Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Ամերիկացի ռեժիսոր Նիկոլ Քեսելը գրող Լայմեն Ֆրենկ Բաումի «Հրաշագործն Օզ երկրից» գրքի հիման վրա նոր ֆիլմ կնկարահանի. այս մասին հայտնում է Fox News-ը։ Գիրքն էկրանավորում է Warner Bros-ին պատկանող New Line Cinema ստուդիան։ Երկարատև որոնումներից հետո ստուդիայի ղեկավարությունը ռեժիսոր է ընտրել Նիկոլ Քեսելին։
«Ինձ համար մեծ պատիվ է սիրելի դասական վեպն էկրանավորելու համար New Line-ին միանալը։ Չնայած այն փաստին, որ 1939 թվականի մյուզիքլն իմ ԴՆԹ-ի մեջ է, ես հուզված և շոյված եմ նման լեգենդար վեպը վերաէկրանավորելու պատասխանատվությունից»,- ասել է Քեսելը։
Հիշեցնենք, որ…
Գրքի ամենահայտնի էկրանավորումը MGM ստուդիայի 1939 թվականի արտադրության «Հրաշագործն Օզ երկրից» ֆիլմն է։ Այն ներկայացվել է «Օսկար» մրցանակի 6 անվանակարգում։ Քեսելը HBO հարթակում ցուցադրվող «Պահապանները» սերիալի գործադիր պրոդյուսերն էր։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո