«Նոր էթիկան» և ինչպես է այն ներազդում «Օսկար»-ի վրա - VNews

«Նոր էթիկան» և ինչպես է այն ներազդում «Օսկար»-ի վրա

08 7 - «Նոր էթիկան» և ինչպես է այն ներազդում «Օսկար»-ի վրա
Դուք, հավանաբար, լսել եք «Նոր» էթիկայի մասին, անգամ եթե ոչ, ապա ծանոթ եք այն երևույթների հետ, որոնք ներառվում են այդ հասկացության մեջ՝ բոդիփոզիթիվ, ֆեմինիզմ, գենդերային հավասարություն և այլն։ Պատմում ենք, թե որքանով է այն կապակցված այսօրվա հոլիվուդյան իրականության և «Օսկար»-ի քաղաքականության հետ։
 
«Նոր էթիկա» ձևակերպումն արդեն ամրագրվել է միջազգային բառարանում և նկարագրում է այն վարքագիծն ու երևույթները, որոնք հիմնականում չեն արգելվում քրեական օրենսգրքով, բայց այդքան էլ ընդունելի չեն էթիկապես, չեն ողջունվում թե բարոյապես արգելված են՝ կախված է տվյալ հասարակությունից և այդպես տիրող հանդուրժողականության աստիճանից, ինչպես նաև սոցիալական, անտրոպոլոգիկ, մշակութային և քաղաքական բարքերից: Միևնույն ժամանակ, էթիկայի կանոնագիրը դեռևս գոյություն չունի, և մենք չենք կարող հստակ տարանջատել, թե որ երևույթներն են ընդունելի, իսկ որոնց շուրջ արժի ծավալել դիսկուրս՝ հասկանալու համար դրանցից բխող բոլոր հետևանքներն ու հեռարձակվող նեգատիվ ազդեցությունը։
Regina King Says The Academy's Becoming More 'Reflective' After First Oscar Win
Բարդ է ասել՝ հասել է արդյոք «Նոր» էթիկան իր ռադիկալ գագաթնակետին թե ոչ, համենայն դեպս մինչ օրս իր մեջ ներառվող բոլոր երևույթները դարձել են օրակարգային և տարածվել են գրեթե բոլոր միջազգային մեգակառույցներում՝ թելադրելով սոցիալական դերերի և միջմարդային վարքագծի վերադիտում։ Այդպես, օրինակ, Հոլիվուդում վերջին տարիներին մեծ աղմուկ բարձրացրած Me too շարժումը լույս սփռեց բազմաթիվ սեռական ոտնձգությունների, զորեղ պրոդյուսերների կողմից կատարված շահարկումների և գենդերային անհավասարությունների վրա։ Կին կինոգործիչները հաճախ բարձրաձայնում են անհավասար ֆինանսական պայմաններով աշխատելու խնդիրը, երբ նույնանման աշխատանքի համար, օրինակ, տղամարդ դերասանները վարձատրվում են ավելի բարձր, քան դերասանուհիները։
Անցած տարվա «Օսկար»-ի ժամանակ ամերիկացիներին չէր գոհացրել նաև այն հանգամանքը, որ ռեժիսոր Գրեթա Գերվիգը չէր առաջադրվել «Լավագույն ռեժիսորական աշխատանք» անվանակարգում, և հավակնորդների մեջ առհասարակ չկային կին ռեժիսորներ։ Մեդալն ունի երկու կողմ, քանի որ առհասարակ կին ռեժիսորները (ինչպես և կին պրոդյուսերները, օպերատորները…) թվաքանակով զգալիորեն զիջում են տղամարդկանց, հետևաբար տրամաբանական է, որ տոկոսային հարաբերակցությամբ կանայք ավելի քիչ են ներկայացված։ Բայց դրա հետ մեկտեղ՝ ինչքան ակտիվ են ներառվում կանայք հիմնական, գլխավոր անվանակարգերում՝ այդքան ավելի մեծ է հավանականությունը, որ նմանօրինակ կանացի աշխատուժն ու գործունեությունը կարող է ոգևորիչ և վարակիչ լինեն բազմաթիվ սկսնակ կին կինոգործիչների համար։
 
«Նոր» էթիկան դեմ է գենդերային և էթնիկ կարծրատիպերի հիման վրա կայացված որոշումներին՝ ինչը, բնականաբար, խոսում է հավասարության և օբյեկտիվ աշխատանքային պայմանների հաստատման մասին։ Այսինքն անկախ գենդերից և ազգային պատկանելիությունից՝ «Օսկար»-ը, ինչպես և ցանկացած այլ մասշտաբային իրադարձություն, պետք է շարժվի չգրված էթիկական կանոններով և պարարտ հող մշակի բոլոր կինոգործիչների համար՝ անկախ գենդերային, սեռական, էթնիկ կամ ազգային պատկանելիությունից։ Բազմազանության հեռանկարը կինոարվեստի պարագայուն միայն շահավետ է և օգտակար, ինչի մասին են վկայում կարևորագույն միջազգային կինոփառատոները, որոնք տասնամյակներով ներառում են իրենց մրցութային ծրագրերում տարրատեսակ ֆիլմեր ամենատարբեր տարածաշրջաններից՝ անկախ հեղինակի ազգությունից, սեռական կողմնորոշվածությունից, գենդերային պատկանելիությունից կամ կրոնական դավանանքից։ Իհարկե, կա նաև մեկ այլ դիտանկյուն, որի պարագայում շատերը կարծում են, թե գենդերային կամ էթնիկ «շղարշի» տակ կինոգործիչը ցանկանում է հեծնել hype-ի ալիքը և դիվիդենտներ հավաքել։ Սակայն հարկ է ընդգծել, որ ցանկացած ժամանակաշրջան ունեցել է իր թրենդներն ու նորամուծությունները, ինչպես Հին Հոլիվուդում, այդպես էլ Նորում եղել են և կան տենդենցներ, որոնք ուրվագծել են ժամանակի պահանջները, շունչը, խնդիրները։ Իսկ որ կինոնմուշները կդիմանան հայփ կոչվածին և կմնան պատմության մեջ՝ ցույց կտա ժամանակը։
Women at the Oscars: often in a secondary role
 
Այսօր համաշխարհային օրակարգում առկա է գենդերային հավասարության խնդիրը, և անգամ եթե շատերի համար այն որոշ առումով անարդարացված է և առասպելական, ապա ստատիստիկ տվյալներն այնուամենայնիվ խտրական են։ Իսկ ինչի՞ հիման վրա է ստեղծվել այդ փաստացի խտրական իրավիճակը՝ պատճառները շատ են. ամենաառաջինը մտքին է գալիս հարյուրավոր (եթե ոչ հազարավոր) տարիներ տևած գենդերային և էթնիկ անհավասարության արդյունքը, որի հետևանքով այսօր աշխարհում գոյություն ունի gaslighting-ի կամ toxic masculinity նման երևույթներ, որոնք վերլուծելու համար սակայն անհրաժեշտ է առանձին առիթ։
 
Մինչ այդ, վերադառնալով օսկարյան թեմային, հարկ է նշել, որ այս տարի 93-րդ մրցանակաբաշխությունը սահմանեց իր համար նոր՝ «կանացի» ռեկորդ. անվանակարգերի թվաքանակով 235 դիմորդներից 76-ը կանայք էին: Բոլոր նախորդ տարիների համեմատ այս թիվն է ամենամեծն է՝ կազմելով անվանակարգերի ընդհանուր տոկոսի 32,3-ը, այնինչ անցած տարի 209 դիմորդներից միայն 65-ն էին կանայք՝ կազմելով վերջնական արդյունքը 31.1%-ը։
179483221 557790648533612 3360971457611662470 n.jpg? nc cat=109&ccb=1 3& nc sid=aee45a& nc ohc=3gl03OOawhwAX9ownL & nc ad=z m& nc cid=0& nc ht=scontent - «Նոր էթիկան» և ինչպես է այն ներազդում «Օսկար»-ի վրա
 
«Նոր» էթիկայի ցավոտ կողմնը ռադիկալությունն է, ճնշված և ոչ միանշանակ զանգվածների շահերը բարձրացնելու առիթն երկար է սպասել երևան գալուն։ Բայց եթե այդ կերպ տաբուացված խնդիրներն ու հարցերը դուրս են գալիս իրենց մութ և փոշոտ պահարաններից և դառնում լայն քննարկման թեմա՝ դա միայն խոսում է դրական դինամիկայի և առողջ առաջընթացի մասին, որի հետևանքով հիվանդ սոցիալական կողմերը պետք է հեռացվեն։ Որոշ մարդկանց, իհարկե, տհաճ և անհարմար է, երբ իրենք լսում են իրենց կուռքերի կողմից կատարված սեռական հանցագործությունների կամ ոտնձգությունների մասին, մանավանդ, որ նույն Հոլիվուդի կապիտալիստական գործարանը տասնամյակներ շարունակ իդոլացրել է այդ նույն կինոգործիչներին՝ դարձնելով իրենց պաշտամունքի առարկա՝ անհաս և կատարյալ։ Սակայն 21-րդ դարի սկիզբն իր սոցցանցային մշակույթով և 24/7 հասանելի համացանցով վկայում է՝ ոչինչ այլևս անձնական չէ, առավել ևս այդ նույն համացանցի շնորհիվ գոյություն ունեցող և սնվող հանրային մարդկանց պարագայում։

Ամերիկացիներն ու ասիացիները՝ որպես բիզնես գործընկերներ

Օսկարակիր ֆիլմի անգլալեզու ռիմեյք՝ Լեոնարդո Դի Կապրիոյի մասնակցությամբ

Օսկարակիր երգեր

Օսկար 2021. քոչվորների տրիումֆը

Հայերը՝ «Օսկարում». նոմինանտներից մինչև մրցանակակիրներ [ու պիցցայի առաքիչ]

«Օսկար»-ի պատմության 5 ամենազավեշտալի դեպքերը

Այս տարվա «Օսկար»-ը կանցնի առանց հյուրերի

93-րդ Օսկարը. ինչպիսին է լինելու տարվա կարևորագույն (մի փոքր տարօրինակ) կինոմրցանակաբաշխությունը

«Օսկար»-ի ամենատարեց նոմինանտը՝ «Լավագույն դերասան» անվանակարգում

Օսկար 2021. հայտնի են հիմնական անվանակարգերի հավակնորդների անունները

Կորոնավիրուսի պատճառով «Օսկար»-ը կանցկացվի միաժամանակ տարբեր վայրերում

Օսկար 2021. ովքե՞ր են հավանական նոմինանտները

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ղազախստանից Օլեգ Բորեցկին]

Ինչ դիտել տանը. Քեյթ Բլանշեթի սիրելի ֆիլմերից 5-ը

Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի կարևորագույն 5 ֆիլմ

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Փամփուշտներ Բրոդվեյի վրայով»