Շաբաթվա լավագույն երաժշտական նորույթները (հնվ 22-28) - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Շաբաթվա լավագույն երաժշտական նորույթները (հնվ 22-28)

Շաբաթվա երաժշտական նորույթները

«Միակ ճշմարտությունը երաժշտությունն է…» ~Ջեք Քերուաք (հեղինակ)

1. Սիան, Դեյվիդ Գետան և Աֆրոջեքը համագործակցել են՝ ստեղծելով “Fifty Shades of Grey”-ի սիրված սաունդթրեքի՝ “Helium”-ի նոր ռեմիքս տարբերակը: Այն YouTube-ում հայտնվել է հունվարի 25-ին ու արդեն ունի մոտ 2.5 մլն դիտում: Երգի այս տարբերակը բավականին տարբերվող է, սակայն միանգամայն մոտ է Սիայի յուրահատուկ «ձեռագրին»:

2. 2018թ.-ը Ջասթին Թիմբերլեյքի տարին է: Երգիչը հրապարակել է փետրվարի 2-ին թողարկվող իր ձայնասկավառակի հերթական սինգլը, որն այս անգամ կրում է “Say Something” անունը: Սրանով Թիմբերլեյքը կարողացել է հասնել հերթական դրական արձագանքների տարափին: Տեսահոլովակը, որտեղ Թիմբերլեյքը իրեն հատուկ դասականությամբ կիթառ է նվագում, ունի մոտ 8մլն դիտում ու դեռ YouTube-ի ամենաթրենդային հոլովակների շարքում է:

3. Ժամեր առաջ Զեդը, Մերն Մորիսն ու Գրեյը ներկայացրել են իրենց “The Middle” երգի տեսահոլովակը, որը ներկա պահին գտնվում է YouTube-ի թրենդային հոլովակների 6-րդ հորիզոնականում, իսկ դիտումների քանակը գնալով աճում է:

4. Հունվարի 26-ին Շակիրան YouTube-ի իր պաշտոնական էջում հրապարակել է Մալումայի հետ իր համագործակցությունը, որի անունն է “Trap”: Երգը 3 օրում հավաքել է մոտ 16մլն դիտում… դե սա կոչվում է «Շակիրայի ազդեցություն»:

5. X Ambassadors խումբն օրեր առաջ հրապարակել է իր ոճից մի փոքր տարբերվող “JOYFUL” երգը: Տեսահոլովակում խումբը ելույթ է ունենում դատարկ դահլիճում, որի բեմում էլ հենց խումբը երգում է «Չեմ կարող ասել, որ անթերի եմ, բայց ես իսկապես փորձել եմ երջանիկ լինել…»: 

 


Աստղեր, որոնք այլ աստղերի երկրպագուներն են

Հայտնի երգեր, որոնք (չեք հավատա, բայց) 2019-ին դարձան 10 տարեկան

Billboard 2019. Հաղթողները, լավագույն լուքերն ու կատարումները

Տարվա համագործակցությունը՝ Լեոնարդո դի Կապրիո, Ջասթին Բիբեր, Արիանա Գրանդե, PSY, Էդ Շիրան և այլն

TOP 10. Twitter-ում ամենաշատ հետևորդներ ունեցող հայտնի մարդիկ

Երաժշտական ամփոփում. Փետրվարի լավագույն նորույթները

Գրեմմի 2019. Հաղթողների ցանկը

Հայտնի մարդկանց բացառիկ լուսանկարները

2018թ.-ի 30 ամենահայտնի երգերի փլեյլիստը

2018թ.-ի 5 ամենահայտնի երաժշտական ալբոմները

Քարդաշյանների սուրբծննդյան աստղաշատ երեկույթի մանրամասները

10 բան, որ գուցե չգիտեք Սիայի մասին

Քիմ Քարդաշյանը, Ջենիֆեր Լոպեսը և Սիան գիշերային ֆիլմդիտում են կազմակերպել

Հայտարարավել են Grammy 2019-ին առաջադրված աստղերը

Billboard-ը հայտարարել 2018-ի հիթերը, երգիչներին ու ալբոմները

4 հայտնի գիրք՝ հրատարակված 2018թ.-ի աշնանը