Նրանք հասուն տարիքում սկսեցին նկարել և մեծ հաջողության հասան - VNews

Նրանք հասուն տարիքում սկսեցին նկարել և մեծ հաջողության հասան

եռբեեեք min - Նրանք հասուն տարիքում սկսեցին նկարել և մեծ հաջողության հասան

Այսօրվա մեր անդրադարձը այն նկարիչների մասին է, որոնք, թեև ուշ են սկսել զբաղվել նկարչությամբ, սակայն կարողացել են մեծ բարձունքների հասնել: Մեր շարքում տեղ գտած նկարիչներից մեկը սկսել է ստեղծագործել 80 տարեկանում. հետաքրքրե՞ց…

Պոլ Գոգեն

Gauguin Van Gogh 8 - Նրանք հասուն տարիքում սկսեցին նկարել և մեծ հաջողության հասան

Էժեն Անրի Պոլ Գոգեն, ֆրանսիացի պոստիմպրեսիոնիստ, քանդակագործ ու խեցեգործ, որի «համարձակ» գույներն ու ակնհայտ կերպով ընդգծված կոնտրաստները  զարմացնում և հիացնում են մինչ օրս: Ծնվել է 1848թ. Ֆրանսիայում: Հայրը ֆրանսիացի էր, իսկ մայրը՝ իսպանուհի: 3-7 տարեկան հասակում նա մոր հետ ապրել է Պերուում. հայրը մահացել էր այնտեղ գնալու ճանապարհին: Երիտասարդ տարիքում Գոգենը նավաստի է եղել, այնուհետև՝ բորսային միջնորդ, շատ է ճանապարհորդել տարբեր մայրցամաքներ, երկրներ: Հենց այդ ճանապարհորդություններն էլ մեծ հետք են թողել նրա կայացման, աշխարհընկալման ձևավորման վրա: Վաղ տարիքում ծնողներին կորցնելը, կյանքի դժվարությունները, ֆինանսական անկայությունը, տեղից տեղ փախչելը, նկարչության հետ համեմատաբար ուշ տարիքում առնչվելը սակայն նրան չեն խանգարել դառնալ աշխարհի լավագույն նկարիչներից մեկը…

1883 թվականին՝ 35 տարեկան հասակում նա թողնում է աշխատանքը, հեռանում է կնոջից և 5 երեխաներից ու սկսում  է զբաղվել նկարչությամբ…

Անրի Ռուսո

Анри Руссо. Архаический авангардизм | AdIndex.ru

ֆրանսիացի ինքնուս նկարիչ, պարզունակ արվեստի` պրիմիտիվիզմի ներկայացուցիչ Անրի Ռուսոն ծնվել է 1844 թվականի մայիսի 21-ին Լավալ քաղաքում, սանտեխնիկի ընտանիքում: Բանակում ծառայությունից հետո աշխատանքի է անցել ֆրանսիական մաքսատանը: Գեղանկարչությամբ սկսել է զբաղվել 41 տարեկանում` չունենալով համապատասխան կրթություն: 1886 թվականին առաջին անգամ ներկայացրել է իր աշխատանքները լայն հասարակությանը` մասնակցելով «Անկախների ցուցահանդեսին»: Դեռևս կենդանության օրոք Ֆրանսիայի նկարչական հասարակությունը բարձր է գնահատել նրա աշխատանքները յուրօրինակ թեմաների և կոլորիտի համար: Ռուսոն հաճախ է նկարել ջունգլիներ, որտեղ կյանքում երբեք չի եղել:

Մոզա տատիկ

Удивительная Бабушка Мозес

Մոզա տատիկ անունով նկարչուհին ծնվել է հասարակ ամերիկացի ֆերմերի ընտանիքում: Նա աշխատել է մի մեծահարուստի տանը, որպես աղախին: Այնուհետև ամուսնացել է, տեղափոխվել ապահովված ամուսնու տուն և ունեցել 10 երեխա:

Շուտով ամուսինը մահացավ, երեխաները մեծացան, նա արդեն 80 տարեկան էր, երբ սկսեց զարգացնել արթրիտը և, ցավի պատճառով, կինն այլևս չէր կարող կատարել տնային գործերը: Նրա դուստրերից մեկն առաջարկեց նրան զբաղվել նկարչությամբ, նա էլ համաձայնեց… իսկ հետագայում նրա աշխատանքները հայտնվեցի ժամանակի լավագույն ցուցահանդեսներին: Մոզա տատիկն ապրեց 101 տարի, ստեղծեց ավելի քան 1600 աշխատանք և հայտնի դարձավ ամբողջ Ամերիկայում:

Փոլ Լեդենտ

Landscape 837 Paintings by Pol Ledent - Artist.com

Փոլ Լեդենտը բելգիացի ժամանակակից ինքնուս նկարիչ է: Ավարտել է Կաթոլիկ համալսարանը, աշխատել որպես ինժեներ:Եվ միայն 37 տարեկանում սկսել է նկարել: Նա հաճախել է նկարչության դասընթացների, սկսել է մասնակցել խմբային ցուցահանդեսների, և շուտով սկսել է անհատական ցուցահանդեսների առաջարկներ ստանալ: Փոլ Լեդենտի գաղտնիք. «մի վախեցեք փորձեր կատարել, համարձակ եղեք և վստահ՝ ձեր ստեղծագործական մտքի վրա»: Ակադեմիական կրթության բացակայությունը նրան թույլ տվեց դուրս գալ «շրջանակներից» և ստեղծել եզակի և կենդանի գլուխգործոցներ:

Անրի Մատիս

Матисс, Анри - Танец (1910) (картина) — Эрмитаж ~ часть 14 (Качество)

Անրի Էմիլ Բենուա Մատիսը ծնվել է 1869 թվականի դեկտեմբերի 31-ին Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Պիկարդիայի Լը Կատո Կամբրեզի փոքրիկ քաղաքում։ Նա Էմիլ Հիպոլիտ Մատիսի և Էլոիզա Աննա Ժերարի անդրանիկ որդին էր։ Մանկության տարիներն անցել են հարևան Բոեն ան Վերմանդուա փոքրիկ քաղաքում, որտեղ նրա հայրը զբաղվում էր ցորենի վաճառքով և ուներ մի կրպակ։ Մայրն օգնում էր հորը կրպակի հարցում և զբաղվում էր կերամիկայի գեղանկարչությամբ։1872 թվականին ծնվում է նրա կրտսեր եղբայր Էմիլ Օգյուստը։ Հոր կամքով ավագ որդին պետք է շարունակեր ընտանեկան գործը, բայց Անրին 1882-1887 թվականներին միջնակարգ դպրոցը և Սեն Քանտենում գտնվող Անրի Մատենի վարժարանն ավարտելուց հետո մեկնում է Փարիզ՝ իրավագիտության դպրոցում օրենք սովորելու։ 1888 թվականի օգոստոս ամսին, ուսումն ավարտելուց հետո, երիտասարդ Անրին ստանում է իր մասնագիտությամբ աշխատելու իրավունք։ Նա վերադառնում է Սեն Կանտեն և աշխատում որպես փաստաբանի քարտուղար

Մատիսը սկսում է լրջորեն զբաղվել նկարչությամբ միայն 38 տարեկանում…


«Միակ» Ժամանակակից արվեստի թանգարանը. 50-ամյա պատմությունը ներսից ու դրսից

Քաղաք, որն ապրում է 8 օր. Burning Man

5 ցուցահանդես ամբողջ աշխարհից, որոնց կարող եք մասնակցել նաև առցանց [2021, գեղանկարչություն]

5 ռետրո լուսանկարի նախապատմություններ

Հեմինգուեյի տունը՝ «կատուների դրախտ»…

Հովհաննես Թումանյան

Ճանաչված մարդիկ, որոնք չէին սիրում կատուներ

Ամենահին քաղաքները, որոնք կան մինչ օրս…

Պատմության ամենաերկարատև գահակալությունները. 10 գահակալ

Հոգևոր ու աշխարհիկ առաջնորդներ, որոնք մահացել են բուռն սիրո պահին

Ջինս. բանվորական համազգեստից նորաձև հագուստ

Արենի 1. աշխարհի ամենահին կոշիկը

10 ուղևոր-տեսակ հայրենական տրանսպորտից

Ինչու՞ եվրոպացիները հնդկաձավար չեն ուտում

Բայկալ լճի առեղծվածը…

1 դար առաջ. թուրք-հայկական պատերազմ