Շաբաթվա երաժշտական նորությունները - VNews

Շաբաթվա երաժշտական նորությունները

նոր - Շաբաթվա երաժշտական նորությունները

Այս շաբաթ հայտնի երգիչներ ու երաժիշտներ նոր երգեր և նոր ալբոմներ են թողարկել:

Հավաքել ենք դրանցից լավագույնները, որոնք գուցե դեռ չեք հասցրել լսել:

Lana Del Rey-ի. «Chemtrails Over The Country Club» ալբոմը հասանելի է spotify-ում: Լուսավոր թախիծ ու սիրուն տխրություն. ահա այսպիսին են Լանայի երգերը:

Ջասթին Բիբերի նոր ալբոմը ևս հասանելի է արդեն spotify-ում: «Justice» այսպես է այն կոչվում: Ալբոմի շատ երգերում Ջասթինը դուետներով է հանդես գալիս:

Մեր հայրենակից Սերժ Թանկյանը ևս նորություն ունի և նորից spotify-ում: Ի դեպ, «Elasticity»-ն պետք է լիներ System of a Down-ի հերթական ալբոմի մասերից մեկը, բայց խմբում առկա տարաձայնությունների պատճառով Թանկյանն այն թողարկեց առանձին: Այս ալբոմով արտիստը փորձում է հանրության ուշադրությունը հրավիրել Հայաստանի ու հայերի խնդիրների վրա:

Pharaoh-ի «Million Dollar Depression» ալբոմը ևս հասանելի է spotify-ում: Ալբոմի հիմնական գործերը դեպրեսիաների և մարդու ներսում ապրող դևերի մասին են:

Snoop Dogg-ը նոր երգ է թողարկել՝  «CEO» անվանումով: Լեգենդար ռեփերի հերթական գործն է սա, որը հաստատ կգնահատեն հատկապես ռեփի սիրահարները: