Նամակ ապագային... - VNews

Նամակ ապագային…

Եվ այսպես, սիրելի՛ս, երբ դու ծերանաս, հիշի՛ր…

Երբեք ոչ մեկին մի՛ սովորեցրու: Նույնիսկ, եթե հաստատ գիտես, որ ճիշտ ես: Հիշի՛ր, թե ինչպես էր դա քեզ նյարդայնացնում ժամանակին, իսկ դու հետևո՞ւմ էիր մեծերի խորհուրդներին…

Մի՛ փորձիր օգնել, եթե քեզ չեն խնդրում: Ոչ մեկին ոչինչ մի՛ պարտադրիր: Մի՛ փորձիր քո սիրելիներին պաշտպանել աշխարհի բոլոր դժբախտություններից: Ուղղակի շարունակիր սիրել նրանց:

Մի՛ բողոքիր առողջությունից, հարևաններից, կառավարությունից, կենսաթոշակային ֆոնդից: Մի՛ նմանվիր շենքի մուտքի մոտ նստող փնթփնթան պառավի: Դու այդպիսինը չես…

Շնորհակալություն մի՛ սպասիր երեխաներիցդ: Հիշի՛ր`չկան անշնորհակալ երեխաներ, կան հիմար ծնողներ, որոնք երեխաներից երախտագիտություն են ակնկալում:

Մի՛ ասա այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են` «Ես քո տարիքում…», «Ես քեզ տվել եմ լավագույն տարիներս …», «Ես ավելի մեծ եմ, քեզանից ավելի լավ գիտեմ …»: Դա անտանելի է:

Երբ դու թոռներ ունենաս, մի՛ պնդիր, որ նրանք «տատիկի» փոխարեն քեզ անունով դիմեն: Դա հիմարություն է: Ընդունիր քո նոր պաշտոնը սիրով:

Քո վերջին գումարը մի՛ ծախսիր երիտասարդացնող բուժումների վրա: Դա անիմաստ է: Ավելի լավ է դրանք ծախսել ճամփորդություններ և լավ հիշողություններ ստեղծելու վրա:

Կիսամութ սենյակում մի՛ նայիր հայելու մեջ և դիմահարդարում մի արա: Մի՛ քծնիր ինքդ քեզ: Ուղղակի փորձիր հնարավորինս էլեգանտ տեսք ունենալ: Այո՛, հենց էլեգանտ, ոչ թե երիտասարդ: Հավատա՛ ինձ, այդպես ավելի լավ կլինի: Տարեց կնոջ մեջ ամենածանրակշիռը նրա նուրբ ընգծված էլեգանտությունն է:

Հոգ տար քո տղամարդու մասին, նույնիսկ, եթե նա հիմա կնճռոտ, անօգնական, ամեն ինչից դժգոհ ծերուկ է, որը փնթփնթում է նույնիսկ բնակարանի իրերի դասավորվածության համար: Մի՛ մոռացիր, որ նա ինչ-որ ժամանակ եղել է ջահել, ուժեղ, ուրախ և գոհ: Անշուշտ, նա էլ այն քչերից է, որը քեզ հիշում է երիտասարդ, սլացիկ և թռվռացող: Եվ հնարավոր է, որ նա միակն է, ում դու իսկապես պետք ես հիմա, ում կարիքը նա ամեն օր զգում է, նույնիսկ եթե արդեն լռությամբ եք իրար հասկանում…

Մի՛ փորձիր ամեն գնով ժամանակին հետևել` ​գլուխ հանել նոր տեխնոլոգիաներից, հասնել նորությունների մրցավազքին, անընդհատ նոր բաներ սովորել ​«կյանքից ետ չմնալու» ու ինքդ քեզ ինչ-որ բան ապացուցելու համար: Արա՛ այն, ինչը քեզ դուր է գալիս: Իսկ թե ինչքա՞ն: Դե՛, ինչքան որ կարողանում ես: Դու ես ու քո ցանկությունները

Քեզ ոչ մի բանի մեջ մի՛ մեղադրիր: Դու երեխաներիդ և քեզ համար արել ես այն ամենը, ինչը կարողացել ես անել, ինչքան որ հնարավորություն և ուժ ես ունեցել:

Եվ գլխավորը` ցանկացած իրավիճակում պահպանի՛ր արժանապատվությունը:

Մինչև վերջ:

Փորձիր, սիրելի՛ս, սա շատ կարևոր է:

Եվ հիշի՛ր, եթե դու դեռ կենդանի ես, ուրեմն ինչ-որ մեկին դա պետք է…

Կարդացեք նաև և հետևեք մեզ Insagram-ում


Վերսաչիի սպանությունը. [ո՞վ և ինչու՞]

5 տարօրինակ սովորություն դարերի խորքերից

Վահան Տերյանի նամակը Նվարդ Թումանյանին

«Մենք պարտվել ենք». ադրբեջանցի գրողի նամակը իր ազգակիցներին

Նամակ Ավետիք Իսահակյանին [սիրելի Շուշանիկից]

Պրահայի հրաշքը. Կլեմենտինում գրադարանը

Սևակի սիրային նամակները [Սուլամիթա՜, իմ սեր]

Լեգենդար կանանց մեծ ու փոքր գաղտնիքները

Պահանջատեր և կատարածու ձևաչափը հարաբերություններում

S.O.S. Մորզեի այբուբենը

Հայկ Կոնջորյանի ֆուտուրիստական նամակը Թալեաթ փաշայի անունից

Ինչ դիտել մեկուսացման շրջանում, եթե սիրտդ ուզում է ճամփորդել. «Երկնքի քողի ներքո»

Ո՞վ է ասել…

Ռուսական կայսրության կին առաջնորդը

Օլիմպիական խորհրդանիշ

Աղբ թափելու բերկրանքն արտակարգ դրության պայմաններում