Արժևորող և մոտիվացնող ուսուցչի որակները. Մելինե Գրիգորյան [հարցազրույց] - VNews

Արժևորող և մոտիվացնող ուսուցչի որակները. Մելինե Գրիգորյան [հարցազրույց]

Մելինեեե min - Արժևորող և մոտիվացնող ուսուցչի որակները. Մելինե Գրիգորյան [հարցազրույց]

COAF -ի Կրթական ծրագրերի ղեկավար, PhD հետազոտող, HundrED-ի «կրթության դեսպան և երկրի առաջնորդ» Մելինե Գրիգորյանը ներկայացրել է «Եթե ուսուցիչ ես, ապա մոտիվացնող ես, ներառող ես, արժևորող ես ու…» գիրքը, որը կրթության կառավարման մասին է: Մեզ հետ զրույցում Մելինեն ամփոփել է գրքի բովանդակության կարևորագույն հատվածները՝ 10 կետերի մեջ:

1․ Սիրել յուրաքանչյուր աշակերտի որպես անհատականություն, ոչ թե դասարանի մաս:

Ուսուցիչ լինելու առանձնահատկություններից և առավելություններից է ունենալ մեծ դերակատարում և նշանակություն յուրաքանչյուր աշակերտի կյանքում, հետաքրքրությունների դաշտում։

2․ Սովորել մի նոր բան յուրաքանչյուր օր

«Զբաղվում եմ այն ամենով, ինչ տարածում – քարոզում եմ» կարծես թե ամենաարդիական հանգամանքներից է շարունակական ինքնակրթության հարցում, երբ լինում ենք լավագույն օրինակ մեր աշակերտների համար, այլ ոչ թե պարզապես ներկայացնում ենք, որ աշխարհում նման բան կա․ նաև այն ուսուցիչները, ովքեր ձգտում են ամեն օր ինչ-որ նոր բան սովորել, լինի դա գրքեր կարդալու, զանազան թեմաներից տեղեկացված լինելու, կրթական հավելվածներ ուսումասիրելու կամ պարզապես աշակերտներին լսելու հմտություն ձևավորելու շուրջ․ որի արդյունքում ուսուցիչներն ավելի հեշտությամբ են հեղինակություն ձեռք բերում և դառնում օրինակելի կերպարներ։
 

3․ Փնտրել և գտնել աշակերտների «դեռևս թաքնված տաղանդը»

Ուսուցիչը պետք է իր ամբողջ մասնագիտական ջանքերն ուղղորդի աշակերտներին օգնելու, որ նրանք բացահայտեն և զարգացնեն իրենց կարողությունները և ինքնուրույնությունը, անկախ այն բանից, թե ինչ առարկայական առաջադիմություն են ցուցաբերում աշակերտները։
 

4․ Սովորություն դարձնել դասարանային իրականության մեջ գնահատելու, շնորհակալ լինելու մոտեցումը:

Կարևոր է ուղղակի և անուղղակի նշել, ընդգծել, որ սիրում եք լինել հենց իրենց ուսուցիչը: Սա այնպիսի մոտեցում է, որ պահանջում է ամենօրյա և շարունակական միջամտություն։ Թույլ տվեք, որ ձեր աշակերտներն իմանան, թե ինչքան կարևոր են ձեզ համար։ Եվ այդ անելու համար կան մի շարք հնարներ հարաբերություն, վստահություն ստեղծելու, ձևավորելու ուղղությամբ։
Ինչպես օրինակ՝
• Այսօր տպավորված էի, որ դու…
• Սա իրականում բարդ գործ էր, բայց դուք դա արեցիք, կեցցե՛ք։
• Ի՜նչ հաջողակ ուսուցիչ եմ, որ հենց դուք եք այս դասարանում սովորում։
• Գոհացուցիչ է այն, ինչ այսօր տեսնում եմ դասարանում (կարգուկանոն, առաջադիմություն և այլն)։
 

5․ Սերը, հետաքրքրությունը տարածել դասավանդվող առարկայի շուրջ…

…քանի որ խանդավառությամբ և ոգևորությամբ դասավանդելը մոտիվացման միջոց է, որն ամբողջովին հնարավոր է վերահսկել։ Սիրել այն, ինչ դասավանդում եք, մոտիվացման ավելի կարևոր գործիք է, քան պարզապես աշակերտներին սիրելը։
Нет описания.

6․ Դասարանը ողողել դրական էներգիայով/ դրականությամբ…

Զարմանալի է, թե ինչ ազդեցություն է ունենում ժպիտն ու բարի խոսքերը, որոնք ուղղորդվում են մի ամբողջ դասարանի տրամադրություն բարձրացնելուն:

7․ Լինել լավատես՝ որպես արդյունավետության գրավական: 

Լավատեսական մոտեցումները հնարավորություն են տալիս աշակերտներին ապահով զգալ հենց իրենց ուսումնական միջավայրում: Գիտենք, որ կան աշակերտներ, ովքեր ժամանակ առ ժամանակ անխուսափելիորեն «կհատեն բոլոր սահմանները», սակայն ուսուցչի խորաթափանցության և մասնագիտական խոր հմտությունների շնորհիվ հնարավոր է յուրաքանչյուր դաս դարձնել արդյունավետ և հիշարժան։
 

8․ Համագործակցել այլ ուսուցիչների, գործընկերների հետ

«Թիմային խաղացող» լինելը թույլ է տալիս ուսուցիչներին արդյունավետություն ապահովել։ Ինչպես օրինակ՝ մտագրոհելը, նույն երևույթին տարբեր հայացքներ նետելը, ոչ միայն հնարավորություն է տալիս բովանդակալից համագործակցություն ստեղծել, այլ նաև բացահայտել արժեքավոր, ստեղծագործ լուծումներ։

9․ Խթանել պատկանելության զգացում

Կարևոր է ստեղծել սատարող միջավայր հենց դասարանային իրականության մեջ, որն էլ խթանում է պատկանելության զգացումը: Չէ՞ որ յուրաքանչյուր աշակերտ պետք է զգա, որ ինքը դպրոցական համայնքի կարևորագույն մասնիկն է և առանց իր ներկայության ինչ-որ բան պակաս կլիներ:
 

10․ Լինել ոգևորող, մոտիվացնող տեսակ

Հիանալի ուսուցիչները աշակերտներին «ստիպում են» սովորել, իրենց վարակիչ տեսակով աշակերտին տեղափոխում են «ցկյանս ուսումնառության» մեջ, որն էլ զարգացնում է կայուն շարժառիթ երկարաժամկետ նվաճումների համար։ Արդյունքում՝ աշակերտները թևավորվում են, երբ ուսուցիչը նվիրված է իր գործին և դասավանդում է աշխույժ, ոգևորված, մոտիվացված։

5 գիրք + 5 ֆիլմ. Նարեկ Ամիրխանյան

Ինտերակտիվ թատրոն. [զրույց Փոփոխությունների թատրոնի գեղարվեստական ղեկավար Հայկ Սեկոյանի հետ]

«Կատուն կին է». կայացավ Լուսանե Ջալալյանի առաջին գրքի շնորհանդեսը

5 ֆիլմ + 5 գիրք [Արեն Մալաքյան]

5 ներկայացում, որ կարող եք դիտել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում

Կիրովականի Տիկնիկայինից՝ Կինոռոսիայի բեմ. «Լավ էլի»-ի երգածն ու ապրածը. Մհեր Մանուկյան

Ինչի՞ մասին է լինելու «Մոխրագույնի 50 երանգների» շարունակությունը

Սթիվեն Քինգի «Թալիսմանը» կէկրանավորեն Սթիվեն Սփիլբերգը և Դաֆեր եղբայրները

5գիրք + 5ֆիլմ. Վահե Խանամիրյան

5գիրք + 5ֆիլմ. Լիլի Էլբակյան

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-րդ հոբելյանական համերգաշրջանին ընդառաջ…[հարցազրույց]

Զրույց «Այն եզդի կնոջ ճամպրուկը» գրքի հեղինակ Թերեզա Ամրյանի հետ

[Զրույց] «Հուշեր մայրիկի և արտիստուհու մասին». պատմում է Ֆլորա Մարտիրոսյանի դուստրը

Վանաձորի մայր թատրոնի նոր նախագիծը. «Թատրոնն էկրանին» [հարցազրույց]

5գիրք + 5ֆիլմ. Համլետ Մուրադյան

10 բյութի-խորհուրդ FASHION DRUG Անահիտ Ղազարյանից