-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Շարլիզ Թերոնը ծնվել է 1975 թ. օգոստոսի 7-ին Բենոնիյում, Հարավային Աֆրիկա: Գրավիչ ու տաղանդավոր Շարլիզն իր մասնակցությամբ զարդարել է տասնյակ ֆիլմեր: Շարլիզ Թերոնի լավագույն դերակատարություններով ֆիլմերից 5-ը ներկայացնում ենք այս հոդվածով:
1997 թ. Շարլիզն էկրաններին է հայտնվում դերասաններ Ալ Պաչինոյի և Քիանու Ռիվզի հետ՝ «Սատանայի դատապաշտպանը» ֆիլմով:
Քևին Լոմաքսն իրավաբան է: Նա տեղափոխվում է Նյու Յորք կնոջ հետ, որ աշխատի խոշոր իրավաբանական ընկերությունում, որի տնօրենը չափազանց իմաստուն և սատանայական խորամանկության տեր մի մարդ է: Ո՞վ է նա, ի՞նչ է ուզում ԷՔևինից: Ո՞րն է մարդկային ամենամեծ և քաղցր մեղքը: Այս հարցերն է բարձրացնում ֆիլմը և պատասխանում դրանց:
2008 թ. ստեղծվում է Գիլերմո Արիագայի «Այրվող մարգագետին» ֆիլմը: Ֆիլմում Թերոնի խաղընկերներն են Քեյթ Բեսինջերը և Ջենիֆեր Լոուրենսը: Ֆիլմը 2008 թ. Վենետիկի կինոփառատոնին արժանացել է Մարչելո Մաստրոյանիի անվան մրցանակի:
Երեք պատմություն, որոնք հատվում են և երեք ճակատագիր, որոնք թվում է՝ իրար հետ կապ չունեն, բայց արի ու տես, որ…
Սիլվիան տառապում է անցյալի սխալների պատճառով, դրանք կնոջը հանգիստ չեն տալիս: Մարիանան փորձում է փրկել ծնողների հարաբերությունները, որոնք անդունդի եզրին են, իսկ Նիկն ու Ջինան իրենց նվիրել են սիրուն և կրքին, բայց որքա՞ն սա կտևի: Ինչպե՞ս կմիաձուլվեն այս երեք պատմությունները:
2015 թ. Թերոնը էկրաններին է հայտնվում ֆանտաստիկ մարտական ֆիլմով՝ Թոմ Հարդիի, Նիկոլաս Հոլտի, Ռայլի Կիոյի հետ միասին:
Այս ֆիլմը արժանացել է 6 Օսկարի՝ «Լավագույն կոստյումներ», «Լավագույն ձայն», «Լավագույն մոնտաժ», «Ձայնի լավագույն մոնտաժ», «Լավագույն սանրվածք և գրիմ», «Բեմադրողի լավագույն գործ» անվանակարագերում:
Գլխավոր հերոս Մաքսը համոզված է, որ պետք է ապրի միայնության մեջ, որ իրեն ոչ ոք պետք չէ: Անմահ Ջոյից փախչող ըմբոստները Մաքսին համոզում են իրենց միանալ: Ըմբոստները փախնում են Ցիտադելից, իսկ անմահ Ջոն կենտրոնացնում է ջանքերը, որ բռնի և վրեժխնդիր լինի բոլորից:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո