Նոր ու լավ դետեկտիվ սերիալներ... - VNews

Նոր ու լավ դետեկտիվ սերիալներ…

դետեկտիիիվ min - Նոր ու լավ դետեկտիվ սերիալներ...

Դետեկտիվ սերիալների բոլոր սիրահարների համար առանձնացրել ենք մի քանի նոր ֆիլմաշար: Դիտեք և կիսվեք կարծիքներով…

Clarice

Image result for «Кларисса»

Վաշինգտոն, 1993 թվական։ ՀԴԲ առաջին կարգի գործակալ Կլարիսա Սթարլինգը հետաքննում է սեռական բռնաբարությունների և սերիական սպանությունների վերաբերյալ գործերը, որոնք տեղի են ունենում քաղաքական ինտրիգների ֆոնին: Կնոջ խիզախությունը, եռանդն ու նախաձեռնողականությունը գրավում են մարդկային կերպար ունեցող խելացնորներին ու իրական հրեշներին։ Սակայն Կլարիսայի հզոր ուժի ետևում բարդ մանկություն և ընտանեկան գաղտնիքներ են թաքնված, որոնք նա նույնպես պիտի բացահայտի։

The Investigation

Image result for расследование 2020 сериал

Կոպենհագենի ոստիկանության սպանությունների հետաքննության բաժինը, որը գլխավորում է Յենս Մելերը, փորձում է բացահայտել շվեդ լրագրող Կիմ Ուոլլի սպանությունը:

El internado: Las Cumbres

Image result for «Черная лагуна: Вершины»

Գործողությունները տեղի են ունենում անհնազանդ դեռահասների համար գիշերօթիկ դպրոցում, որը գտնվում է քաղաքակրթությունից հեռու գտնվող դժվարին տարածաշրջանում գտնվող հին վանքի կողքին: Խիտ անտառի և սարերի միջև «կորած» դպրոցը, որի շուրջ չար լեգենդներ են պտտվում, հայտնի է իր դաժան կարգապահությամբ։ Մի օր մի քանի դեռահասներ, որոնց թվում է Մանուել Վիլյարը, որոշում են գիշերօթիկ հաստատությունից փախչել անտառի միջով, սակայն տղան հայտնվում է ագռավի դիմակով առեղծվածային մարդու ձեռքում, որից հետո նրա ընկերները ստիպված են լինում վերադառնալ:

Snowpiercer

Image result for Snowpiercer

Աշխարհը ենթարկվել է տեխնածին աղետի, որը հանգեցրել է նոր սառցադաշտային շրջանի: Տրանսեվրասիական մայրուղով հսկայական գնացք է սլանում, որը լցված է ողջ մնացածներով։ Գնացքում տիրում է խիստ դասակարգային հիերարխիա՝ իշխող վերնախավից առաջին վագոններում մինչև վերջին վագոնում հալածվածներ։

Home Before Dark

Image result for «Домой засветло»

Սերիալի հիմքում ընկած են իննամյա Հիլդա Լիսյակի կյանքի իրական իրադարձությունները: Հերոսուհու ընտանիքը Բրուքլինից տեղափոխվել է հոր հայրենիք՝ լճի ափին գտնվող խաղաղ քաղաք։ Հենց այստեղ է, որ երիտասարդ ճշմարտություն որոնողը պետք է իրականացնի չբացահայտված մի գործի լրագրողական հետաքննություն, որը ամբողջ քաղաքը, այդ թվում Հիլդայի հայրը, վաղուց և ապարդյուն փորձում են թողնել անցյալում: Հետաքննության ընթացքի մանրամասները վունդերկինդը լուսաբանում է սեփական հրատարակվող թերթում։

Possessions

Image result for «Одержимость» 2020

Ֆրանսիացի դիվանագետ Կարիմը օգնության է հասնում երիտասարդ ֆրանսուհի Նատալիին, ով ապրում է Իսրայելում և կասկածվում է առաջին ամուսնական գիշերը ամուսնու սպանության մեջ: Կարիմը չի կարողանում հասկանալ՝ արդյոք աղջիկը անմեղ է, թե վտանգավոր մանիպուլյատոր։ Այս գործով տարված Կարիմն խորասուզվում է Նատալիի և նրա ընտանիքի խորհրդավոր անցյալի մեջ։

 

 


Սթիվեն Քինգի «Թալիսմանը» կէկրանավորեն Սթիվեն Սփիլբերգը և Դաֆեր եղբայրները

5 սերիալ կանանց մասին, կանանց համար

Better Call Saul-ի վերջին եթերաշրջանը հետաձգվել է

Netflix-ը թողարկում է անիմե-սերիալ «Տերմինատորի» մոտիվներով

The Handmaid’s Tale-ի 4-րդ եթերաշրջանի թիզերը

Առանց երազանքի տղամարդու…

Ապստամբ թագուհին. ինչու՞ է Աննա Բոլեյնի դերը կերտում սևամորթ դերասանուհի

Աննա Բոլեյնի մասին պատմող նոր սերիալում գլխավոր դերը կմարմնավորի սևամորթ դերասանուհի

5 սերիալ՝ սիրո տոներին ընդառաջ [միայնակների համար]

Ի՞նչ կլինի Սամանտայի կերպարի հետ «Sex and the City»-ի շարունակության մեջ

«The Last of Us» սերիալում գլխավոր դերերը կկերտեն «G.O.T»-ի աստղերը

Ռուսական արտադրության նոր սերիալ. «Я не шучу»

Աննա Մելիքյանի «Քնքշանք»-ը…

Peaky Blinders-ը կավարտվի 6-րդ եթերաշրջանով

Bridgerton. նայե՞լ, թե՞ ոչ

7 թույն սերիալ Hulu-ից