Շառլ Ազնավուրի «Մնա»-ն Էրիկ Կարապետյանի կատարմամբ - VNews

Շառլ Ազնավուրի «Մնա»-ն Էրիկ Կարապետյանի կատարմամբ

Capture 7 - Շառլ Ազնավուրի «Մնա»-ն Էրիկ Կարապետյանի կատարմամբ

Newmag Publishing House-ը Շառլ Ազնավուրի ծննդյան նախօրեն ներկայացրեց շանսոնյեի «Մնա» բանաստեղծությունը՝ Սամվել Գասպարյանի թարգմանությամբ, Մարտին Միրզոյանի երաժշտությամբ և երգիչ Էրիկ Կարապետյանի կատարմամբ:

Մնա՜, էլի՜ մնա,
Մնա ինձ հետ,
Մարմնիս վրա,
Ձեռքերիս մեջ,
Թևատարա՜ծ,
Բավարարվա՜ծ,
Խենթ ու խելա՜ռ,
Ու հևասպառ:
Մնա սիրով
Ու նվաղած,
Եվ գիշերով
Ցանկապատված,
Սրտիս վրա,
Առանց ամոթ,
Մնա կրքոտ,
Մե՜րկ համարյա:
Այդպե՜ս մնա,
Չհագեցած,
Կյանքիս վրա,
Ձեռքս սեղմած,
Գիսախռիվ,
Մարմնակործա՜ն,
Հե՜զ, անխռո՜վ,
Ու ինքնիշխան:
Այսետղ մնա,
Բառ մի ասա,
Հրճվիր, ցնծա,
Մաշկիս վրա,
Հույսի գրկում
Ու գիշերվա,
Մինչև դրսում,
Լույսը բացվեր,
Իմ սե՜ր, իմ սե՜ր…