fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Նինո Կատամաձե. աշնան երգչուհին

Բարդ, բայց միևնույն ժամանակ  հասանելի, աշնանային վառվռուն թախիծով լի և անբացատրելի: Ահա՛, մոտավոր այսպես կարելի է փորձել նկարագրել Նինո Կատամաձեի ստեղծագործությունները:

Կարող է անհեթեթություն թվալ, սակայն նրա երգերում իսկապես կա մարդկային կյանքի պարզ փիլիսոփայություն: Այդ իսկ պատճառով դրանք չես ցանկանում լսել, այլ պարզապես ուզում ես դրանցով լցվել և վայելել դրանք՝ որպես կենսատու ուժ:

Նինո Կատամաձեն 1990 թվականից սկսեց իր անհատական կարիերան և միանգամից  գրավեց բոլորի սրտերն ու ականջները, քանի որ նրա յուրահատուկ ոճի շնորհիվ, նրա երգերը չի լինում պարզապես լսել և անցնել առաջ. դրանք կախվածություն են առաջացնում:

1994 թվականին Նինոն հիմնեց բարեգործական ֆոնդ հաշմանդամների և սոցիալական խնդիրներ ունեցող արտիստների համար:

1999-ին նա սկսեց աշխատել Insight խմբի հետ, և նրանց համատեղ աշխատանքի արդյունքում ծնվեցին հանճարեղ գործեր՝ գործեր, որոնք լցված են անկեղծությամբ, հույսով և մաքրությամբ: Ուրեմն անխոս կարող ենք ասել նաև, որ Նինո Կատամաձեի և  Insight-ի երաժշտությունը ոչ բոլորի համար է. դա ավելի շատ մտածող և երազող մարդկանց է «պատկանում»:

Այնպես որ, եթե դուք էլ դասվում եք այս տեսակ մարդկանց խմբին, ուրեմն երևենայան գեղեցիկ աշունը շատ հանգիստ կարող էք եզրափակել Կատամձեի և Insight-ի երաժշտությամբ: Այն ձեզ կդարձնի ավելի սենտիմենտալ, երազկոտ ու բարի, և, իհարկե, կլցնի ձեր սրտի բաժակը սիրով: