կինոաստղի անբռնազբոս պահվածքից և հիասթափված էր իրենց ամուսնությունից:

Ավելի ուշ Մոնրոն խոստովանել է, որ այդ գրառումները համարում է դավաճանություն…

История любви Мэрилин Монро и Артура Миллера в фотографиях

Մոնրոն կոտրված էր, բայց չէր համարձակվում վերջակետ դնել:

…թեև նրանց հարաբերություններում նկատվում էին որոշակի դրական տեղաշարժեր. Միլլերը Մոնրոյին էր նվիրում իր ստեղծագործությունների ժողովածուն, իսկ Մոնրոն զբաղվում էր տնային գործերով:

Այնուամենայնիվ, երջանկությունը երկար չտևեց. առաջ եկան այլ խնդիրներ:

Կինոաստղի համար ամենամեծ հարվածներն էին 3 անհաջող հղիությունները. 3 տարի շարունակ զույգը փորձում էր երեխա ունենալ, սակայն՝ ապարդյուն: Առաջին երկու վիժումների պատճառն էր սթրեսը, երրորդինը՝ դեղորայքի ու ալկոհոլի չարաշահումը: Այս կորուստը մեծ հետք թողեց Մոնրոյի հոգու և խղճի վրա:  Ամուսինների հարաբերությունները սկսեցին կտրուկ վատթարանալ: Փոխադարձ մեղադրանքներն ու դժգոհությունները պատճառ դարձան, որ դերասանուհին նոր սիրավեպ սկսի՝ Իվ Մոնտանայի հետ. Արթուրը նույնիսկ չէր խոչնդոտում այդ հարաբերություններին:

История любви Мэрилин Монро и Артура Миллера в фотографиях

Վերջին կաթիլը…

Կուտակված բացասական հույզերի ծովում վերջին կաթիլը ամուսինների համատեղ աշխատանքն էր «The Misfits» ֆիլմի վրա, որի հեղինակն էր Միլլերը: Դերասանուհին հրապարակային դժգոհություն հայտնեց համատեղ աշխատանքից և նշեց, որ իրենց հարաբերությունները խանգարում են նկարահանումների ընթացքին: Մոնրոն այնքան էր լարված, որ սկսեց հոգեմետ դեղեր չարաշահել, ինչն էլ հանգեցրեց կինոաստղի հոսպիտալացմանն ու հարկադիր բուժմանը: Մեկ շաբաթ բուժումից հետո դերասանուհուն հաջողվեց ավարտել նկարահանումները, սակայն ամուսնությունը փրկել չհաջողվեց:

История любви Мэрилин Монро и Артура Миллера в фотографиях

Մոնրոն ու Միլլերը ամուսնալուծվեցին 1961 թվականի հունվարի 21-ին, Մեքսիկայում:

Իր վերջին հարցազրույցներից մեկում Մոնրոն ասել է. «Ես հրեշտակ չէի, գուցե իմ պահանջները շատ բարձր էին: Արթուրը ստիպված էր տեսնել իմ իրական դեմքը, և նա չէր կարող ինձ ընդունել այնպիսին, ինչպիսին ես կայի: Միգուցե առհասարակ չկա դրան ընդունակ մարդ: Ես գիտեմ, որ կատարյալ չէի, բայց նա նույնպես այդպիսին չէր»:

Մեկ տարի անց Ամերիկայի գլխավոր սեքս-խորհրդանիշը մահացավ: Նրա արյան մեջ հայտնաբերվեցին տարատեսակ հոգեակտիվ դեղեր…

Արթուր Միլլերը պաշտոնական հայտարարություն արեց, որ մտադիր չէ մասնակցել իր նախկին սիրեցյալի հուղարկավորության արարողությանը: Ողբերգությունից երկու տարի անց Միլլերը հանրությանը ցույց տվեց նոր պիես ՝ «Անկումից հետո»: Ստեղծագործության գլխավոր հերոսուհիներից մեկը զարմանալի նմանություններ ուներ Մերիլին Մոնրոյի հետ, ինչի համար հեղինակը քննադատությունների ենթարկվեց՝ հոլիվուդյան դերասանուհու երկրպագուների կողմից: Դրամատուրգը թեպետ չընդունեց իր ստեղծած կերպարի և հայտնի դերասանուհու նմանությունը, բայց շարունակեց հետագայում էլ Մոնրոյին այս կամ այն հատկանիշով նման հերոսուհիներ կերտել…

 

 

 


Ռուս դասականների սերերն ու մուսաները…

«Անտանելի» գրավիչ կանանց ոսկե կանոնները

5 կինո-սիրավեպ, որ շարունակվեցին իրական կյանքում [մաս 2]

«Հավերժական սիրո հուշարձան». հերոսների իսկական սիրո պատմությունը

Ինչպես Մայակովսկու ծաղիկները փրկեցին Տատյանայի կյանքը…

Սոսե Մայրիկ – Աղբյուր Սերոբ [հերոսների սերն ու անձնազոհությունը]

Սիրո Պատմություն [Փարաջանովն ու թաթարուհին․ անթույլատրելի երջանկություն]

Օլգա Թումանյան. Հովհաննեսի սիրող ու գթասիրտ կինը

Ամենադժբախտը [ՄՈՒՐԱՑԱՆ]․ մարդ, որին դավաճանեց կինը, մարդ, որը մահացավ հոգեբուժարանում

Նրանց սերն ընդհատվեց Ցեղասպանությամբ. [Դանիել Վարուժան, Գրիգոր Զոհրապ, Ռուբեն Սևակ]

Գրիգոր և Կլարա Զոհրապ. մի սիրո պատմություն

Բակունցը, Ժենյան ու «Ալպիական մանուշակը»

Հովհաննես Հովհաննիսյանի և Վարդգես Սուրենյանցի ընկերության մասին…

Լևոնն ու Արիանան. սիրուն սիրո պատմություն

Խաչատուր Աբովյանի սերերն ու ժառանգները…

Խելագար սիրո ու փերֆորմանսի պատմություն. Մարինա Աբրամովիչ և Ուլայ