Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Շարլիզ Թերոնը նկարահանվելու է Netflix-ի «Школа добра и зла» նոր նախագծում, հաղորդում է ScreenRant-ը:
Սա Սոման Չինանիի գիտաֆանտաստիկ վեպի էկրանային տարբերակն է: Ռեժիսորը Փոլ Ֆիգն է: Կանացի մյուս կարևոր դերը կկատարի Քերի Վաշինգտոնը: Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում մի կախարդական հաստատությունում, որտեղ ուսանողները դառնում են առասպելական հերոսներ կամ չարագործներ:
Հաղորդվում է, որ Թերոնը կդառնա Լեդի Լեսոն, որը ղեկավարում է դպրոցի «չար» բաժինը, իսկ Վաշինգտոնը՝ պրոֆեսոր Դովին (նա է ղեկավարելու «բարի» մասը): Սա Թերոնի առաջին դերը չէ չարագործի կերպարում. Նա “Белоснежка и Охотник” ֆիլմում թագուհու դերն է կատարել:
Սոման Չինանիի «Բարու և չարի դպրոցի» մասին վեպերի շարքը բաղկացած է վեց գրքերից, որոնք թարգմանվել են 30 լեզուներով:
Վիդեո
Ֆոտո