Մոտիվացնող սերիալներ կանանց մասին՝ ուժեղ կանանց մասին - VNews

Մոտիվացնող սերիալներ կանանց մասին՝ ուժեղ կանանց մասին

serial - Մոտիվացնող սերիալներ կանանց մասին՝ ուժեղ կանանց մասին

Ուժեղ կանանց մասին բազմաթիվ սերիալներ են նկարահանվել և նկարահանվում, ուստի մեր հերթական հոդվածով ձեզ համար առանձնացրել ենք ևս 5 նոր սերիալ ուժեղ ու կամային կանանց մասին։

Physical

Սան Դիեգո, 1980-ականներ: Համեստ ու տանջված տնային տնտեսուհի Շեյլան պարտաճանաչ հետևում է ամուսնուն: Բայց նրա հոգում թաքնված են բավականին համարձակ ցանկություններ և համարձակ գաղափարներ, որոնք կինը չի շտապում կիսել ուրիշների հետ: Ծանրաբեռնված ներքին դևերով՝ Շեյլան աերոբիկայի մեջ փախչելու միջոց է գտնում: Սկզբում նա տարվում է ֆիզիկական վարժություններով, իսկ հետո որոշում է իր նոր զբաղմունքը վերածել իսկական բիզնեսի:

553620980311 960x540 - Մոտիվացնող սերիալներ կանանց մասին՝ ուժեղ կանանց մասին

Emily in Paris

Ինչի՞ մասին է «Emily in Paris»-ը. առաջին հերթին Փարիզի, իհարկե, հետո՝ մարքեթինգի ու սոց. ցանցերի, ֆիլմի ևս մեկ կարևոր բաղկացուցիչ է նորաձևությունը… ու այս ամենն, իհարկե, սիրո, ընկերության, սեքսի և դրամաների ֆոնին:

Բանն այն է, որ 20-ամյա չիկագոյաբնակ Էմիլիին բախտ է վիճակվում մեկնել գործուղման դեպի Փարիզ՝ իր հղի ղեկավարի փոխարեն: Նպատակն է Փարիզ հասցնել ամերիկյան տեսանկյունն ու հայացքը՝ մարքեթինգի մասին: Էմիլիի նոր գործընկերները նրա հանդեպ տրամադրված են սկեպտիկորեն, իսկ ինքը՝ Էմիլին չի դադարում բացահայտել ֆրանսիական մշակույթի մութ կողմերը. ազատության ու հավասարության, պոլիտկորեկտության ու աշխատանքային սուբորդինացիայի մասին՝ 21-րդ դարի ամենաարդիական արժեքները կրող կինը, հանկարծ,  բախվում է ծառայողական սիրավեպերի և, միաժամանակ, սիրային եռանկյունիների հետ, ներքնազգեստ է ստանում կին ու սիրուհի ունեցող հաճախորդից և կանգնում է սեքսիզմի ու սեքսուալության միջև առկա ամենաբարակ սահմանագծին, որը, պարզվում է, գտնվում է հենց Փարիզում. այս շոկային թերապիան ամբողջացնում է փարիզաբնակների սնոբիզմն ու թեթև մեծամտությունը… Սյուժեյի մասին՝ այսքանը, մնացածը հարկավոր է տեսնել:

scale 1200 960x720 - Մոտիվացնող սերիալներ կանանց մասին՝ ուժեղ կանանց մասին

1 2